Արթուր Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ

Ռուբեն Ռուբինյանը, որը Հայաստանի քարտեզը հավանաբար շփոթում է Ադրբեջանի քարտեզի հետ ու իր թիմակիցների հետ չի կարողանում տարբերել, թե որն է Հայաստանի ու որը՝ Ա…
Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ մի տղամարդ ապօրինի ձեռք բերում, պահում և իրացնում է տարբեր տեսակի թմրամիջոցներ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
«Ապրիլի 6-ին 39-ամյա տղամարդը Հալաբյան փողոցում ձերբակալվեց ու տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգվածով ութ փաթեթ։ Տղամարդը հայտնեց, որ մարիխուանան ձեռք է բերել համացանցի միջոցով՝ իրացնելու նպատակով։ Քննչական գործողության ընթացքում հայտնաբերվեց արդեն տեղադրված ևս երկու փաթեթ։ Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից տեղեկացնում են, որ էլեկտրաէներգիայի անջատման պատճառով գործակալության հեռախոսահամարները չեն աշխատում:

Գիտակցելով մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ միացել եմ «Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմին։ Այս մասին գրել է Ալավերդի համայնքի…

Գիտակցելով մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ միացել եմ «Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմին։ Այս մասին գրել է Ալավերդի համայնքի…
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է գերիների և պահվող անձանց խնդիրը՝ այն դիտարկելով որպես խաղաղության գործընթացի կարևոր բաղադրիչ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանն՝ ամփոփելով 2026 թվականի ապրիլի 10-12-ը Ադրբեջանի Գաբալա քաղաքում տեղի ունեցած հանդիպման արդյունքները։
Մամուլի ասուլիսի ընթացքում նա նշեց, որ նախաձեռնության հանդիպումների ընթացքում հայկական պատվիրակության անդամները հետևողականորեն ընդգրկել են այդ հարցը քննարկումների օրակարգում։ «Մենք խոսել ենք գերիների և պահվող անձանց մասին ոչ մեկ անգամ։ Պատվիրակության անդամներից շատերը իրենց ելույթներում ներառել են այս խնդիրը»,-ասաց Սուլթանյանը։
Նրա խոսքով՝ հայկական կողմը շեշտել է, որ գերիների հարցը չի տեղավորվում խաղաղության գործընթացի ներկայիս տրամաբանության մեջ և դրա լուծումը կարևոր նախապայման է առաջընթացի համար։ «Շեշտել ենք, որ խաղաղության գործընթացը առաջ է անցել, և այս հարցերը պետք է լուծվեն, որպեսզի ավելի երաշխավորված լինի գործընթացի առաջընթացը»,-նշեց նա։
Սուլթանյանը տեղեկացրեց, որ քննարկումների ընթացքում բարձրացվել է նաև անհայտ կորածների խնդիրը՝ ընդգծելով, որ համապատասխան հանձնաժողովի աշխատանքները չեն ընթանում ցանկալի արագությամբ։ Միաժամանակ նա նշեց, որ ադրբեջանական կողմը ևս ներկայացրել է իրեն մտահոգող հարցերը, սակայն ընդգծել է, որ նախաձեռնության նպատակն առաջին հերթին փոխադարձ լսելու և հասկանալու միջավայր ձևավորելն է։ «Երբ լսում ես դիմացի կողմի ընկալումները, ավելի հեշտ է հասկանալ խնդիրը և մոդելավորել իրատեսական լուծումներ»,-ասաց Սուլթանյանը։ Նրա գնահատմամբ՝ վստահության ամրապնդումը կարող է նպաստել, որպեսզի նման հումանիտար հարցերը հետագայում լուծվեն ավելի արդյունավետ և չդառնան քաղաքական ճնշման գործիք։