«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին


ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ապրիլի 14-ից մեկնարկում է ՀՀ վարչապետի հովանու ներքո երկրորդ անգամ անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլը: Մրցումները կանցկացվեն Սպորտի կառավարման կենտրոնի մարզահամալիրում: Յուրաքանչյուր մարզից և Երևան քաղաքից եզրափակիչ փուլին կմասնակցեն յուրաքանչյուր տարիքային խմբում առաջին տեղեր գրաված թիմերը:

Մրցաշարն անցկացվում է 3 փուլով՝ երկու տարիքային խմբերով`

  • 1-ին տարիքային խումբ՝ միևնույն դպրոցի 5-6-րդ դասարանի աշակետներից կազմված թիմ,
  • 2-րդ տարիքային խումբ՝ միևնույն դպրոցի 7-9-րդ դասարանի աշակետներից կազմված թիմ:

Եզրափակիչը նախատեսված է ապրիլի 18-ին:

Առաջին տարիքային խմբում եզրափակիչ փուլին կմասնակցեն Հրազդանի Վ. Սարոյանի անվան թիվ 11 հիմնական, Արենիի միջնակարգ, Արարատի թիվ 4 հիմնական, Կապանի թիվ 13 հիմնական, Լեռնահովիտի Ս. Կարապետյանի անվան միջնակարգ, Նոյեմբերյանի վարժարանի, Վերին Գետաշենի միջնակարգ, Երևանի Խրիմյան Հայրիկի անվան հիմնական թիվ 10, Հնաբերդի Երվանդ Պետրոսյանի անվան միջնակարգ, Գյումրու թիվ 15 հիմնական և Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան N 4 հիմնական դպրոցների թիմերը:

Երկրորդ տարիքային խմբում եզրափակիչ փուլին կմասնակցեն Կապանի թիվ 3 միջնակարգ, Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական, Արարատի թիվ 4 հիմնական, Արփիի Վահիկ Լևոնյանի անվան միջնակարգ, Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական, Արմավիրի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական, Ջրվեժի միջնակարգ, Արթիկի թիվ 2 հիմնական, Արագածավանի թիվ 1 միջնակարգ, Գավառի Հովհ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական և Վանաձորի Ա. Պուշկինի անվան թիվ 4 հիմնական դպրոցների թիմերը:

«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 1-ին՝ համայնքային փուլն անցկացվել է փետրվարի 20-ից մարտի 16-ը, իսկ երկրորդ՝ մարզային փուլը՝ մարտի 17-ից ապրիլի 3-ը:

2026 թվականին «Դպրոցականների բասկետբոլի լիգա»-ին ընդհանուր առմամբ մասնակցել է ավելի քան 8800 աշակերտ հանրապետության 689 դպրոցից: 2025 թվականին խաղերին 8743 աշակերտ էր մասնակցել 559 դպրոցից:

Եզրափակիչ փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը, ֆիզկուլտուրայի ուսուցիչները և մասնակիցները կպարգևատրվեն նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով:

Յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին տեղ գրաված դպրոցը կպարգևատրվի 4 միլիոն ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2.5 միլիոն ՀՀ դրամով և 3-րդ տեղը՝ 1.5 միլիոն ՀՀ դրամով:

Կպարգևատրվեն նաև մրցանակային տեղեր գրաված թիմերի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500000 ՀՀ դրամ և 3-րդ տեղ 300000 ՀՀ դրամ:

Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները յուրաքանչյուր տարիքային խմբում կպարգևատրվեն դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ 150000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 100000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 75000-ական դրամ:

«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի խաղացանկը՝ կից:



Արմեն Գրիգորյանը Լիտվայի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է վիզաների ազատականացման գործընթացը

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի…

Մենք բացահայտելու ենք, թե ովքեր են ֆեյք էջերի միջոցով պառակտում մեր հասարակությանը․ Արման Թաթոյան


Մենք բացահայտելու ենք, թե ովքեր են ֆեյք էջերի միջոցով պառակտում մեր հասարակությանը․ Արման Թաթոյան

Մենք բացահայտելու ենք, թե ովքեր են ֆեյք էջերի միջոցով պառակտում մեր հասարակությանը․ Արման Թաթոյան


Մենք բացահայտելու ենք, թե ովքեր են ֆեյք էջերի միջոցով պառակտում մեր հասարակությանը․ Արման Թաթոյան

Արման Սարոյանի նշանակումն արվել է առանց Եկեղեցու համաձայնության. Այս քայլը հերթական ոտնձգությունն է. Մայր Աթոռ

Հարկ է, որ պաշտոնական փաստաթղթից՝ ՀՀ վարչապետի որոշումից վերացվի նշյալ կեղծ տեղեկությունը…

ԿԳՄՍ նախարարը հետևել է Հայաստանում «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիայի կառուցման աշխատանքներին

ԿԳՄՍ նախարարին ուղեկցել է նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը…

Այլանդակություն է տիրում. ՔՊ–ն ուղնուծուծով թաղված է կոռուպցիայի մեջ. Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այլանդակություն է տիրում. ՔՊ–ն ուղնուծուծով թաղված է կոռուպցիայի մեջ. Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը դատապարտված է ձախողման․ Middle East Forum

Պարբերականի գնահատմամբ՝ միջանցքն ինքնին զուրկ է տնտեսական տրամաբանությունից․․․

ՆԳ նախարարությունում քննարկվել են Road Control հավելվածի կատարելագործմանն ուղղված լուծումները

Արմեն Ղազարյանն ընդգծել է, որ ՆԳ նախարարությունը հետևողականորեն…

Ամենայն Հայոց կաթողիկոսի ու եպիսկոպոսների քրեական հետապնդման ժամկետները կասեցվել են. Factor.am

Քրեական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի համաձայն՝ մինչդատական վարույթում հանրային քրեական հետապնդումն այն հարուցելու պահից չի կարող տևել…