Բիբլոս Բանկ Արմենիան միացել է FinTech Armenia ասոցիացիային՝ որպես հիմնադիր անդամ

Բիբլոս Բանկ Արմենիան՝ որպես հիմնադիր անդամ, միացել է FinTech Armenia ասոցիացիային, ինչը կարևոր քայլ է Բանկի՝ ֆինանսական ոլորտում թվային փոխակերպման և նորարարության զարգացմանն ուղղված ջանքերում։

FinTech Armenia-ն նպատակ ունի Հայաստանում ստեղծելու համապարփակ ֆինտեխ հաբ այնպիսի ոլորտների ներգրավմամբ, ինչպիսիք են վճարային համակարգերը, կապիտալի շուկաները, ֆինանսական ծառայությունների ոլորտում արհեստական ​​բանականությունը, բլոկչեյնն ու տոկենիզացիան, ապահովագրությունը և բանկային փոխակերպումը:

Անդամակցելով ասոցիացիային՝ Բիբլոս Բանկ Արմենիան վերահաստատում է իր հանձնառությունը նպաստելու Հայաստանի արագ զարգացող ֆինտեխ էկոհամակարգի զարգացմանը։ Բանկի փորձառու մասնագետները կներգրավվեն ասոցիացիայի հիմնական ինստիտուցիոնալ աշխատանքային խմբերում, ինչպիսիք են բանկային փոխակերպումը, ստարտափներն ու վենչուրային կապիտալը, ՀՀ ԿԲ Sandbox-ը և կրթությունը։

«FinTech Armenia ասոցիացիային միանալու նպատակը Բիբլոս Բանկ Արմենիայի և Հայաստանի ֆինտեխ էկոհամակարգի միջև ամուր կամուրջի ստեղծումն է։ Այս գործընկերությունը միավորում է ֆինանսական նորարարությունն ու գիտելիքը, ստեղծում ոլորտի խաղացողների միջև բիզնես նեթվորքինգի և փորձի փոխանակման հնարավորություններ, առաջ մղում թվային փոխակերպման օրակարգը։ Նման համագործակցությունների միջոցով Բիբլոս Բանկ Արմենիան ձգտում է նպաստել Հայաստանում դինամիկ ֆինտեխ միջավայրի զարգացմանը»,- նշում է Բանկի նորարարության և թվայնացման բաժնի ղեկավար Սուրեն Ոսկանյանը։


«Բիբլոս Բանկ Արմենիայի՝ մեր արագ զարգացող տարածաշրջանային ասոցիացիայի և համաշխարհային կապ ստեղծող հարթակում ընդգրկվելը ևս մեկ կարևոր փուլ է մեր ճանապարհին՝ թե՛ Հայաստանի, թե՛ ֆինանսական տեխնոլոգիաների շնորհիվ կատարվող միջազգային բանկային վերափոխման համար։ Բանկն ապահովում է հաճախորդների սպասարկման բացառիկ որակ՝ համատեղելով թվային արդյունավետությունը մարդկային շփման հետ։ Մենք վստահ ենք, որ Բիբլոս Բանկ Արմենիան դրական ներդրում կունենա ու կնպաստի հայկական ֆինտեխ համայնքի մասնակիցների ինտեգրմանը համաշխարհային ֆինանսական էկոհամակարգին և հակառակը»,- ասել է FinTech Armenia-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Ստեֆան Լուկասը:


Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ հատուկ Mastercard World քարտապանների համար


 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *