Լիբանանի նախագահը շնորհակալություն է հայտնել Թրամփին «խաղաղություն ապահովելու» ջանքերի համար
Հաշվետու տարվա ընթացքում Քննչական կոմիտեի ստորաբաժանումներում ընդունվել է 74.893 հաղորդում, որոնցից 57.670-ով նախաձեռնվել է քրեական վարույթ, 17.221-ով քրեական վարույթ չի նախաձեռնվել, իսկ ևս 649 վարույթ նախաձեռնվել է այլ քրեական վարույթների նախաքննության շրջանակներում: Այս մասին ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը` ապրիլի 16-ին գումարված ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ներկայացնելով ՀՀ քննչական կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը․ տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։
Քննչական կոմիտեի նախագահի խոսքով 2025 թվականին քննվել է ընդհանուր 224.444 քրեական վարույթ` նախորդ տարվա 207.132-ի դիմաց:
Արթուր Պողոսյանն ընդգծել է, որ հաշվետու ժամանակահատվածում քննիչների միջին ծանրաբեռնվածությունն աճել է. 2025 թվականին մեկ քննիչի բաժին է ընկել միջինում 350 քրեական վարույթ` 2024 թվականի 319-ի դիմաց:
Հաշվետու տարվա ընթացքում դատարան է ուղարկվել 15.530 քրեական վարույթ 15.303 անձի վերաբերյալ: Նախորդ տարի դատարան էր ուղարկվել 11.825 վարույթ 12.805 անձի վերաբերյալ: Այսպիսով, դատարան ուղարկված վարույթների թիվն աճել է 2825-ով, իսկ անձանց թիվը` 2728-ով: Մեղադրյալի կարգավիճակ է ունեցել 16.294 անձ` նախորդ տարվա 13.262-ի դիմաց:

Հետևելով Հայաստանում այսօրվա լայնամասշտաբ ձերբակալությունների ընթացքին, տեսնելով, թե ինչպես են ինչ-որ «ձայնագրությունների» հիման վրա մարդկանց պիտակավորում՝ ա…

«Բոլորին դեմ եմ» կուսակցությանն են միացել «Նժար» սահմանադրական շարժումը՝ Նինա Կարապետյանցի գլխավորությամբ, Հայաստանի եվրոպական կուսակցությունը՝ Տիգրան Խզմալյ…

Միացյալ Նահանգների Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Պարսից ծոցի արաբական երկրները պատրաստ կլինեն մեկ շաբաթվա ընթացքում վերսկսել նավթի առաքում…