Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ մի տղամարդ ապօրինի ձեռք բերում, պահում և իրացնում է տարբեր տեսակի թմրամիջոցներ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
«Ապրիլի 6-ին 39-ամյա տղամարդը Հալաբյան փողոցում ձերբակալվեց ու տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգվածով ութ փաթեթ։ Տղամարդը հայտնեց, որ մարիխուանան ձեռք է բերել համացանցի միջոցով՝ իրացնելու նպատակով։ Քննչական գործողության ընթացքում հայտնաբերվեց արդեն տեղադրված ևս երկու փաթեթ։ Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։