Ուկրաինայում մայիսի 1-ից ի վեր զոհվել է առնվազն 70 խաղաղ բնակիչ


Քաղաքականություն


Ուկրաինայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների մոնիտորինգային առաքելությունը հայտնում է, որ մայիսի 1-ից ի վեր ռուսական հարվածների հետևանքով երկրում զոհվել է առնվազն 70 խաղաղ բնակիչ, իսկ ավելի քան 500-ը ստացել են վիրավորումներ։ «Առանձնահատուկ մտահոգություն են առաջացնում ինչպես խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասշտաբները, այնպես էլ ընդամենը մի քանի օրվա ընթացքում թիրախավորված տարածքների ընդգրկումը», – հայտարարել է առաքելության ղեկավար Դանիել Բելը։ Առաքելության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ թվարկված են այն հիմնական հարվածները, որոնք Ռուսաստանը հասցրել է մեկ շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում։

Մասնավորապես, մայիսի 5-ին ավիառումբերն ընկել են Զապորոժիեի արդյունաբերական թաղամասի վրա, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, 46-ը՝ վիրավորվել։ Նույն օրը ավիառումբերը հարվածել են Կրամատորսկի կենտրոնին՝ խլելով առնվազն վեց մարդու կյանք, 13-ը ստացել են վիրավորումներ։

Մայիսի 1-ից շարունակվող հրթիռային և անօդաչու թռչող սարքերի բազմաթիվ հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան Տերնոպոլում, Ռովնոյում, ինչպես նաև Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Խերսոնի, Պոլտավայի և Օդեսայի մարզերում։

Զեկույցում նշվում է, որ Ռուսաստանը օբյեկտներին հասցրել է կրկնակի հարվածներ, և զոհվածների ու վիրավորների թվում կան արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներ և փրկարարներ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *