Վենսը մասնակցում է Իրանի հետ բանակցություններին որպես ԱՄՆ ներկայացուցիչ. CBS News

Շարիֆը երեքշաբթի օրը սոցիալական ցանցերում գրել է, որ Պակիստանն առաջարկել է համաձայնագիր, որը կներառի երկշաբաթյա հրադադար, որի ընթացքում Իրանը կվերաբացի Հորմուզի նեղուցը…

ԱՄՆ-ի և Իրանի միջև hրադադարի մասին համաձայնագիրը հետքայլ է անդունդի եզրից. Կալլաս

ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի մասին համաձայնագիրը հետքայլ է անդունդի եզրից՝ շաբաթներ տևած լարվածության սրումից հետո:

Այս մասին X-ի էջում գրել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։

Ըստ նրա՝ երկշաբաթյա զինադադարը թույլ է տալիս դադարեցնել հրթիռային հարվածները, վերսկսել նավագնացությունը Հորմուզի նեղուցում և պայմաններ ստեղծել երկարաժամկետ դիվանագիտական կարգավորման համար:

«Զինադադարը ստեղծում է խիստ անհրաժեշտ հնարավորություն՝ մեղմելու սպառնալիքները, դադարեցնելու հրթիռակոծությունները, վերսկսելու նավագնացությունը և տարածություն ստեղծելու դիվանագիտության համար՝ ուղղված տևական համաձայնագրի ձեռքբերմանը:

Հորմուզի նեղուցը պետք է կրկին բաց լինի անցման համար»,- նշել է Կայա Կալլասը։

Կալլասը շնորհակալություն է հայտնել պակիստանյան կողմին գործարքին աջակցելու համար և նշել, որ Եվրոպական միությունը պատրաստ է ակտիվորեն սատարել խաղաղ գործընթացին:

«Ես զրուցել եմ Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհաք Դարի հետ և շնորհակալություն հայտնել նրան՝ այս նախնական գործարքի ապահովման համար:

Միջնորդության դուռը պետք է բաց մնա, քանի որ պատերազմի հիմնական պատճառները դեռևս մնում են չլուծված։ ԵՄ-ն պատրաստ է սատարել այդ ջանքերին և կապի մեջ է տարածաշրջանի գործընկերների հետ: Ես այս հարցը կքննարկեմ այսօր Սաուդյան Արաբիայում»,- գրել է Կալլասը։

Իրանը բացել է Հորմուզի նեղուցը նավերի անցման համար․ Արաղչի

Իրանը երկու շաբաթով բացում է Հորմուզի նեղուցը նավերի անցման համար. անցումը հնարավոր կլինի իրանական զինված ուժերի հետ համակարգման միջոցով և հաշվի առնելով տեխնիկական սահմանափակումները, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:

«Երկշաբաթյա ժամկետով անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով հնարավոր կլինի իրանական զինված ուժերի հետ համակարգման միջոցով և հաշվի առնելով տեխնիկական սահմանափակումները»,- ասված է հայտարարության մեջ, որը նախարարը հրապարակել է X սոցիալական հարթակի իր պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանին հասցվող հարվածները երկու շաբաթով դադարեցնելու համաձայնության մասին և հավաստիացրել, որ հրադադարը կլինի երկկողմանի: Այնուհետև Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարեց, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունները կսկսի ուրբաթ օրը՝ ապրիլի 10-ին, Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում:

Իրանի Անվտանգության խորհրդի պնդմամբ՝ այն առաջարկների թվում, որոնց համաձայնել է ԱՄՆ-ն, ներառված են դրույթներ՝ Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողության պահպանման, Թեհրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցների չեղարկման, Իրանի կողմից ուրանի հարստացման շարունակման, ինչպես նաև Մերձավոր Արևելքից ԱՄՆ բոլոր զորքերի դուրսբերման վերաբերյալ:

Անտոնիու Գուտերեշը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև զինադադարը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ռեժիմի հայտարարումը, կոչ արել բոլոր կողմերին պահպանել միջազգային իրավունքը և զինադադարի դրույթները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարությանը:

«Գլխավոր քարտուղարը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի կողմից երկշաբաթյա զինադադարի հայտարարումը: Նա Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության բոլոր կողմերին կոչ է անում կատարել միջազգային իրավունքով ստանձնած իրենց պարտավորությունները, ինչպես նաև պահպանել զինադադարի դրույթները՝ տարածաշրջանում տևական և համապարփակ խաղաղության ճանապարհ հարթելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ռազմական գործողությունների դադարեցումն անհապաղ անհրաժեշտություն է քաղաքացիական բնակչության պաշտպանության համար:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, բացի այդ, երախտագիտություն է հայտնել Պակիստանին և մյուս միջնորդներին՝ զինադադարի հաստատմանն աջակցելու համար:

Երևանում բախվել են Nissan-ն ու Ford Fiesta-ն․ վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտում․ կան վիրավորներ

Երեկ՝ ապրիլի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Թոթովենցի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 58-ամյա Արտակ Ղ․-ի վարած «Nissan Versa» մակնիշի և 27-ամյա Շմավոն Բ․-ի վարած «Ford Fiesta» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Շմավոն Բ․-ն և ուղևոր, Երևանի բնակիչ 52-ամյա Գոհար Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Իսրայելը նույնպես երկշաբաթյա հրադադարի համաձայնագրի մասնակից է. CNN

Ըստ պաշտոնյայի՝ Իսրայելը ևս համաձայնել է դադարեցնել իր ռմբակոծությունները, քանի դեռ բանակցությունները շարունակվում են…

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը 10 կետանոց ծրագրի որոշ մանրամասներ է բացահայտել

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդն ընդգծել է, որ դա չի նշանակում պատերազմի ավարտ…