Փորձագետը Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման և մոդելի ընտրության մասին

Փորձագետը Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման և մոդելի ընտրության մասին

2026թ․ մարտի 12-ին «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի մամուլի ակումբում տեղի ունեցավ «Ատոմային էներգետիկայի խնդիրներն ու հեռանկարները Հայաստանում» թեմայով մասնագիտական քննարկում։

«Հայաստանի ատոմային էներգետիկայի հիﬓախնդիրները» թեմայով քննարկմամբ հանդես եկավ էներգետիկայի ոլորտի փորձագետ Արա Մարջանյանը։ Իր ելույթում նա անդրադարձավ ատոմային էներգետիկայի ոլորտի մի քանի կարևոր հարցերի և իրադարձությունների։

Հայաստանի Հանրապետության` մի կողմից և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ՝ (CEPA) և ՀԱԷԿ

«Ամբողջ CEPA-ի աշխարհաքաղաքական և էներգետիկ բովանդակությունը զետեղված է 2-րդ գլխի 42-րդ հոդվածում։ Այստեղ խոսքը նրա մասին է, որ խաղաղ միջուկային ատոմի տիրույթում Հայաստանը պետք է փակի և ապագործարկի Մեծամորի ատոմակայանը, նպատակ, որը միանգամայն համահունչ է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության նպատակին։ Եվ կա հետաքրքիր հավելում դրան`”the need for its replacement with new capacity to ensure the energy security of the Republic of Armenia” (հաշվի առնելով նոր հզորությամբ դրա փոխարինման անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը և կայուն զարգացման պայմաններն ապահովելու նպատակով):

Այս արտահայտությունը Հայաստանին որոշակի լուֆտի հնարավորություն է տալիս՝ Մեծամորի ատոմակայանը փակել փոխարինող հզորության առկայության դեպքում: Սակայն այստեղ կա մեկնաբանության հնարավորություն, ի՞նչ է նշանակում «replacement», այսինքն՝ փոխարինող հզորությունը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի առաջին պաշտոնավարման վարչակազմը, օրինակ, փոխանակող հզորության տակ հասկանում էր ֆոտովոլտային արեգակնային էլեկտրաէներգիա։ 440 ՄՎտ հզորությամբ աշխատող ատոմային բլոկ ունես, բավարար է՝ ունենաս 440 ՄՎտ տեղակայված ֆոտոովոլտային արեգակնային հզորություն։ Իսկ այժմ մենք ունենք 2 անգամ ավելի շատ արևային ֆոտովոլտային կայաններ, քան դա է, և դա կարող է մեկնաբանվել որպես բավարար փոխարինող հզորություն, սա մի մեկնաբանություն։ Երկրորդ մեկնաբանությունը պրոֆեսիոնալ էներգետիկների մեկնաբանությունն է, որ ատոմային տեղակայված, երաշխավորված հզորությունը ենթակա է դիսպեչերիզացիայի այն առումով, որ տարվա կտրվածքով դուք ունեք երաշխավորված դրվածքային հզորություն։ Այստեղ էլ շատ նուրբ բան կա։ Եվ փոխարինող հզորություն այս դեպքում նշանակում է, որ դու պետք է ունենաս ոչ թե 440 մեգավատ ցանկացած տեղակայված հզորություն, այլ երաշխավորված 440 մեգավատ տեղակայված հզորություն»,- ասաց Արա Մարջանյանը։

Արձագանքելով ասվածին՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկ տարածաշրջանային շուկաների բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանն ասաց, որ թեպետ CEPA համաձայնագրի հաստատված տեքստում բացակայում է միջուկային՝ nuclear բառը, սակայն բանակցող կողմերի միջև եղել է հասկացվածությունը, որ խոսքը նոր միջուկային հզորության մասին է։

Հայաստանը միացել է մինչև 2050 թվականը միջուկային էներգիայի եռապատկման հռչակագրին

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովի (COP 28 ) ժամանակ աշխարհի 25 երկիր, այդ թվում նաև Հայաստանը, ստորագրել են Մինչև 2050թ․ Երկիր մոլորակում ատոմային տեղակայված հզորությունների եռապատկման մասին հռչակագիրը։ «Երկու օր առաջ հռչակագրին միացան Չինաստանը, Բրազիլիան, Իտալիան և Բելգիան։ Այսպիսով, այսօր 32 երկիր է այդ հռչակագրի տակ։ Այդ հանգամանքը մենք նշել ենք Փարիզյան համաձայնագրի ներքո ՀՀ  2026-2035 թվականների ազգային մակարդակով սահմանված հանձնառությունների փաստաթղթում, որը հաստատվել է ՀՀ կառավարության որոշմամբ»,- ասաց Արա Մարջանյանը։

Փորձագետը նշեց, որ Հայաստանը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ՝ միանալու ԱՄՆ 123 համաձայնագրին։ «Սա Միացյալ Նահանգների և գործընկեր երկրի միջև երկկողմ համաձայնագրերի մեխանիզմ է, որը հղում է կատարում 1954 թվականի Միացյալ Նահանգների Ատոմային էներգետիկայի դաշնային օրենքի 123-րդ հոդվածին։ Այս առանձին երկկողմ համաձայնագրերով Միացյալ Նահանգները կազմակերպում են իրենց աշխատանքը գործընկեր երկրի հետ խաղաղ նպատակներով ատոմային էներգետիկայի զարգացման ուղղությամբ»։

Մոդուլային ատոմային կայաններ, դիսպետչերավորված հզորությունը

2026թ․ մարտի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով։ Իր խոսքում նա մասնավորապես նշել է․ «Շատ երկրներ այժմ գիտակցում են, որ միջուկային էներգիան՝ որպես կարգավորվող, ցածր ածխածնային էներգիայի աղբյուր, կարող է լավ համագործակցել վերականգնվող էներգիայի աղբյուրների հետ, այլ ոչ թե մրցակցել դրանց հետ»։ Անդրադառնալով «կարգավորվող»՝ անգլերեն ««Dispatchable power» արտահայտությանը՝ Արա Մարջանյանն ասաց․ ««Dispatchable power»-ը այն հզորությունն է, որը կենտրոնական դիսպետչերը՝ մեր պարագայում համակարգի օպերատորը, կարող է իր հրահանգներով իջեցնել կամ բարձրացնել։ Մոտավորապես շաբաթուկես առաջ Տարածքային կառավարման նախարար պարոն Խուդաթյանն ասաց, որ հիմնական շարժառիթներից մեկը, որ Հայաստանը ընտրել է մոդուլային կայանների տարբերակը նոր բլոկի կառուցման համար, այն է, որ մենք ունենք տեղակայված հսկայական Ֆոտովոլտային արեգակնային հզորություն, և որոշակի պարագայում անհրաժեշտ է լինում հզորությունները կարգավորել, օրինակ, իջեցնել ատոմային կայանի արտադրանքը։ Դա պրոֆեսիոնալ էներգետիկայի տեսանկյունից շատ կոպիտ սխալ է․ատոմային էներգետիկան, ատոմային բլոկերը, մանավանդ հզոր բլոկերը պետք է աշխատեն հաստատուն ռեժիմով և ապահովեն բազային բեռի փակումը հնարավորինս կայուն ռեժիմով»,- ասաց Արա Մարջանյանը։

Նա հիշեցրեց, որ 2023 թ․ հունիսի 6-ին  վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է 601 որոշումը, որով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու, փոքր մոդուլյար ռեակտորներ տեղակայելու նպատակահարմարության, ինչպես նաև անհրաժեշտ տեխնոլոգիաների ընտրության նպատակով վերլուծություններ իրականացնելու և հետագա քայլերի հաջորդականությունը սահմանելու վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով։

Այս որոշման ընդունումից երկու ամիս անց՝ օգոստոսի 5-ին, «Հայաստանի էներգետիկ նախաձեռնություն» ՀԿ-ի կողմից կազմակերպված պրոֆեսիոնալ կլոր սեղանի մասնակից մասնագետները նշել են, որ խոսել փոքր մոդուլային կայանների մասին վաղաժամ է, ոչ հիմնավորված և հեռանկար չունեցող որոշում Հայաստանի համար։ 

Ըստ Մարջանյանի՝ 2023թ․ Հայաստանից մեծ պատվիրակություն է այցելել Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ ծանոթանալու համար Միացյալ Նահանգներում ընթացող ատոմային էներգիային ուղղված գործառույթներին։ Պատվիրակությունն այցելել է «NuScale Power Corporation» ընկերության կողմից մշակված և առաջարկվող փոքր մոդուլային ռեակտորի շնորհանդեսին։ Վերադառնալուց հետո՝ 3 ամիս անց սույն ընկերությունը հայտարարել է իր սնանկության մասին և որ դադարեցնում է իր աշխատանքները փոքր մոդուլային ռեակտորի նախագծի մշակման ուղղությամբ։

«Մեզանում բացակայում է հստակ պատկերացում, թե ինչ տեղի ունեցավ Միացյալ Նահանգներում վերջին 15 տարիներին ատոմային էներգետիկայի ուղղությամբ։ 2016 թվականի վերջին, 2017 թվականի սկզբին Միացյալ Նահանգներում հասունացավ շատ խիստ և շատ լուրջ այն հասկացությունը, որ Միացյալ Նահանգներն ուղղակի չափազանց հետ է մնացել Ռուսաստանից և Չինաստանից ատոմային էներգետիկայի բնագավառում, և երկիրը կանգնած է ուղղակի ոլորտը կորցնելու վտանգի առաջ։ Անցած, 50 տարիների ընթացքում Միացյալ Նահանգներում թողարկվել է միայն 2 հատ ատոմային ռեակտոր, անցած կես դարում Միացյալ Նահանգները չեն կառուցել Միացյալ Նահանգնեից դուրս որևիցե ատոմակայան»,- ասա Արա Մարջանյանը։ Նա նշեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ պաշտոնավարման ժամանակահատվածում Թրամփն առաջարկում է չեղարկել նախորդ բոլոր բնապահպանական նորմերը, որոնք ղեկավարում են ատոմային էներգետիկայի զարգացումը և նոր նորմեր մտցնել: Առաջարկում է հանել ALARA («As Low As Reasonably Achievable» այնքան ցածր, որքան խելամտորեն հասանելի է) սկզբունքը, որը ճառագայթային անվտանգության հիմնարար սկզբունք է և  նպատակ ունի իոնացնող ճառագայթման ազդեցությունը հասցնել նվազագույնի։ Այն հավասարակշռում է անվտանգությունը տնտեսական և սոցիալական գործոնների հետ՝ օգտագործելով ժամանակի, հեռավորության և պաշտպանության միջոցներ։ Թրամփը նաև առաջարկում է հանել Linear No-Threshold (LNT) մոդելը, որը գնահատում է ռադիացիոն վտանգներն ատոմային էներգետիկայի տեսանկյունից։ «Սա հիմնահատակ փոխում է ամբողջ Միացյալ Նահանգների, այսպես ասած, ատոմային էներգետիկայի իրավաբանական, բնապահպանական, ադմինիստրատիվ համակարգը»,- ասաց Արա Մարջանյանը։

Մարտ 23, 2026 at 17:31

Փրկարարները օգնության են հասել «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ ոտքը վնաuած քաղաքացուն

Փրկարարները քաղաքացուն տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն, այնուհետև պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային…

Մարտի 23-ին աշխարհում նշվեց Օդերևութաբանության համաշխարհային օրը

Մարտի 23-ին աշխարհում նշվեց Օդերևութաբանության համաշխարհային օրը

Մարտի 23-ին աշխարհում նշվեց Օդերևութաբանության համաշխարհային օրը։ 2026 թվականի օրվա թեման է՝ «Այսօր դիտարկելով՝ կարող ենք պաշտպանել վաղվա օրը»

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (WMO) հիշեցնում է, թե ինչ ջանքեր են գործադրվում յուրաքանչյուր օր պատասխանելու համար պարզ հարցի՝ ինչպիսի՞ եղանակ է լինելու։ Յուրաքանչյուր կանխատեսման հետևում միլիոնավոր իրականացված դիտարկումներ են, որոնք մշակվում են հազարավոր գործընթացների միջոցով։ Կանխատեսումների համար անհրաժեշտ են դիտարկումներ ամբողջ մոլորակից։

WMO-ն նշում է, որ դիտարկման և կանխատեսման հսկայական համակարգը տնտեսության հիմքն է․ «Այն կենտրոնական նյարդային համակարգն է, որը պատասխանատու է վաղ նախազգուշացումների համար, որոնք փրկում են միլիոնավոր կյանքեր։ Յուրաքանչյուր տնտեսական որոշում, ենթակառուցվածքային ներդրում, գյուղատնտեսական, առողջապահական, ջրային ռեսուրսների և էներգիայի կառավարման ծրագիր կախված է WMO-ի գլոբալ դիտարկումների և կանխատեսումների համակարգից։ Ծայրահեղ եղանակային պայմանները մշտապես գնահատվում են որպես ամենամեծ երկարաժամկետ ռիսկ։ Վտանգավոր եղանակային ծայրահեղ երևույթները 1970-2021 թվականներին առաջացրել են մոտ 4,3 տրիլիոն ԱՄՆ դոլարի տնտեսական կորուստներ և խլել գրեթե 2 միլիոն մարդու կյանք։ Վաղաժամ նախազգուշացումները շքեղություն չեն, այլ՝ անհրաժեշտություն։ Համաշխարհային բանկի տվյալներով՝ նման ծառայությունների համընդհանուր հասանելիությունը կարող է տարեկան կանխել առնվազն 13 միլիարդ ԱՄՆ դոլարի ակտիվների կորուստ և 22 միլիարդ դոլարի բարեկեցության կորուստ։ Միայն 24 ժամ առաջ տրված նախազգուշացումը կարող է նվազեցնել փոթորկի կամ ջերմային ալիքի վնասները մինչև 30%»։

Գլոբալ ռիսկերը մեծանում են ջերմաստիճանի բարձրացման պայմաններում։ Վերջին 11 տարիները եղել են ամենատաքը։ Ջերմոցային գազերի ռեկորդային աճը կշարունակի բարձրացնել ջերմաստիճանը նաև ապագա սերունդների կյանքի ընթացքում։

Հայաստանը կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելի երկիր է։ Կանխատեսվում է, որ մինչև 2050-ական թվականը ջերմաստիճանը կբարձրանա 2,8 °C-ով։ Ջերմաստիճանի աճին զուգահեռ մինչև դարի վերջ տեղումների քանակը կարող է նվազել մինչև 8,3 %-ով։ Եթե համաշխարհային մակարդակում չկրճատվեն ջերմոցային գազերի արտանետումները, ապա մինչև 2100 թվականը Հայաստանում ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 5 °C-ով։

2025 թվականի դեկտեմբերի 25-ի նիստում գործադիրը հաստատեց «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2026-2035 թվականների Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունները և դրա իրականացման ծրագիրը»։

ԱՍՀ 3.0 իրականացման արդյունքում ակնկալվում է ջերմոցային գազերի արտանետումները զսպել 11,404 Գգ CO₂ համարժեք մակարդակում կամ 1990 թվականի նկատմամբ կրճատել 44% – ով:

Լուսանկարը՝ WMO

Մարտ 24, 2026 at 13:48

Մարտի 23-ին աշխարհում նշվեց Օդերևութաբանության համաշխարհային օրը

Մարտի 23-ին աշխարհում նշվեց Օդերևութաբանության համաշխարհային օրը

Մարտի 23-ին աշխարհում նշվեց Օդերևութաբանության համաշխարհային օրը։ 2026 թվականի օրվա թեման է՝ «Այսօր դիտարկելով՝ կարող ենք պաշտպանել վաղվա օրը»

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (WMO) հիշեցնում է, թե ինչ ջանքեր են գործադրվում յուրաքանչյուր օր պատասխանելու համար պարզ հարցի՝ ինչպիսի՞ եղանակ է լինելու։ Յուրաքանչյուր կանխատեսման հետևում միլիոնավոր իրականացված դիտարկումներ են, որոնք մշակվում են հազարավոր գործընթացների միջոցով։ Կանխատեսումների համար անհրաժեշտ են դիտարկումներ ամբողջ մոլորակից։

WMO-ն նշում է, որ դիտարկման և կանխատեսման հսկայական համակարգը տնտեսության հիմքն է․ «Այն կենտրոնական նյարդային համակարգն է, որը պատասխանատու է վաղ նախազգուշացումների համար, որոնք փրկում են միլիոնավոր կյանքեր։ Յուրաքանչյուր տնտեսական որոշում, ենթակառուցվածքային ներդրում, գյուղատնտեսական, առողջապահական, ջրային ռեսուրսների և էներգիայի կառավարման ծրագիր կախված է WMO-ի գլոբալ դիտարկումների և կանխատեսումների համակարգից։ Ծայրահեղ եղանակային պայմանները մշտապես գնահատվում են որպես ամենամեծ երկարաժամկետ ռիսկ։ Վտանգավոր եղանակային ծայրահեղ երևույթները 1970-2021 թվականներին առաջացրել են մոտ 4,3 տրիլիոն ԱՄՆ դոլարի տնտեսական կորուստներ և խլել գրեթե 2 միլիոն մարդու կյանք։ Վաղաժամ նախազգուշացումները շքեղություն չեն, այլ՝ անհրաժեշտություն։ Համաշխարհային բանկի տվյալներով՝ նման ծառայությունների համընդհանուր հասանելիությունը կարող է տարեկան կանխել առնվազն 13 միլիարդ ԱՄՆ դոլարի ակտիվների կորուստ և 22 միլիարդ դոլարի բարեկեցության կորուստ։ Միայն 24 ժամ առաջ տրված նախազգուշացումը կարող է նվազեցնել փոթորկի կամ ջերմային ալիքի վնասները մինչև 30%»։

Գլոբալ ռիսկերը մեծանում են ջերմաստիճանի բարձրացման պայմաններում։ Վերջին 11 տարիները եղել են ամենատաքը։ Ջերմոցային գազերի ռեկորդային աճը կշարունակի բարձրացնել ջերմաստիճանը նաև ապագա սերունդների կյանքի ընթացքում։

Հայաստանը կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելի երկիր է։ Կանխատեսվում է, որ մինչև 2050-ական թվականը ջերմաստիճանը կբարձրանա 2,8 °C-ով։ Ջերմաստիճանի աճին զուգահեռ մինչև դարի վերջ տեղումների քանակը կարող է նվազել մինչև 8,3 %-ով։ Եթե համաշխարհային մակարդակում չկրճատվեն ջերմոցային գազերի արտանետումները, ապա մինչև 2100 թվականը Հայաստանում ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 5 °C-ով։

2025 թվականի դեկտեմբերի 25-ի նիստում գործադիրը հաստատեց «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2026-2035 թվականների Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունները և դրա իրականացման ծրագիրը»։

ԱՍՀ 3.0 իրականացման արդյունքում ակնկալվում է ջերմոցային գազերի արտանետումները զսպել 11,404 Գգ CO₂ համարժեք մակարդակում կամ 1990 թվականի նկատմամբ կրճատել 44% – ով:

Լուսանկարը՝ WMO

Մարտ 24, 2026 at 13:48

Ալեն Սիմոնյանը ընտրողաբար է ներկայացրել ԱԺ դիմաց հավաքվածների խոսքերը․ Factor.am

Սակայն նրանց մասնակցությամբ հատվածները կտրվել-հանվել են Ալեն Սիմոնյանի հրապարակած տարբերակից…

ԶՊՄԿ-ի հայցն ընդդեմ Թեհմինե Ենոքյանի մերժվել է

ԶՊՄԿ-ի հայցն ընդդեմ Թեհմինե Ենոքյանի մերժվել է

«Կանաչ Հայաստան» ՀԿ-ի նախագահ, լրագրող Թեհմինե Ենոքյանը տարածել է հայտարարություն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից իր նկատմամբ հերքման և 6 միլիոն դրամի չափով փոխհատուցման պահանջ ներկայացնելու հայցի մերժման վերաբերյալ։

Հայտարարության մեջ նշված է․

«2023 թվականի հունվարի 4-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) քաղաքացիական հայց ներկայացրեց իմ՝ Թեհմինե Ենոքյանիս դեմ Երևանի առաջին ատյանի դատարան և պահանջեց հերքում և զրպարտության դիմաց փոխհատուցում 6 միլիոն դրամի չափով։ 2026 թվականի փետրվարի 23-ին դատարանն ամբողջությամբ մերժեց ԶՊՄԿ-ի հերքման և 6 միլիոն դրամի չափով փոխհատուցման պահանջը։

Գործի նախապատմությունը հետևյալն էր։ 2022 թվականի նոյեմբերի 30-ին «Իրավատեր կապանցիներ բնապահպանական ՀԿ»-ի ֆեյսբուքյան էջով տարածվել էր Ողջի գետի արդյունաբերական թափոնաջրերով աղտոտումը պատկերող ուղիղ հեռարձակմամբ երկու տեսանյութ՝ առաջինը վերնագրված՝ «Ողջի գետը Քաջարան քաղաքում երեք օր է՝ այս վիճակն է։ Նոյեմբեր 30, 2022 թիվ։ Հանքահենների հերթական չարագործությունը բնության նկատմամբ։», իսկ երկրորդ ուղիղ հեռարձակմամբ տեսանյութը պարունակում էր հետևյալ բովանդակությունը․ «Քաջարան։ Չորեքշաբթի։ Ժամը՝ 17։20։ Ձյուն է գալիս։ Գետ Ողջի։ ԻԿԲ ՀՀ _ը պահանջում է անհապաղ վերացնել գետը թունավորող վթարը։ ԻԿԲ ՀՀ_ը պոչամբարի պայթյունի վերաբերյալ հայտարարություն չի արել։ Ոչ մի կարիք չկա, որ ԶՊՄԿ_ը չեղած բանը հերքի։ 20 մլն_ը չեք կարող ղեկավարել տենչում եք 40 մլնի»։ 

Հիմնվելով մամուլում հայտնված այս տեղեկությունների վրա՝ դեկտեմբերի 1-ին իմ ֆեյսբուքյան էջում տարածել եմ հանքարդյունաբերության մասին իմ հեղինակային վավերագրական ֆիլմի տեսանյութը՝ հետևյալ գրառմամբ «Այս ֆիլմս նայել են մոտ 100 000 մարդիկ, տարբեր միջոցառումներին ցուցադրվել է տասնյակ լրագրողների ու բնապահպանների, Ֆիլմում առկա է ԶՊՄԿ-ի խողովակաշարի վթարված կադրեր դեռեւս 2019 թվականի հոկտեմբերի 17-ին։ Հարուցվել էր քրեական գործ, սակայն երեք տարի ոչինչ չարեց ՀՀ գլխավոր դատախազություն-ը։ Երեկ կրկին վթարվել է ԶՄՊԿ-ի պոչամբար գնացող խողովակաշարը, կրկին աղտոտվել է Ողջի գետը, կրկին քրեական գործ է հարուցվել ու կրկին կմոռացվի, ծածկադմփոց կարվի, կանցնեն առաջ։ Չէ որ ՀՀ կառավարությունն արդեն 28% բաժնեմաս ունի ԶՊՄԿ-ում։ Արդեն մաքուր են աշխատում, այսինքն, թափոնաջրերից չոր են դուրս գալիս։ Ոչ մի պատասխանատվություն, ուղղակի փողը քոռացնող հատկություն ունի»։ Այսինքն՝ իմ գրառմամբ ես նպատակ ունեի ուշադրություն հրավիրելու այն փաստի վրա, որ արդյունաբերական թափոններով աղտոտումների համար հարուցվող քրեական գործերը ոչ մի կերպ չեն կանխում դրանց կրկնումը հետագայում, ինչպես փաստագրել էի իմ ֆիլմում։ Հետամուտ լինելով կոնկրետ այս դեպքով ընթացող վարույթի արդյունքներին՝ 2022 թ․ դեկտեմբերի 26-ին դիմել էի նաև ՀՀ դատախազություն՝ տեղեկանալու նոյեմբերի 30-ին Քրեական օրենսգրքի 369-րդ հոդվածի առաջին մասին հատկանիշներով հարուցված քրեական վարույթի ընթացքի մասին (Դատախազության պատասխանը՝ այս հղումով)։ Հատկանշական է, որ դեպքի մասին տեղեկություններ տարածած սկզբնաղբյուրը՝ «Իրավատեր կապանցիներ» բնապահպանական ՀԿ-ն, դեկտեմբերի 2-ին տարածել էր նոր տեսանյութ և տեղեկացրել, որ ԶՄՊԿ-ն թեև վթարը վերացրել էր, սակայն չէր նշել վթարի պատճառները։ 

Իրավիճակի ահա այս համատեքստում 2022 թվականի դեկտեմբերի 21-ին ԶՊՄԿ-ի ներկայացուցիչ Անի Ալավերդյանից նամակ ստացա, որում ընկերության շահերը պաշտպանող փաստաբանը զրպարտություն էր համարել հետևյալ արտահայտությունը՝ «Երեկ կրկին վթարվել է ԶՄՊԿ-ի պոչամբար գնացող խողովակաշարը»՝ պնդելով, որ «պոչամբարի «վթար» ԶՊՄԿ-ում երբեք տեղի չի ունեցել» և պահանջել էր հերքում։ Մինչդեռ ես չեմ գրել ԶՊՄԿ-ում պոչամբարի վթարի մասին, իմ գրառման մեջ ես օգտագործել եմ խողովակաշար բառը, իսկ «վթարվել» բառը հիմնված է եղել երրորդ կողմի տարածած փաստական տեղեկությունների և բազմիցս օգտագործած՝ «վթար» բառի վրա։ Ես չէի կարող հերքել արտահայտություն, որը ես չէի արել։

Երեք տարի անց ԶՊՄԿ ՓԲԸ-ի հայցն ընդդեմ ինձ մերժվեց ամբողջությամբ։

2023 թ․ հունվարից սկսած՝ շուրջ երեք տարի հերթական անգամ հանքարդյունաբերական ընկերության կողմից ներքաշված եմ եղել դատական գործընթացի մեջ, ինչը և՛ ֆինանսական, և՛ բարոյահոգեբանական անհարկի և անարդար բեռ էր։ ԶՊՄԿ-ն բարդացնում էր այս գործի ընթացքը՝ փորձելով բացի դատարան ներկայացված հայցի առարկայից, ավելացնել նաև այլ հիմքեր (այսինքն՝ որպես զրպարտություն դիտարկելով իմ գրառումից այլ բառեր կամ արտահայտություններ)։ Հայցի հիմքերը փոխելու մասով ԶՄՊԿ-ն պարտվեց դատական բոլոր ատյաններում, ինչի կապակցությամբ ստիպված եղավ ինձ վճարել դատարանի որոշմամբ ողջամիտ համարվող 150․000 դրամ՝ որպես փաստաբանի ծառայությունների դիմաց փոխհատուցում, սակայն սա նշանակում էր բուն դատավարությունից բացի այլ դատական ատյաններով անցնելու հավելյալ շրջափուլ։ Իմ գնահատմամբ, ԶՊՄԿ-ն նաև հատուկ թիրախավորել էր ինձ և նմանատիպ պահանջներ չէր ներկայացրել տեղեկատվության սկզբնաղբյուր հանդիսացող կողմին՝ «Իրավատեր կապանցիներ» ՀԿ-ին։ Արդարության համար պետք է նշեմ, որ «Իրավատեր կապանցիներ» կազմակերպության կողմից բնության աղտոտման մասին լուսաբանումները և բողոքները շատ արժեքավոր են ու անհրաժեշտ մեր հասարակության մեջ, և ես բոլորովին չեմ ցանկանում հալածանքի սլաքները իրենց դեմ ուղղել, սակայն կարևոր է ընդգծել, որ տեղեկատվության առաջնային տնօրինողի նկատմամբ ԶՊՄԿ-ն դատական հայց չի ներկայացրել։ 

Հատկանշանական է, որ դատավարության ընթացքում ընկերության փաստաբան Անի Ալավերդյանը դեմ էր արտահայտվել բնությանը և հանրային շահին վերաբերող այս գործի դատական լսումների տեսանկարահմանը՝ այդպիսով խոչընդոտելով իմ կողմից նիստերի նկարահանումը, մինչդեռ լրատվամիջոցների կողմից դատավարության չլուսաբանման պարագայում դատական նիստերի տեսանյութերի տարածումը հանրությանը տեղեկացնելու կարևոր միջոց էր ինձ համար։ Հատկապես կարևոր է այնպիսի դատավարությունների ամբողջական լուսաբանումը, որոնք հատուկ թիրախում են բնապահպաններին, իրենց հողի ու ջրի համար պայքարող բնակիչներին, լրագրողներին և որակվում են հանրային մասնակցությունը խոչընդոտող կամ հանրությանը լռեցնող ռազմավարական դատեր (strategic lawsuits against public participation, SLAPP): Այդուհանդերձ, հավատարիմ բնապահպանական հարցերը բարձրաձայնելու և դատական նիստերի հրապարակայնությունն ապահովելու իմ առաքելությանը՝ ես կարողացա դատական երկու նիստի մասին տեղեկությունները տարածել՝ հիմնվելով դատարանում նիստերի ձայնագրությունների վրա։ 

Ինչպես լսվում է ձայնագրություններում, ԶՊՄԿ-ի ներկայացուցիչը դատարանին մի քանի անգամ ներկայացրել է, որ ես, լինելով բնապահպանական ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող, քաջատեղյակ եմ, թե «պոչամբարի պայթյունը» ինչ աղետալի ազդեցություն կարող է ունենալ ընկերության համբավի համար ՀՀ-ում և Հայաստանից դուրս, որ այդ ապատեղեկատվությունը խիստ բացասական ազդեցություն ունի ընկերության գործարար համբավի համար: Մինչդեռ հայցի հիմքում ընկած արտահայտությունը չէր պարունակում «պոչամբարի պայթյուն» բառակապակցությունը և իմ գրառումը որևէ կերպ չէր կարող նման ընկալում ստանալ։ 

Անկախ նիստերի ժամանակ ԶՄՊԿ ներկայացուցչի կողմից հայցի առարկայի մասին չհամընկնող ձևակերպումներից՝ դատարանը քննության է առել վիճարկվող բուն արտահայտությունը՝ բարի համբավի և կարծիք արտահայտելու ազատության իրավունքների պաշտպանության ներքո։ Դատարանն արձանագրել է, որ զրպարտության համար պատասխանատվությունը՝ անկախ դրա բնույթից ու չափից, հանդիսանում է միջամտություն անձի արտահայտվելու ազատությանը: Ըստ դատարանի՝ զրպարտության համար պատասխանատվությունը պետք է համաչափ լինի պատվին հասցված վնասին, իսկ ժողովրդավարական հասարակությունում ցանկացած այլ նպատակով վնասի փոխհատուցումն օգտագործելն անթույլատրելիորեն սահմանափակող ազդեցություն կունենա ազատորեն արտահայտվելու իրավունքի վրա։ Դատարանն անդրադարձել է փաստական տվյալների և գնահատողական արտահայտությունների հարցին նույնպես, և ընդունել, որ վիճարկվող արտահայտությունը պարունակում է որոշակի փաստացի տվյալ։ Սակայն այդ արտահայտությունն ինքնին իր բնույթով անաչառ դիտորդի մոտ չի կարող ընկալվել հենց որպես հայցվորի հասցեին ուղղված որոշակի գործարար համբավը նսեմացնող, գործարար համբավն արատավորող տեղեկություն:

Ի վերջո, դատարանը գտել է, որ առկա չեն նշված հրապարակումը որպես զրպարտություն որակելու համար օրենքով սահմանված բոլոր հատկանիշները, մասնավորապես, առկա չեն եղել իրականությանը համապատասխանելու և հայցվորի համբավի արատավորմանը հատուկ ուղղված լինելու հատկանիշները, ուստի զրպարտություն համարվող տեղեկությունը հրապարակայնորեն հերքելու և զրպարտության դիմաց փոխհատուցում բռնագանձելու պահանջներն անհիմն են և ենթակա մերժման։ Դատարանը ԶՊՄԿ-ին պարտավորեցրել է իմ փաստաբանի ծառայությունների դիմաց փոխհատուցել ողջամիտ վճար 100 000 դրամի չափով:

Դատական վճիռը չի բողոքարկվել և ուժի մեջ է մտել 2026 թվականի մարտի 23-ին։

Թեհմինե Ենոքյան»։

Կից՝ դատարանում նիստերի ձայնագրությունները





Մարտ 25, 2026 at 15:54