ՌԴ Պերմ քաղաքի Դոբրյանկա քաղաքի թիվ 5 դպրոցում 17-ամյա իններորդ դասարանցին դանակով հարձակվել է ուսուցչուհու վրա, հայտնել է տարածաշրջանի ղեկավար Դմիտրի Մախոնինը:
Հարձակումը տեղի է ունեցել դպրոցի մուտքի մոտ: Ուսուցչուհուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա ստացած վերքերից մահացել է:
«Ցավոք, չնայած բժիշկների բոլոր ջանքերին, Դոբրյանկայի թիվ 5 դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Օլեսյա Պետրովնա Բագուտային փրկել չհաջողվեց»,- հայտնել է Մախոնինը:
Հարձակման պատճառն անհայտ է: Դպրոցականին տարել են ոստիկանության տարածքային բաժին, նրա դրդապատճառները պարզվում են, հայտնել են տարածաշրջանային ՆԳՆ-ից:
Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 3-ին Երևան-Մոսկվա չվերթի հաշվառումից հետո բաժին է տարվել և ձերբակալվել 46-ամյա մի տղամարդ, որը մարտի 16-ից Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խմբի կազմում փողերի լվացման մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։ Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը։
*** Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 4-ին Վանաձոր քաղաքի Մաշտոցի և Աղյուսագործների փողոցների խաչմերուկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 36-ամյա մի երիտասարդի, որը մարտի 29-ից հետախուզվում էր երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
*** Տավուշի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները ապրիլի 5-ին ծառայություն իրականացնելիս հայտնաբերել, ձերբակալել և Համայնքային ոստիկանության Իջևանի բաժին են տեղափոխել Ազատամուտ գյուղի բնակիչ 31-ամյա մի երիտասարդի, որը 2025 թ․ հուլիսի 8-ից ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։ Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։
Երևանում նախատեսվում է գործարկել YES Parking բջջային հավելվածը, որի միջոցով հնարավոր կլինի կատարել նաև կայանման վճարումներ։ Հավելվածը ամբողջությամբ կգործարկվի առաջիկա շաբաթվա ընթացքում։
Այն հնարավորություն կտա վճարել ոչ թե ֆիքսված ժամային սկզբունքով, այլ ըստ փաստացի կայանման տևողության․ օգտատերը կակտիվացնի հավելվածը կայանելու պահին և կանջատի այն ավարտին, իսկ վճարը կհաշվարկվի այդ ժամանակահատվածի հիման վրա։
«Սիրելի երևանցիներ, YES Parking բջջային հավելվածի միջոցով դուք կարողանալու եք տեսնել կայանման հատվածներում ծանրաբեռնվածության մակարդակը, և այս շաբաթ կկարողանաք այս հավելվածով կատարել վճարումները, տեսնել տուգանքների վերաբերյալ տեղեկատվություն»,- նշել է Տիգրան Ավինյանը։
Վերջին երկու տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ կարծիք հայտնելով, թե ինչի հետ է դա կապված:
«Դա ինչո՞վ է պայմանավորված: Հիմա կասեն՝ խաղաղության, գուցեև, բայց նաև այն բանով, որ օրենքներ ենք ընդունվել, որոնք փոխում են միջավայրը, և այդ միջավայրն է, որ հնարավորություն է տալիս մայրերին՝ վստահ լինելու, որ այն, ինչ կար բանակի ներսում և շարունակվում էր, այժմ կանգնած է»,- ասաց նա:
Ըստ ԱԺ հանձնաժողովի նախագահի՝ նվազել է նաև բանակում մահվան դեպքերի թիվը, թեև խնդիրներ կան, և փակ քննարկումների ժամանակ քննարկվում են նաև այդ խնդիրների լուծումները: «Խաղաղության ամեն օրը՝ օրենսդրությունից սկսած, պետք է իրականացնել ծրագիր, որը մեզ բարձրացնելու է վերև անվտանգության տեսանկյունից»,- ասաց նա:
ՆԳՆ ոստիկանության պայքարը ապօրինի թմրաշրջանառության դեմ շարունակվում է հետևողականորեն։ Արմավիրի քրեական ոստիկանների վերջին բացահայտումներից երկուսը ներկայացնենք միասնական տեսաշարով։ Արմավիրի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արմավիր քաղաքի 65-ամյա բնակիչը իրացման նպատակով պահում է կանեփից պատրաստված թմրանյութ։ Տեղեկությունը ստուգվեց, ձեռք բերվեցին փաստական տվյալներ, նախաձեռնվեց քրեական վարույթ։
Մարտի 16-ին, դատարանի որոշմամբ, նրա բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներով ապակյա տարաներ և թղթե փաթեթներ՝ ընդհանուր 270 գ քաշով։ Բացի այդ, հայտնաբերվեցին կանեփի սերմեր, կաթուցիչներ և նռնակ։ Տանտերը հայտնեց, որ նռնակը գտել է, իսկ թմրանյութն ինքն է պատրաստել անձնական օգտագործման համար։
Մարտի 18-ին էլ Արմավիրի քրեական ոստիկանները ստացան նմանատիպ տեղեկություն։ Նույն օրը, ժամը 15։45-ին, Երևան-Էջմիածին ճանապարհին ձերբակալվեցին Շահումյան գյուղի և Վաղարշապատ քաղաքի 64-ամյա երկու բնակիչ։ Հինգ րոպե անց Երևան-Արմավիր ճանապարհին ձերբակալվեցին Հացիկ գյուղի 52-ամյա և Արմավիր քաղաքի 71-ամյա բնակիչներ։ Երկու մեքենաները տեղափոխվեցին պահպանվող հատուկ տարածք և կնիքվեցին։
Առաջին մեքենայի վարորդի և երկրորդ մեքենայի ուղևորի մոտ հայտնաբերվեցին դեղնականաչավուն զանգված և սուբուտեքսի նմանվող կես հաբ։ Շահումյան գյուղի բնակիչ 64-ամյա տղամարդը խոստովանեց, որ ձերբակալվելուց առաջ 25 հազար դրամով սուբուտեքս էր իրացրել վարորդին։ Պարզվեց նաև, որ նույն սուբուտեքսը նրան էր իրացրել Հացիկ գյուղի բնակիչ 52-ամյա տղամարդը։
Դատարանի որոշմամբ խուզարկվեցին կնիքված մեքենաները․ հայտնաբերվեցին ներարկիչներ, որոնցից մեկը լցված էր սուբուտեքսի նմանվող լուծույթով, մյուսում կային սպիտակ հեղուկի հետքեր։ Շահումյանցու տանը ևս հայտնաբերվեց փայլաթիթեղի փաթեթ՝ կանեփանման զանգվածով։ Երկու դեպքով էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Եգիպտոսի փոստային ծառայությունը երկրի արտգործնախարարության հիմնադրման 200-ամյակի կապակցությամբ շքեղ նամականիշ-գեղաթերթիկ է թողարկել, որի վերին հատվածում հայազգի դիվանագետ Պողոս Յուսուֆյանի (1775-1844) դիմանկարն է․ գրել է պատմաբան Հայկ Դեմոյանը։
«Յուսուֆյանը Եգիպտոսի կառավարիչ Մուհամմադ Ալի փաշայի թարգմանիչն է եղել, նրա առաջին խորհրդականը, Եգիպտոսի առևտրի և արտաքին գործերի առաջին նախարարը։
Պողոս բեյ Յուսուֆյանը համարվում է Եգիպտոսի ազդեցիկ պետական և քաղաքական գործիչներից մեկը»,- նշել է նա։
Դեւիդ եւ Վիկտորյա Բեքխեմները հույսը չեն կորցնում, որ կկարողանան հաշտվել իրենց որդու՝ Բրուքլինի հետ, չնայած ունեցած լարված հարաբերություններին։ Այս մասին հայտ…
«Ամերիկացի ժողովուրդն իրավունք ունի ակնկալել, որ առաջադրվել ցանկացող յուրաքանչյուր ոք չպետք է մտածի միայն իր և իր անձնական ցանկությունների մասին, այլ պետք է հոգալ ժողովրդի կարիքները»,- շեշտել է Հարիսը…