
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Կա հարկ՝ կա պետություն, չկա հարկ՝ չկա պետություն:
Հանդիպում՝ «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա»-ի անդամների և փոքր և միջին ձեռնարկատերերի հետ»:
«Կա հարկ՝ կա պետություն, չկա հարկ՝ չկա պետություն, կա հարկ՝ կան հարցեր, որոնք լուծված են կամ լուծվում են, չկա հարկ՝ ուրեմն ոչ մի հարց չի լուծվում: Հետևաբար, ընդհանուր առմամբ, մեր ընկալումն այդ տրամաբանության մեջ է և այն տրամաբանության մեջ, որ հարկային քաղաքականությունը պետք է մարդկանց խթանի, որպեսզի նրանք ավելի շատ արդյունք գեներացնեն և ավելի շատ հարկ վճարեն, որովհետև եթե դա տեղի չունենա, նշանակում է, որ զարգացում տեղի չի ունենում»,- հանդիպման ընթացքում ընդգծել է վարչապետը։