Իրանն ակտիվ ջանքեր է գործադրում Լիբանանում մշտական ​​հրադադարի հասնելու համար. Ղալիբաֆ

«Մեզ համար Լիբանանում հրադադարը նույնքան կարևոր է, որքան հրադադարն Իրանում», – ընդգծել է Իրանի խորհրդարանի նախագահը…

Սիրիայի հարավում տեղի են ունեցել մի շարք պայթյուններ

Սիրիայի հարավում տեղի են ունեցել մի շարք պայթյուններ

Սիրիայի հարավում գտնվող Քարֆա գյուղում տեղի են ունեցել մի շարք պայթյուններ:

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ պայթյունները գյուղում խոշոր հրդեհ են առաջացրել։ Պայթյունի պատճառի, ինչպես նաև զոհերի թվի և ավերածությունների ծավալի վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են։

Հայ շախմատիստների գրանցած արդյունքները՝ Եվրոպայի անհատական առաջնությունում

Լեհաստանի Կատովիցե քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

«8-րդ խաղափուլից հետո մրցաշարի միանձնյա առաջատարն է իսպանացի գրոսմայստեր Դավիդ Անտոն Գիխարոն՝ 7 միավորով:

Ինչպես հաղորդում են, հայ գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ունեն 6 միավոր և կիսում են 11-րդ հորիզոնականը:

Հայ շախմատիստներից 5.5 միավորով առաջատարների շարքում են նաև գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Էմին Օհանյանը և Արթուր Դավթյանը:

Գրոսմայստերներ Մամիկոն Ղարիբյանը, Մանուէլ Պետրոսյանը, միջազգային վարպետներ Արսեն Դավթյանը և Վահե Սուքիասյանը, ինչպես նաև ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը ունեն 5 միավոր։

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը ունի 4.5 միավոր: Նույնքան միավոր ունեն նաև միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Երիցյանը»,- ասված է հաղորդագրությունում:

 

Ժոզե Մոուրինյոն վերադառնում է Անգլիայի Պրեմիեր Լիգա


«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարող է կարիերան շարունակել Անգլիական Պրեմիեր Լիգայում։ Համաձայն սպորտային մամուլում տարածված տեղեկությունների, պո…

Հայաստանի և Ադրբեջանի իրական հաշտեցման համար անհրաժեշտ է լուծել հումանիտար խնդիրները․ Ալեն Սիմոնյանի խոսքը՝ Թուրքիայում

Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական հաշտեցման հասնելու համար անհրաժեշտ է լուծել հումանիտար խնդիրները․ Ստամբուլում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Երևանը հանձնառու է ամրապնդել խաղաղությունը, առաջ մղել երկխոսությունը և այն վերածել տեղում իրական հնարավորությունների։

Հայկական կողմի պատրաստակամ է նաև ամրապնդել գործընկերությունը Թուրքիայի հետ»,- X-ի իր էջում նշել է նա։

Սա բռնաճնշման դասական ձեռագիր է, երբ օրենքը ծառայեցվում է քաղաքական նպատակներին․ Ռոբերտ Ամստերդամ

Սա բռնաճնշման դասական ձեռագիր է, երբ օրենքը ծառայեցվում է քաղաքական նպատակներին․ Ռոբերտ Ամստերդամ

«Տիգրան Ավինյա′ն, արի′ անվճար խորհուրդ եմ տալիս». Արեն Ափիկյան (տեսանյութ)

«Տիգրան Ավինյա′ն, արի′ անվճար խորհուրդ եմ տալիս». Արեն Ափիկյան

Բիզնես խորհրդատու Արեն Ափիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տիգրան Ավինյա′ն, արի′ անվճար խորհուրդ եմ տալիս: Ուրեմն, էն որ դեղինի տակ անցնում կանգնում են ու փակում խաչմերուկը, էդ դու ճիշտ ես ասում: Էն որ ՀՀ վարորդների կեսն էլեմենտար ճանապարհային կանոնները չգիտեն, ոչ մի խոսք: Բայց դուք դա փոխել չեք կարող: Հատկապես` ընտրություններից առաջ:
     Հիմա նայի դուք ինչ պիտի անեք: Էս երկրորդ նկարը մեծացրու, նայի ու «Գուգլ»-ում գրի «вафельная разметка на перекрестке»: Հատուկ քո համար թողել եմ յութուբյան լինկ: Ուշադիր նայի` ինչի համար ա ու գնացեք տենց գծեր գծելու: Բայց գծելը քիչ ա, հետո պիտի վերահսկեք ու տուգանեք: Հետևողական լինեք, կարողա մի 2 տարում էդ խնդիրը լուծվի: Ափսոս` դուք արդեն իշխանության չեք լինի, բայց մի լավ բան արած կլինես»: