ԱՄՆ-ի և Իրանի միջև hրադադարի մասին համաձայնագիրը հետքայլ է անդունդի եզրից. Կալլաս

ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի մասին համաձայնագիրը հետքայլ է անդունդի եզրից՝ շաբաթներ տևած լարվածության սրումից հետո:

Այս մասին X-ի էջում գրել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։

Ըստ նրա՝ երկշաբաթյա զինադադարը թույլ է տալիս դադարեցնել հրթիռային հարվածները, վերսկսել նավագնացությունը Հորմուզի նեղուցում և պայմաններ ստեղծել երկարաժամկետ դիվանագիտական կարգավորման համար:

«Զինադադարը ստեղծում է խիստ անհրաժեշտ հնարավորություն՝ մեղմելու սպառնալիքները, դադարեցնելու հրթիռակոծությունները, վերսկսելու նավագնացությունը և տարածություն ստեղծելու դիվանագիտության համար՝ ուղղված տևական համաձայնագրի ձեռքբերմանը:

Հորմուզի նեղուցը պետք է կրկին բաց լինի անցման համար»,- նշել է Կայա Կալլասը։

Կալլասը շնորհակալություն է հայտնել պակիստանյան կողմին գործարքին աջակցելու համար և նշել, որ Եվրոպական միությունը պատրաստ է ակտիվորեն սատարել խաղաղ գործընթացին:

«Ես զրուցել եմ Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհաք Դարի հետ և շնորհակալություն հայտնել նրան՝ այս նախնական գործարքի ապահովման համար:

Միջնորդության դուռը պետք է բաց մնա, քանի որ պատերազմի հիմնական պատճառները դեռևս մնում են չլուծված։ ԵՄ-ն պատրաստ է սատարել այդ ջանքերին և կապի մեջ է տարածաշրջանի գործընկերների հետ: Ես այս հարցը կքննարկեմ այսօր Սաուդյան Արաբիայում»,- գրել է Կալլասը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *