Երբ կոյուղին օգտագործվում է որպես աղբատար․ «Վեոլիա Ջուր»
«Վեոլիա Ջուր»-ը հրապարակել է Միկոյան փողոցում խցանված աղբատար․
«Երբ կոյուղին օգտագործվում է որպես աղբատար, հետևանքը լինում է սա. այս տեսարանը Միկոյան փողոցում է
Այս հատվածում խցանվել էր Երևան-Չարենցավան կոլեկտորը։ Վեոլիա Ջուր ընկերության «Մաշտոց» շահագործման տեղամասի աշխատակիցներն անմիջապես արձագանքել են ահազանգին։ Երեկոյան դադարեցվել է կոյուղաջրերի հոսքը, իսկ այսօր իրականացվել են վերջնական մաքրման աշխատանքները:
Խցանման պատճառը ոչ թե տեխնիկական էր, այլ քաղաքացիների անբարեխիղճ վերաբերմունքի հետևանք։ Դիտահորերից դուրս է բերվել կենցաղային՝ կոյուղու համար չնախատեսված տարատեսակ աղբ, ինչի հետևանքով էլ առաջացել էր խցանումը։
Այժմ կոյուղատարի աշխատանքը լիարժեք վերականգնվել է։
Սիրելի քաղաքացիներ, ևս մեկ անգամ խնդրում ենք կոյուղին օգտագործել բացառապես ըստ նշանակության։ Միայն այդպես հնարավոր կլինի նվազագույնի հասցնել նմանատիպ դեպքերը»,- ասված է հայտարարության մեջ։
«Դատական համակարգի խնդիրների զգալի մասը հնարավոր չի լինելու լուծել առանց նոր Սահմանադրության». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
ԱՄՆ-ն կարող է իրանական նավթ գնող երկրների դեմ․ ԱՄՆ ֆինանսների նախարար
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել իրանական նավթ գնող երկրների դեմ։
«Մենք ընկերություններին ասել ենք, մենք երկրներին ասել ենք, որ եթե դուք գնեք իրանական նավթ, մենք պատրաստ ենք երկրորդական պատժամիջոցներ կիրառել, ինչը շատ խիստ միջոցառում է», — Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է նախարարը։
Նա նաև հայտարարություն է արել ռուսական նավթի վերաբերյալ։
«Մենք չենք երկարաձգի ռուսական և իրանական նավթի ընդհանուր լիցենզիան», — ասել է Բեսենթը։
Նրա խոսքով՝ Չինաստանը նույնպես սահմանափակումների է ենթարկվում։
«Երկու չինական բանկեր նամակներ են ստացել ԱՄՆ ֆինանսների նախարարությունից։ Մենք նրանց ասել ենք. եթե կարողանանք ապացուցել, որ իրանական փողը հոսում է ձեր հաշիվներով, մենք պատրաստ ենք երկրորդական պատժամիջոցներ կիրառել», — ասել է Բեսենթը։
Նախարարը հավելել է, որ ԱՄՆ-ն կարծում է, որ ծովային շրջափակման շնորհիվ Չինաստանի կողմից իրանական նավթի գնումների մեջ դադար կլինի։
#Ուղիղ. ԱԺ նիստ

#Ուղիղ. ԱԺ նիստ
Օրբանը չի մասնակցի ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովին

Politico-ն հաղորդում է, որ Հունգարիայի հեռացող վարչապետ Վիկտոր Օրբանը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Այնուամենայնիվ, հոդված…
Մեկնարկել են Հայաստանի ճանապարհների ամառային պահպանման և սպասարկման աշխատանքները
Արփինե Սարգսյանը շնորհավորական ուղերձը` Ոստիկանության օրվա առիթով
«Հրապարակ»․ Էլի մեկ զոհ. ոստիկանների բռնարարքներից հետո կինը մահացել է

Ապրիլի 7-ին՝ Մայրության եւ գեղեցկության օրը, Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում իրավապահների մասնակցությամբ հերթական բռնության դեպքն է արձանագրվել, որն իրավ…

