«Մենյուի նման՝ ում ինչ ձեռնտու է, դա էլ ընդգծում է»․ Արշալույս Մղդեսյան

«Մենյուի նման՝ ում ինչ ձեռնտու է, դա էլ ընդգծում է»․ Արշալույս Մղդեսյան

Լրագրող Արշալույս Մղդեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հետաքրքիր բան է դիվանագիտությունը, հատկապես, երբ դրա պտուղները «վաճառվում» են ներքին լսարանին:
     Իրանն ու ԱՄՆ-ն հայտարարել են, որ պատերազմն ավարտելու վերաբերյալ համաձայնության են հասել:
     Ի՞նչ է շեշտում Իրանն այդ համաձայնության մասին խոսելիս.
     1. Նախ, որ հաղթել է պատերազմում:
     2. Իրանի ծովային շրջափակումը վերացվելու է:
     3. Ռազմական գործողությունները, այդ թվում՝ Լիբանանի, այն է` «Հըզբոլլահի» դեմ, դադարեցվելու են:
     Ի՞նչ է ընդգծում ԱՄՆ-ն.
     1. Իրանը երբեք չի ունենա միջուկային զենք:
     2. Հորմուզի նեղուցը կբացվի նավագնացության համար:
     Ռեստորանի մենյուի նման՝ ում ինչ ձեռնտու է, դա էլ ընդգծում է»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *