
«Միասնության թևեր» կուսակցությունն արդեն գրանցված է և մասնակցելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Մեր կուսակցության ընտրական ցուցակում կընդգր…
Հորմուզով տասնյակ նավեր են անցել․ ԱՄՆ-ի շրջափակումը չազդեց

Վերջին 24 ժամվա ընթացքում Հորմուզի նեղուցով անցել է ավելի քան 20 առևտրային նավ, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։ «Վերջի…
Հորմուզով տասնյակ նավեր են անցել․ ԱՄՆ-ի շրջափակումը չազդեց

Վերջին 24 ժամվա ընթացքում Հորմուզի նեղուցով անցել է ավելի քան 20 առևտրային նավ, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։ «Վերջի…
Դու 8 տարում ոչ մի նվաճում չունես, որ գովազդի տակ դնես

Դու 8 տարում ոչ մի նվաճում չունես, որ գովազդի տակ դնես
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Գոհար Ղումաշյանն ու Վերժինե Ստեփանյանն ազատ են արձակվել
Սամվել Կարապետյանի նիստից առաջ հսկայական զորք է բերվել դատարանի տարածք

Սամվել Կարապետյանի նիստից առաջ հսկայական զորք է բերվել դատարանի տարածք
«Հրապարակ»․ ՔՊ-ական քաղաքապետի տեղակալն ազատ է արձակվել

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող կոռուպցիոն բնույթի մի քրեական գործի շրջանակում 2024 թվականի տարեվերջին կալանավորվեցին Արարատի ՔՊ-ական համայնքապետ Ասլան Ավետի…
«Գործ ունենք մի ուժի հետ, որն ուղարկվել է Հայաստան, որպեսզի գողանա մեր ընտրությունները»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ
Բիբլոս Բանկ Արմենիան միացել է FinTech Armenia ասոցիացիային՝ որպես հիմնադիր անդամ
Բիբլոս Բանկ Արմենիան՝ որպես հիմնադիր անդամ, միացել է FinTech Armenia ասոցիացիային, ինչը կարևոր քայլ է Բանկի՝ ֆինանսական ոլորտում թվային փոխակերպման և նորարարության զարգացմանն ուղղված ջանքերում։
FinTech Armenia-ն նպատակ ունի Հայաստանում ստեղծելու համապարփակ ֆինտեխ հաբ այնպիսի ոլորտների ներգրավմամբ, ինչպիսիք են վճարային համակարգերը, կապիտալի շուկաները, ֆինանսական ծառայությունների ոլորտում արհեստական բանականությունը, բլոկչեյնն ու տոկենիզացիան, ապահովագրությունը և բանկային փոխակերպումը:
Անդամակցելով ասոցիացիային՝ Բիբլոս Բանկ Արմենիան վերահաստատում է իր հանձնառությունը նպաստելու Հայաստանի արագ զարգացող ֆինտեխ էկոհամակարգի զարգացմանը։ Բանկի փորձառու մասնագետները կներգրավվեն ասոցիացիայի հիմնական ինստիտուցիոնալ աշխատանքային խմբերում, ինչպիսիք են բանկային փոխակերպումը, ստարտափներն ու վենչուրային կապիտալը, ՀՀ ԿԲ Sandbox-ը և կրթությունը։
«FinTech Armenia ասոցիացիային միանալու նպատակը Բիբլոս Բանկ Արմենիայի և Հայաստանի ֆինտեխ էկոհամակարգի միջև ամուր կամուրջի ստեղծումն է։ Այս գործընկերությունը միավորում է ֆինանսական նորարարությունն ու գիտելիքը, ստեղծում ոլորտի խաղացողների միջև բիզնես նեթվորքինգի և փորձի փոխանակման հնարավորություններ, առաջ մղում թվային փոխակերպման օրակարգը։ Նման համագործակցությունների միջոցով Բիբլոս Բանկ Արմենիան ձգտում է նպաստել Հայաստանում դինամիկ ֆինտեխ միջավայրի զարգացմանը»,- նշում է Բանկի նորարարության և թվայնացման բաժնի ղեկավար Սուրեն Ոսկանյանը։
«Բիբլոս Բանկ Արմենիայի՝ մեր արագ զարգացող տարածաշրջանային ասոցիացիայի և համաշխարհային կապ ստեղծող հարթակում ընդգրկվելը ևս մեկ կարևոր փուլ է մեր ճանապարհին՝ թե՛ Հայաստանի, թե՛ ֆինանսական տեխնոլոգիաների շնորհիվ կատարվող միջազգային բանկային վերափոխման համար։ Բանկն ապահովում է հաճախորդների սպասարկման բացառիկ որակ՝ համատեղելով թվային արդյունավետությունը մարդկային շփման հետ։ Մենք վստահ ենք, որ Բիբլոս Բանկ Արմենիան դրական ներդրում կունենա ու կնպաստի հայկական ֆինտեխ համայնքի մասնակիցների ինտեգրմանը համաշխարհային ֆինանսական էկոհամակարգին և հակառակը»,- ասել է FinTech Armenia-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Ստեֆան Լուկասը:
Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ հատուկ Mastercard World քարտապանների համար
Ռուսական զորքերը կրկին ավիառումբ են նետել Բելգորոդի մարզում
