Սամվել Կարապետյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան


Հայաստան


Սամվել Կարապետյանի գործը ապրիլի 3-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Հակակոռուպցիոն դատարանից 1lurer.am-ին հայտնել են, որ գործը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին:

Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին: Գործարարի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 472-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հատկանիշներով։

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Կարապետյանը զանգվածային լրատվամիջոցի միջոցով հարցազրույցի ընթացքում հնչեցրել է կոչեր, որոնք ուղղված են եղել «իշխանությունը զավթելուն՝ ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով կառավարության լիազորություններին տիրանալուն»։

 

Այնուհետ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոխվել է: Ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):

 

Դեկտեմբերի 30-ին Սամվել Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը և գրավ:

Վերաքննիչ դատարանը հունվարի 16-ին վերացրել է դեկտեմբերի 30-ին առաջին ատյանի դատարանի՝ գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքի մասին որոշումը:

Հակակոռուպցիոն դատարանից տեղեկացրել են, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվել է կալանք՝ երկու ամիս ժամկետով։



Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» Մայքլ Օլիսեին


Սպորտ


Լրագրող Քրիստիան Ֆալկի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է գալիք ամռանը ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» եզրային հարձակվող Մայքլ Օլիսեին։

«Սերուցքայինների» ղեկավարի այս որոշումն ավելի է ամրապնդվել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում հենց «Ռեալի» դեմ խաղում (1:2) ֆրանսիացի վինգերի ցուցադրած տպավորիչ ելույթից հետո։

​Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբը պատրաստ է 160-165 մլն եվրո հատկացնել 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար։ Այնուամենայնիվ, ընդգծվում է, որ գերմանական գրանդը հակված չէ բաժանվել Օլիսեից անգամ 200 մլն եվրոյի դիմաց։

Փոխարենը՝ «Բավարիան» մտադիր է հարձակվողին նոր պայմանագիր առաջարկել։

​Ընթացիկ մրցաշրջանում Օլիսեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 29 գոլային փոխանցման հեղինակ։

​Խաղացողի գործող համաձայնագիրը մյունխենյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը։

​Ըստ Transfermarkt պորտալի տվյալների՝ ֆրանսիացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 140 մլն եվրո։



Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի


«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորա…

Իրանում պատերազմն անդառնալի վնաս կհասցնի համաշխարհային տնտեսությանը՝ անգամ երբ երկարատև խաղաղություն կնքվի. ԱՄՀ

«Սակայն հիմա նույնիսկ մեր ամենալավատեսական սցենարը ենթադրում է վարկանիշի իջեցում։ Նույնիսկ լավագույն դեպքում ստատուս քվոյին հստակ վերադարձ չի լինի»,- ընդգծել է նա…

Նախիջևանի ինքնավարության վերաձևումը․ նոր քաղաքական հաշվարկները. Ադրբեջանի կուլիսներում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նախիջևանի ինքնավարության վերաձևումը․ նոր քաղաքական հաշվարկները. Ադրբեջանի կուլիսներում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

44-օրյայի մասնակից Էրիկ Եղյանը` Գագիկ Ծառուկյանի կողքին. Ռոզա Ծառուկյանը հուզվեց


44-օրյայի մասնակից Էրիկ Եղյանը` Գագիկ Ծառուկյանի կողքին. Ռոզա Ծառուկյանը հուզվեց

Գրենլանդիայի վարչապետը պատասխանել է Թրամփին. մենք ինչ-որ սառույցի կտոր չենք

«Հսկայական, վատ կառավարվող սառույցի կտոր»,- Արկտիկական կղզու մասին ասել էր ԱՄՆ նախագահը…

Տարածաշրջանի նոր գործընթացները դրական ազդեցություն ունեն ՀՀ-Ղազախստան գործակցության միջև․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևի գլխավորած պատվիրակությանը…

Տարածաշրջանի նոր գործընթացները դրական ազդեցություն ունեն ՀՀ-Ղազախստան գործակցության միջև․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևի գլխավորած պատվիրակությանը…