Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հանդես է եկել հայտարարությամբ՝ շեշտելով տարածաշրջանային հակամարտությունների դադարեցման հրամայականը։ Ըստ նրա՝ պատերազմական գործողությունները բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, պետք է ավարտվեն։
Բաղային հայտնել է, որ վերջին բանակցությունների ընթացքում դրական առաջընթաց է գրանցվել վերջնական համաձայնագրի շուրջ։ Քննարկումները հիմնականում առնչվել են նավթի վաճառքի թույլտվությունների ստացմանն ու Իրանի սառեցված ակտիվների ապասառեցմանը։ Բացի այդ, կողմերը պայմանավորվել են մշակել Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցման հատուկ մեխանիզմ, ինչը Իրանի կողմից որակվել է որպես կարևորագույն քայլ։