Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ»

Անցած տարվա հոկտեմբերին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անակնկալ կերպով աշխատանքից ազատել էր մասնագիտական կրթության եւ ուսուցման վարչության պետ Արմենուհի Պողո…

Մեր տեղեկություններով, «Բոլորին դեմ եմ» շարժման համահիմնադիրներն այս օրերին բանակցում են տարբեր քաղաքական ուժերի ղեկավարների, անհատ գործիչների հետ՝ միասնական…

2025թ․ հոկտեմբերի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային խորհրդի անդամների հետ այցելել էր Կիրանց: Երեւանից ժամանածները ծանոթացել էին նաեւ Կիրանցի Սուրբ Երրո…

Ժողովրդավարության, օրինականության ինքնահռչակ քերթողահայր Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում հերթական անգամ օրենք խախտեց՝ այն ստորադասելով նախընտրական քարոզչո…

Երեկ ՔՊ-ականները, վստահաբար, մեկ կենտրոնից ստացած հրահանգով կատաղի արշավ իրականացրին նախորդ օրը բերման ենթարկված «Ուժեղ Հայաստան» կուսակցության երկու կանանց…
ԵՄ արտաքին գործերի նախարարները հաջորդ շաբաթ կքննարկեն Կիևի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորումը և պատժամիջոցների 20-րդ փաթեթը:
Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։
ԵՄ խորհրդի արտաքին գործերի նախարարների մակարդակով մոտակա նիստը կկայանա ապրիլի 21-ին Լյուքսեմբուրգում։
Դերասանուհի Մարի Պետրոսյանը, ով վերջին շրջանում գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում իր սկանդալային ամուսնալուծությունից հետո, կրկին առիթ է տվել բուռն քննարկումների։
3 երեխաների մայրիկը սոցցանցերում ներկայացրել է հանրահայտ թրենդի իր տարբերակը, որն ունի խոր ենթատեքստ։
«Ո՞վ է քեզ պաշտպանում, երբ կողքիդ տղամարդ չկա»
Մարին հրապարակել է մի տեսանյութ, որտեղ հնչում է հենց այս հարցը։ Հաշվի առնելով դերասանուհու անցած ծանր ճանապարհը և նախկին ամուսնու կողմից բռնության ենթարկվելու մասին բացահայտումները՝ հոլովակը միանգամից վիրուսային է դարձել։
Այս հրապարակմամբ Մարին կարծես ընդգծում է իր ներքին ուժն ու ինքնուրույնությունը՝ նոր կյանքի փուլում։ Տեսանյութի հրապարակումից հետո, սակայն, հետևորդների ուշադրությունը սևեռվել է մեկ այլ դետալի վրա։
Կիպ հագուստի պատճառով շատերը նկատել են դերասանուհի փորիկն ու շտապել եզրակացնել, թե նա սպասում է 4-րդ երեխային։ Մարի Պետրոսյանը չի հապաղել և անձնական զրույցում հստակ պարզաբանել է իրավիճակը:
Դերասանուհին հայտարարել է, որ հղի չէ, և շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Նա նշել է, որ նույնիսկ բազմաթիվ անձնական հաղորդագրություններ է ստացել այդ հարցով, ինչն էլ ստիպել է նրան պարզաբանում մտցնել թյուրիմացության մեջ։
Այսպիսով, Մարի Պետրոսյանը շարունակում է մնալ ակտիվ սոցիալական հարթակներում՝ փորձելով կիսվել իր ապրումներով, սակայն միևնույն ժամանակ ստիպված է լինում դիմակայել հանրային անդադար հետաքրքրասիրությանը։
Նախօրեին Նիկոլ Փաշինյանը` Ազգային ժողովում ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագրի` 2025 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը, նախ հայտարարեց, որ սպառազինության թեմային շատ չի ուզում անդրադառնալ, քանի որ գաղտնիության պահ կա, սակայն հետո հիշեց, որ միջազգային մամուլում շրջանառվել է, թե Հայաստանն ինչ է ձեռք բերել։ Իր թիմի ձեռքբերումների թվարկելիս՝ Նիկոլ Փաշինյանը ասել է նաև, որ 2018-ի հեղափոխության գինը Հայաստանում 6.6 միլիրադ դոլար է։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ո՞րն է եղել Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու գինը»։
Հարցվածների մի մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու գինն Արցախն է, որոշներն էլ ասացին որ հողերը հանձնելը։
«Նիկոլից մի խոսացեք, մարդու սիրտ ա խառնում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի ընդունում Նիկոլ Փաշինյանին։ «Չեմ ուզում լսեմ, որովհետև իրան չեմ ընդունում, ինքը մեզ ղեկավար չի էղել, չի լինի։ Մեր էրեխեքի գլուխը կուտի»,- նշեց նա։
Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը խաբել և Արցախը տվել է թուրքերին։ «Նա խաբել ա։ Ղարաբաղը տվեց թուրքերին, էդ ա էղել իրա նպատակը։ Ես ընտրությանը հաստատ իրան ձայն չեմ տա, որովհետև ինքն էնքան սուտ ա խոսացել, որ հիմա ճիշտ էլ ասի, իրան ոչ ոք չի հավատա»,- ասաց նա։
«Սկզբից, որ ասում էին՝ գալու է հողերը տա, չէինք հավատում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։
Մանրամասները՝ տեսանյութում․
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացումը, տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցեր, այդ թվում՝ իրավիճակը Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցի շրջանում։
Հատուկ ընդգծվել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման կարևորությունը։
Կողմերը նաև նշել են Ուկրաինայի հարցի հնարավորինս արագ և լիարժեք կարգավորման անհրաժեշտությունը, դրական են գնահատել Ստամբուլի հարթակի օգտագործումը այդ գործընթացում։
Վալենտինա Մատվիենկոն փոխանցել է Վլադիմիր Պուտինի բարեմաղթանքները Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
ՌԴ ԱԳՆ