Լապորտան մատնանշել է մրցավարական 4 սխալ

Սպորտ

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան իր դժգոհությունն է հայտնել Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչի հանդիպումներում մրցավարական անձնակազմի կայացրած որոշումների վերաբերյալ՝ նշելով այն չորս դրվագները, որոնք, նրա կարծիքով, կանխորոշեցին դիմակայության ելքը։

«Առաջին խաղում մեր օգտին ակնհայտ 11 մետրանոց չնշանակվեց, և մենք կարմիր քարտ ստացանք, թեև իրականում Պաու Կուբարսիի նկատմամբ կանոնների խախտման համար հենց մրցակիցը պետք է հեռացվեր դաշտից։ Իսկ երեկ երեկոյան Էրիկ Գարսիային ցույց տրված կարմիր քարտը պարզապես սխալ էր. Կունդեն հետևում էր և պատրաստ էր խլել գնդակը, ուստի Գարսիան վերջին հույսի խաղացողը չէր: Բացի այդ, Ֆերան Տորեսի երկրորդ գոլը չեղարկելու որոշումն անարդարացի էր, իսկ Դանի Օլմոյի նկատմամբ խախտումը պետք է պատժվեր 11 մետրանոցով», – Լապորտայի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։

Այս թիմերի միջև կայացած առաջին հանդիպումը, որն կայացել էր Բարսելոնայում, ավարտվել էր մադրիդյան ակումբի հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Պատասխան խաղում կատալոնական ակումբը հյուրընկալվելիս առավելության հասավ 2-1 հաշվով, սակայն երկու հանդիպումների ընդհանուր արդյունքով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց «Ատլետիկոն»։

armsport.am

Ռուսաստանը ռեկորդային ծավալի գազ է մատակարարել Իսպանիա. El País

Մերձավոր Արևելքում պատերազմի առաջին ամսվա ընթացքում Ռուսաստանը Իսպանիա է մատակարարել ռեկորդային ծավալի գազ․ գրում է El País-ը։

Ներմուծման ծավալները գրեթե կրկնապատկվել են փետրվարի համեմատ՝ հասնելով մոտավորապես 10,000 ԳՎտ/ժ-ի մեկ ամսվա համար:

Չնայած պատժամիջոցներին՝ Եվրամիությունը շարունակում է թույլատրել ռուսական գազի ներմուծումը։ Սահմանափակումները կարող են ուժի մեջ մնալ մինչև 2027 թվականը:

Կամային հաղթանակ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ

Սպորտ

Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ գերլարված խաղում կամային հաղթանակ տարավ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ (4-3):

Հանդիպման առաջին խաղակեսն աչքի ընկավ անհավանական արդյունավետությամբ: Հաշիվն արդեն 1-ին րոպեին բացեց մադրիդցիների կիսապաշտպան Արդա Գյուլերը: Դաշտի տերերից Ալեքսանդր Պավլովիչը վերականգնեց հավասարակշռությունը, սակայն 29-րդ րոպեին Գյուլերը դուբլ ձևակերպեց: Դրանից հետո տանտերերը կրկին արագ արձագանքեցին. 38-րդ րոպեին աչքի ընկավ Հարի Քեյնը: Այնուամենայնիվ, 42-րդ րոպեին Կիլիան Մբապեն այս խաղում երրորդ անգամ առաջ մղեց «Ռեալին», և թիմերն ընդմիջման գնացին 2-3 հաշվով:

Երկրորդ խաղակեսի վերջնամասում իրադարձությունները զարգացան ֆանտաստիկ սցենարով: 86-րդ րոպեին մադրիդցիների կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան ստացավ երկրորդ դեղին քարտը և հեռացվեց խաղադաշտից: «Բավարիան» անմիջապես օգտվեց թվային առավելությունից. 89-րդ րոպեին Լուիս Դիասը հեռահար հարվածով հավասարեցրեց հաշիվը: Իսկ արդեն ավելացված ժամանակում՝ 90+4-րդ րոպեին, Մայքլ Օլիսեն դրեց այս խելահեղ հանդիպման վերջակետը՝ հաղթանակ պարգևելով տանտերերին (4-3)։

Այսպիսով, դիմակայության երկու խաղերի արդյունքում մյունխենյան գրանդը ընդհանուր 6-4 հաշվով առավելության հասավ մադրիդցիների նկատմամբ և նվաճեց մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր։

Կիսաեզրափակիչում «Բավարիան» ուժերը կչափի գործող գավաթակիր ՊՍԺ-ի հետ։ Թիմերի միջև առաջին խաղը կկայանա ապրիլի 28-ին, իսկ պատասխան հանդիպումը՝ մայիսի 6-ին։

«Իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն». Ալեն Սիմոնյանի ելույթը (տեսանյութ)

«Իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն». Ալեն Սիմոնյանի ելույթը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում։

Իր խոսում ԱԺ նախագահը ասել է․
     «Տիկի՛ն նախագահող,
     Ձե՛րդ գերազանցություններ,
     Հարգելի՛ գործընկերներ,
     Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
     Ինձ համար մեծ պատիվ է ընդունել Թուրքիայի հրավերը եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անունից հանդես գալ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովում: Կցանկանայի նշել, որ քննարկվող՝ «Հույսի սերմանում, խաղաղության ապահովում եւ արդարության երաշխավորում ապագա սերունդների համար» թեմայի կարեւորությունը դժվար է գերագնահատել: Թույլ տվեք ասել մի ակնհայտ ճշմարտություն. ծաղկող ներկան եւ ապագան կառուցվում են հույսի, խաղաղության եւ արդարության հիմքերի վրա:
     Հայաստանի դեպքում հենց այս գաղափարն է ձեւավորում մեր քաղաքականությունը եւ ուղղորդում մեր գործողությունները: Մենք ձգտում ենք այնպիսի ապագայի, որտեղ բոլորը կունենան սոցիալական եւ տնտեսական բարեկեցության հավասար հնարավորություններ:
     Բայց ո՞վ է պարզապես երազում ավելի լավ ապագայի մասին եւ ո՞վ է իրականում այն կերտում: Ապագա սերունդները չեն կարող կառուցել այն աշխարհը, որը ժառանգելու են: Լավագույն դեպքում նրանք կարող են միայն վստահել մեզ, որ մենք խոհեմորեն գործենք իրենց անունից:
     Հույսը պահպանում է արդարության հանդեպ մեր ձգտումը եւ վստահելու կարողությունը: Մեր այսօրվա գործողությունները պետք է ծառայեն այդ վստահության կառուցմանը: Գալիք սերունդները պետք է հավատան, որ խաղաղությունը, որը մենք այսօր կառուցում ենք, տեւական է:

Չսխալվեք. մեր աշխարհի ճեղքերը խոր ու լուրջ են: Մենք խորապես մտահոգված ենք Իրանում ստեղծված իրավիճակով, եւ իմ աղոթքներն ուղղված են Իրանի ժողովրդին: Լիբանանի ճգնաժամը եւս չի կարելի անտեսել: Անշուշտ, մեր առջեւ ծառացած փորձությունը ծանր է: Սակայն ո՞վ, եթե ոչ մենք, ունենք ուժ եւ բարոյական պարտավորություն՝ բուժելու մեր աշխարհը:

Հայաստանը լիովին ընդունում է իր այդ պատասխանատվությունը:

2025 թվականին Հայաստանի, Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի առաջնորդների կողմից ստորագրված համաձայնագրից հետո մեր տարածաշրջանում խաղաղություն է տիրում: Սա, իրապես, մեծագույն նվաճում է: Սակայն մեր տեսլականն ավելի լայն է: Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր եւ միանալու մեզ խաղաղության կտավը հյուսելու գործում: Այս նպատակով մենք պատրաստ ենք խորացնել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ:
     Տասնամյակների անվստահությունից ու թշնամանքից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության ձեւավորման նոր դարաշրջան է սկսվել: Այս առաջընթացն ամրապնդելու ջանքերն այժմ ուղղված են հաղորդակցությունների ամրապնդմանը եւ տեղում խաղաղությունն արդյունավետորեն իրականության վերածելու ապահովմանը:
     «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրականացումը եւս մեկ կարեւոր հանգրվան է: Այս նախաձեռնությունը նպատակ ունի միաժամանակ զարգացնելու տարածաշրջանային կապերը եւ ընդլայնելու միջազգային առեւտրային ուղիները:
     Հիմնված լինելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավասության սկզբունքների վրա՝ ԹՐԻՓՓ-ն ունի Հարավայի Կովկասում եւ դրա սահմաններից դուրս կայունությունը, տնտեսական համագործակցությունը եւ բարգավաճումը խթանելու ներուժ:
     Կարգավորման հուսադրող նշաններն անհերքելի են: Տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առեւտուրը սկսել է ձեւավորվել: Ադրբեջանական ապրանքների ներմուծումը Հայաստան խորհրդանշական եւ գործնական քայլ է տնտեսական կապերի վերականգնման տեսանկյունից: Սրանք խաղաղության արդյունքներն են՝ շոշափելի բարելավումներ, որոնք անմիջականորեն օգուտ են բերում մեր ժողովրդին:
     Միեւնույն ժամանակ, դեռեւս առկա են լուրջ մարդասիրական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Վստահության ամրապնդումը շարունակելու եւ իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն եւ վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ, իսկ անհետ կորած մյուս անձանց ճակատագրերը պետք է պարզվեն:

Հարգելի՛ գործընկերներ,

Հիմա առաջնահերթությունները սահմանելու ժամանակն է, եւ ապագա սերունդների բարօրության համար մենք դրանք պետք է ընտրենք իմաստուն կերպով: Եվ ովքե՞ր են հաջորդ սերունդները: Նրանք մեր երեխաներն ու թոռներն են: Մեր սուրբ պարտականությունն է արժանի լինել նրանց՝ թողնելով ոչ թե պատերազմի, այլ խաղաղության ժառանգություն»։

Ովքեր են իրականում եղել «Երեք հրացանակիր» Աթոսը, Պորտոսն ու Արամիսը

1844 թվականին հրատարակված «Երեք հրացանակիրները» վեպը կարելի է համարել Ալեքսանդր Դյումայի գլուխգործոցներից մեկը։ Իսկ վեպի հերոսներից Աթոսը, Պորտոսն ու Արամիսը…

«Նրանք չեն կարող կանգնեցնել մեզ։ Վաղը՝ 14:30-ին, Հակակոռուպցիոն դատարան».

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը կոչ է անում համակիրներին վաղը, ժամը՝ 14:30-ին, լինել Հակակոռուպցիոն դատարանի մոտ՝ աջակցություն հայտնելու Սամվել Կարապետյանին…