Քուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները հայտարարել է, որ Վաշինգտոնը սկսել է եվրոպական երկրների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության ապագա հ…

Զախարովան «հորինվածք» է անվանել Հայաստանի հարցումներին ի պատասխան ՀԱՊԿ-ի լռության մասին Սիմոնյանի խոսքերը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «հորինվածք» է անվանել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարություններն, ըստ որոնց ՀԱՊԿ-ը չի պատասխանել Երևանի հարցումներին։

Այսպես է Զախարովան Лента.ру-ին մեկնաբանել հայ պաշտոնյայի հրապարակած եռատողը, որում քննադատվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը։

«Իրականում դա քառատող է։ Վերջին տողն այսպես է հնչում. «Մի հորինվածք հորինեց Սիմոնյանը»»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։

Նոյեմբերի 11-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները Հայաստանին զրկել են կազմակերպությունում ձայնի իրավունքից։ Նա հավելել է, որ Երևանը մի քանի տարի շարունակ չի կատարել համապատասխան պարտավորությունները։

Ի պատասխան, Ալեն Սիմոնյանը թելեգրամյան ալիքում հրապարակել է եռատող ոտանավորը.

«Մեզ զրկեցին ձայնից այնտեղ,

Որտեղ շատ բարձր էին բոլորը լռում,

Երբ մեզ համերաշխորեն սպանում էին»։

Արդեն չեն էլ ասում` հարաբերությունները կարգավորեք, ասում են` Ադրբեջանի պահանջները կատարեք


Անթալիայում COP31-ի շրջանակներում ընթացող Առաջնորդների գագաթնաժողովի ժամանակ տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդող…

Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը կարճ զրույց են ունեցել Դուբլինում


Հայաստանի ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը ևն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը կարճ զրույց են ունեցել Դուբլինում։

Նոր մանրամասներ՝ Ալիև-Փաշինյան հանդիպումից․ ինչ են քննարկել


Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026…

Մենք Իրանի հետ գործարքի կարիք չունենք․ Թրամփի աղմկահարույց գրառումը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը այլևս հետաքրքրված չէ Իրանի հետ հնարավոր գործարքով։ Ամերիկացի առաջնորդը այս հայտարարությունը տեղադրել է…

Իրանը սպառնալիք կհամարի ցանկացած տարածք, որտեղից օդ են բարձրանում ամերիկյան ինքնաթիռները. Ռեզաի

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին այն երկրներին, որոնց տարածքում տեղակայված են ամերիկյան ռազմաբազաներ, զգուշացրել է Իրանի դեմ ռազմական գործողությունների համար դրանց օգտագործման անթույլատրելիության մասին, հաղորդում է «Իրանցի լրագրողի օրագիրը» թելեգրամյան ալիքը։

Ալիքի տվյալներով՝ նա այդ պետություններին կոչ է արել չաջակցել Վաշինգտոնին նման գործողություններում՝ ընդգծելով, որ Թեհրանը նախապես զգուշացնում է հնարավոր հետևանքների մասին, որպեսզի հետագա սրման դեպքում մյուս երկրներն արդարացումներ չունենան։

«Ցանկացած տարածք, որտեղից օդ են բարձրանում ամերիկյան ինքնաթիռները, մեզ համար սպառնալիք կհամարվի»,- հայտարարել է Ռեզաին։

Նա ընդգծել է, որ Իրանը նման դիրքորոշումը համարում է իր բնական իրավունքը, որը նախատեսված է միջազգային իրավունքով և ՄԱԿ-ի կանոնադրությամբ։

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև էլեկտրաէներգետիկ ցանցերի առաջիկա փոխկապակցման շուրջ

Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի նոյեմբերի 12-ին հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում են ՀՀ Կառավարությունից։

«Ղեկավարները մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ՝ հիմնվելով 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի արդյունքների և դրա շրջանակներում ստորագրված Վաշինգտոնյան համատեղ հռչակագրի վրա։

Քննարկումները կենտրոնացած էին երկու երկրների միջև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված գործնական քայլերի վրա, այդ թվում՝ տրանսպորտային և տարանցիկ կապերի զարգացման, տնտեսական ու առևտրային հարաբերությունների, սահմանների սահմանազատման, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման շուրջ։

Այս համատեքստում, ղեկավարները քննարկել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) զարգացման ընթացքը, այդ թվում՝ դրա երկաթուղային և ավտոճանապարհային բաղադրիչների պլանավորումն ու նախագծումը, ինչպես նաև TRIPP-ի երթուղով տարանցիկ կապերի հեռանկարները։

Որպես դրական զարգացում նշվել է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան և Հայաստանից ապրանքների տարանցումը։ Անցյալ տարվա նոյեմբերից ի վեր Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել, ընդհանուր առմամբ, 105 000 տոննա բեռ։

Կողմերը նաև մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական ու առևտրային հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունների, այդ թվում՝ էլեկտրաէներգետիկ ցանցերի առաջիկա փոխկապակցման շուրջ։

Ղեկավարներն ընդգծել են շրջակա միջավայրի և անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցության կարևորությունը և ողջունել անդրսահմանային գետերի կառավարման հարցերով աշխատանքային խմբերի ստեղծումը։

Ղեկավարները վերահաստատել են խաղաղության գործընթացում դրական դինամիկայի պահպանման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման ամրապնդմանն ուղղված երկխոսության շարունակման կարևորությունը»,– ասված է հաղորդագրության մեջ։