Ելույթ ունեցա Ստամբուլում կայացած Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովում. ՀՀ խորհրդարանի խոսնակ

Հայաստանը շարունակում է հանձնառու լինել այդ խաղաղության ամրապնդմանը, երկխոսության առաջխաղացմանը և տեղերում իրական հնարավորությունների վերածելուն, ասել է նա…

Շոյգուն Բալթյան երկրներին հայտարարել է «Ռուսաստանի ինքնապաշտպանության իրավունքի» մասին

Վերջերս ավելի հաճախ են գրանցվել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածներ Ռուսաստանի դեմ Ֆինլանդիայի և Բալթյան երկրների միջոցով։ Արդյունքում տուժում են խաղաղ բնակիչներ…

Կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը


Թոփ Ֆոտո


Ապրիլի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կ.Ուլնեցու 1-ին փակուղու թիվ 1, 1ա, 1բ, 2, 2ա, 3, 4, 5, 6, 2-րդ փակուղու թիվ 1, 1ա, 2, 3, 4, 5, 6, 3-րդ փակուղու թիվ 1, 2, 2/1, 2/2, 3, 4, 5, 6, 7, Կ.Ուլնեցու 1-ին, 2-րդ փողոցների, Հասրաթյան փողոցի թիվ 5/1, 5/2, Պ.Սևակի փողոցի թիվ 2 հասցեների բազմաբնակարան շենքերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։

Գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով։



Ագարակում տեղի է ունեցել «Մեղրին՝ 2026 թվականի ԱՊՀ մայրաքաղաք» ծրագրի հանդիսավոր բացումը


Մշակույթ


Մեղրիում և Ագարակում մշակութային ակտիվ անցուդարձ է․ Ագարակի մշակույթի տանը տեղի է ունեցել «Մեղրին՝ 2026 թվականի ԱՊՀ մայրաքաղաք» ծրագրի հանդիսավոր բացումը, որը եզրափակվել է Հայաստանի էստրադային ջազ նվագախմբի գալա համերգով։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն։

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի տնօրեն Անատոլի Իկսանովը, ԱՊՀ երկրների պատվիրակությունների ղեկավարներ, Գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ, ջազի սիրահարներ։

Դանիել Դանիելյանը ողջունել է ներկաներին՝ ներկայացնելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը, որում կարևորվել է Մեղրին ԱՊՀ երկրների 2026 թվականի մշակութային մայրաքաղաք հռչակելու որոշումը՝ հայկական մշակույթը ներկայացնելու և Մեղրի քաղաքի ենթակառուցվածքների զարգացումը խթանելու տեսանկյունից:

 

«Այսօր մեկնարկած ծրագրի շրջանակում տարվա ընթացքում իրականացվելու են շուրջ երեսուն միջոցառումներ, որոնց թվում են Արհեստների փառատոնը, Տարազ-ֆեստը, Ժողովրդական երգի-պարի փառատոնը, ԱՊՀ երկրների երիտասարդ կինոգործիչների հանդիպում-փառատոնը, Նռան փառատոնը, Երևանի գրքի արտագնա փառատոնը, ցուցահանդեսներ, նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունների հյուրախաղերը և այլն:

 

Մշակութային ծրագրերը ընդգրկելու են ոչ միայն Մեղրի քաղաքը, այլև Մեղրի համայնքը՝ Ագարակը և Շվանիձորը, ինչը համահունչ է ՀՀ պետական մշակութային քաղաքականությանը և ռազմավարությանը, այն է՝ մշակութային կյանքի ապակենտրոնացում և մշակույթի հասանելիության ապահովում»,- ասվում է նախարարի ուղերձում։

 

Նշվել է, որ «Մշակութային մայրաքաղաքներ» ծրագիրն իրականացվում է Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հետ համատեղ, որը կարևոր հարթակ է երկրների միջև բազմակողմ ձևաչափով համագործակցությունը զարգացնելու և խորացնելու համար:

 

Միջոցառման ընթացքում նշյալ հիմնադրամի տնօրեն Անատոլի Իկսանովը Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեսյանին հանձնել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի հավաստագիրը՝ ի նշանավորումն այդ պատվավոր կարգավիճակի։

 

Ներկաներին ողջունել է նաև Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ մշակույթը Սյունիքի մարզի զարգացման կարևոր ուղղություններից է։

 

Հանդիսավոր բացումը եզրափակվել է գալա համերգով՝ Հայաստանի էստրադային ջազ նվագախմբի կատարմամբ և գիշերային դիսկոտեկով՝ հայ հայտնի դիջեյների մասնակցությամբ:

 

Համերգը կազմակերպել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը՝ Մեղրու համայնքապետարանի հետ համագործակցությամբ։




Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով


Տեսանյութեր


ՆԳՆ ոստիկանության օրվա կապակցությամբ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով, ցուցադրվել են ՆԳՆ և Ոստիկանության տարբերանշաները։



Թափանցիկություն, հաշվետվողականություն, արագագործություն

ՆԳՆ ոստիկանության օրը՝ ապրիլի 16-ին, գործարկվել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության պաշտոնական նոր կայքը՝ police.mia.gov.am -ը: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։

 
Կայքի

Քարաթափում Մ-2-ից Ջերմուկ տանող ճանապարհին․ երթևեկությունը վերականգնվել է


Հայաստան


Ապրիլի 16-ին՝ ժամը 18:47-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 9 խմ). ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

ՃՇՇ աշխատակիցների կողմից կատարված մաքրման աշխատանքների արդյունքում երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։ Փրկարարներն իրականացրել են հերթապահություն։



Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել 10-օրյա հրադադարի վերաբերյալ. Թրամփ


Աշխարհ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և Լիբանանի ղեկավարները համաձայնել են հրադադարի ռեժիմին։ «Հիանալի զրույցներ ունեցա Լիբանանի պատվարժան նախագահ Ժոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բիբի Նեթանյահուի հետ։ Այս երկու առաջնորդները համաձայնել են պաշտոնապես հայտարարել 10-օրյա հրադադար՝ իրենց երկրների միջև խաղաղության հասնելու շահերից ելնելով», – գրել է Թրամփը իր Truth Social ցանցում։

 

Հրադադարը կհայտարարվի ԱՄՆ արևելյան ափի ժամանակով ժամը 17:00-ին, որը տեղական ժամանակով կեսգիշերն է։

 

Թրամփը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգներում տեղի են ունեցել Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչների միջև 34 տարվա ընթացքում առաջին պաշտոնական բանակցությունները, և հայտարարել, որ հանձնարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, փոխնախագահ Վենսին և Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Ռեյսինին «աշխատել Իսրայելի և Լիբանանի հետ՝ երկարատև խաղաղության հասնելու համար»։

 

Թրամփը հավելել է, որ կհրավիրի Աունին և Նեթանյահուին Սպիտակ տուն։

 

Լիբանանում հրադադարն Իրանի պահանջներից մեկն էր ԱՄՆ-ի հետ բանակցություններում։ Այս բանակցությունները սկսվել են Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում, սակայն առաջին հանդիպումն ավարտվել է անհաջողությամբ։

 

Իսրայելը Լիբանանում պատերազմ է մղում «Հըզբոլլահի» դեմ։

 

Շարժման պատգամավոր Իբրահիմ ալ-Մուսավին ասել է, որ խմբավորումը կպահպանի հրադադարը, եթե Իսրայելը դադարեցնի իր հարձակումները։

 

Բենիամին Նեթանյահուն հրավիրել է Իսրայելի ռազմական կաբինետի արտակարգ նիստ։

 

Ժողովրդին ուղղված տեսաուղերձում Նեթանյահուն ասել է, որ Լիբանանի հետ հրադադարը հնարավորություն է տալիս «պատմական խաղաղության համաձայնագրի» համար, և որ «Հըզբոլլահի» զինաթափումը կմնա Իսրայելի հիմնական պահանջներից մեկը Լիբանանի հետ ապագա խաղաղության բանակցություններում։

 

Բացի այդ, Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ իսրայելական զորքերը կմնան Լիբանանի հարավում՝ սահմանի մոտ գտնվող տասը կիլոմետրանոց բուֆերային գոտում։

 



Փամբակ գյուղի տարածքում ջրագծի վթարի հետևանքով փակված երկաթգծի երթևեկությունը վերականգնվել է


Հայաստան


Ապրիլի 16-ին՝ ժամը 15:10-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Փամբակ գյուղի տարածքում, ջրագծի վթարի հետևանքով, երկաթգծի վրա մանր քարեր և հողազանգված են լցվել․ երկաթգծի հատվածը փակվել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Նովոսելցովո ջրագծի վթարի հետևանքով առաջացած ջրի հոսքից հարակից լանջից տեղի է ունեցել հողազանգվածի և քարաբեկորների սահք, ինչը փակել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթգծի մոտ 30 գմ հատվածը։

Երկաթուղու աշխատակիցները փրկարարների օժանդակությամբ իրականացրել են հողազանգվածի մաքրման աշխատանքներ։

Երթևեկությունը երկաթգծով վերականգնվել է։



Փամբակ գյուղի տարածքում ջրագծի վթարի հետևանքով փակված երկաթգծի երթևեկությունը վերականգնվել է


Հայաստան


Ապրիլի 16-ին՝ ժամը 15:10-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Փամբակ գյուղի տարածքում, ջրագծի վթարի հետևանքով, երկաթգծի վրա մանր քարեր և հողազանգված են լցվել․ երկաթգծի հատվածը փակվել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Նովոսելցովո ջրագծի վթարի հետևանքով առաջացած ջրի հոսքից հարակից լանջից տեղի է ունեցել հողազանգվածի և քարաբեկորների սահք, ինչը փակել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթգծի մոտ 30 գմ հատվածը։

Երկաթուղու աշխատակիցները փրկարարների օժանդակությամբ իրականացրել են հողազանգվածի մաքրման աշխատանքներ։

Երթևեկությունը երկաթգծով վերականգնվել է։