«Եթե նույն օպերատիվությամբ արձագանքեին բոլոր դեպքերին՝ կունենային հանցագործության էական նվազում»․ Վահան Հովհաննիսյան (տեսանյութ)

«Եթե նույն օպերատիվությամբ արձագանքեին բոլոր դեպքերին՝ կունենային հանցագործության էական նվազում»․ Վահան Հովհաննիսյան

«Ամեն օր համացանցը ցնցում է մի նոր սպանություն, մասսայական սպանություն և նման դեպքեր։ Եթե այն նույն հապճեպությամբ, օպերատիվությամբ, որ ուժային կառույցները, իրավապահ համակարգն արձանագրում և արձագանքում է այս դեպքերին, այդ նույն օպերատիվությամբ արձագանքերին բոլոր դեպքերին, ծանր հանցագործություններին, ապա մենք կունենայինք հանցագործության էական նվազում, ինչն այս պահին չունենք»,- այսօր Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների ձերբակալություններին։ «Կարծում եմ՝ նրանք ուշի ուշով հետևում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության գործունեությանը և այն օպերատիվությունը, համակարգվածությունը, ինչ ծավալվում է այս կուսակցության շուրջ՝ գնահատում եմ որպես քաղաքական հետապնդում, ինչու չէ նաև հետագայում կուսակցության արգելք՝ մասնակցելու ընտրություններին»,- հավելեց փաստաբանը։

Գյումրին պատրաստվում է շոուի. Փաշինյանը թմբուկ է զարկելու


Գյումրու կենտրոնական հրապարակում բեմահարթակի տեղադրման նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Մեր տեղեկությունների համաձայն՝ կիրակի օրը նախատեսվում է ՀՀ վա…

Իսրայելում հաստատել են Նեթանյահուի՝ Լիբանանի նախագահի հետ զրույցի անցկացման ծրագրերը

Իսրայելում հաստատել են Նեթանյահուի՝ Լիբանանի նախագահի հետ զրույցի անցկացման ծրագրերը

Իսրայելի նորարարության, գիտության և տեխնոլոգիաների նախարար Գիլա Գամլիելը «Գալեյ ՑԱՀԱԼ» ռադիոկայանի եթերում հաստատել է, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի միջև զրույց է նախատեսվում։

«Հուսով եմ, որ այս քայլը ի վերջո կհանգեցնի Լիբանանի՝ որպես պետության բարգավաճմանն ու զարգացմանը», – ասել է նա։ Գամլիելի խոսքով, ով մտնում է Իսրայելի անվտանգության կաբինետի կազմի մեջ, այդ զրույցի անցկացումը մշակվում է արդեն «երկար ժամանակ»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելի և Լիբանանի առաջնորդները բանակցություններ կվարեն այսօր։ Նա նշել էր, որ այն կլինի առաջին զրույցը վերջին 34 տարվա ընթացքում։

Չեխիան ռուսական նավթը փոխարինել է ադրբեջանականով

Չեսկե Նովինիի տվյալներով՝ 2025 թվականի վերջին Ադրբեջանը Չեխիայի հիմնական նավթի մատակարարն էր։

Չեխիայի ընդհանուր ներմուծման մեջ ադրբեջանական նավթի բաժինը գերազանցել է 42%-ը։

2025 թվականին Չեխիան Ադրբեջանից ներմուծել է 2.9 միլիոն տոննա նավթ, ինչը 10%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։

Նշվում է նաև, որ վերջին տարիներին Ադրբեջանը մեծացնում է Չեխիա մատակարարվող նավթի բաժինը։

Հրապարակման համաձայն՝ 2025 թվականին Չեխիան ներմուծել է ավելի քան 6.85 միլիոն տոննա նավթ, ինչը 5.5%-ով ավելի է 2024 թվականի համեմատ։

Ռուսական նավթի բաժինը 2025 թվականին նվազել է մինչև 7.7%։ Անցյալ տարի Չեխիան ավելացրել է Նորվեգիայից, Ղազախստանից և Սաուդյան Արաբիայից նավթի ներմուծումը։

Հրատարակության տվյալներով՝ այս երկրներից գնումների աճը պայմանավորված է TAL-ի (Trans-Alpine Oil Pipeline) հզորության մեծացմամբ և «Դրուժբա» խողովակաշարի մատակարարման խնդիրներով։

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը


Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը անց է կացրել ընդլայնված նիստ, որին տեսակապով մասնակցել են խորհրդի անդամները Փարիզից, Մարսելից, Թբիլիսիից,…

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը


Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը անց է կացրել ընդլայնված նիստ, որին տեսակապով մասնակցել են խորհրդի անդամները Փարիզից, Մարսելից, Թբիլիսիից,…

Շվեդական հետախուզական ինքնաթիռը թռիչք է կատարել Ֆինլանդիայի և Ռուսաստանի սահմանի երկայնքով

Այս ֆոնին տարածաշրջանում նկատվում է ՆԱՏՕ-ի երկրների ռազմական ավիացիայի և հետախուզական թռիչքների ակտիվության աճ, ինչը նրանք բացատրում են դիտարկման և զսպման խնդիրներով․․․

Շվեդական հետախուզական ինքնաթիռը թռիչք է կատարել Ֆինլանդիայի և Ռուսաստանի սահմանի երկայնքով

Այս ֆոնին տարածաշրջանում նկատվում է ՆԱՏՕ-ի երկրների ռազմական ավիացիայի և հետախուզական թռիչքների ակտիվության աճ, ինչը նրանք բացատրում են դիտարկման և զսպման խնդիրներով․․․