Թրամփը հայտնել է, որ նամակներ է փոխանակել Չինաստանի նախագահի հետ
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը փոխարինման է մտել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ ՊՍԺ-ի դեմ պատասխան հանդիպման 30-րդ րոպեին։
«Էնֆիլդում» ընթացող խաղում եգիպտոսցի ֆուտբոլիստը փոխարինել է վնասվածք ստացած հարձակվող Ուգո Էկիտիկեին։ Ֆրանսիացին չի կարողացել ինքնուրույն ոտքի կանգնել և դաշտը լքել է պատգարակի վրա պառկած։
Ավելի վաղ Սալահը հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»։ Փարիզյան ակումբի դեմ հանդիպումը կարող է վերջինը լինել 33-ամյա հարձակվողի համար մերսիսայդցիների կազմում՝ Չեմպիոնների լիգայի մրցաշարում։
Թիմերի միջև կայացած առաջին դիմակայությունում անգլիական ակումբը պարտվել էր 0:2 հաշվով։ Մոհամեդ Սալահը «Լիվերպուլի» գույները պաշտպանում է 2017 թվականից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանում ռազմական գործողությունները և դրան հաջորդող Հորմուզի նեղուցի շրջափակումը հարված կհասցնեն համաշխարհային տնտեսությանը, բայց այն հետագայում լիովին կվերականգնվի։
«Հարված կհասցվի։ Մենք արդեն վեց շաբաթ է՝ անցնում ենք այս ամենի միջով։ Հարված (տնտեսությանը) կլինի, բայց այն, կարծում եմ, լիովին կվերականգնվի», – ասել է նա Fox Business հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Թրամփը նաև համոզված է, որ նավթի ու գազի գները կնվազեն մինչև նոյեմբերին կայանալիք ԱՄՆ միջանկյալ ընտրությունները: «Ես կարծում եմ՝ մինչև միջանկյալ ընտրությունները դրանք կլինեն այնքան, որքան մինչև այս, գուցե՝ ավելի ցածր», – նշել է Միացյալ Նահանգների նախագահը։

Արհեստական բանականությունը (AI) դարձել է համաշխարհային տնտեսության և տեխնոլոգիական առաջընթացի հիմնական շարժիչ ուժերից մեկը։ Այս ոլորտում առաջատար դիրքեր են զբաղեցնում այն ընկերությունները, որոնք զարգացնում են մեծ լեզվական մոդելներ, ինքնավար համակարգեր, ամպային ծառայություններ և տվյալների վերլուծություն։
OpenAI
Google (DeepMind)
NVIDIA
Meta
Amazon
Tesla
AI ոլորտում հաջողությունը պայմանավորված է՝
Արհեստական բանականության զարգացումը շարունակում է արագ տեմպերով առաջանալ, և առաջիկա տարիներին հենց այս ընկերությունները մեծապես կձևավորեն համաշխարհային տնտեսության և տեխնոլոգիական ապագան։
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումում ՊՍԺ-ն արտագնա խաղում առավելության հասավ անգլիական «Լիվերպուլի» նկատմամբ: «Էնֆիլդում» կայացած դիմակայությունն ավարտվեց փարիզյան ակումբի՝ 2:0 հաշվով հաղթանակով:
Հյուրերի կազմում հիանալի հանդիպում անցկացրեց և դուբլի հեղինակ դարձավ Ուսման Դեմբելեն։ «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրը հանդիպման հաշիվը բացեց 72-րդ րոպեին, իսկ խաղավերջում կրկնապատկեց իր թիմի առավելությունը՝ վերջակետ դնելով այս դիմակայությանը։ Այսպիսով, երկու խաղերի ընդհանուր արդյունքով ՊՍԺ-ն հաղթանակ տարավ և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։
Այս փուլում Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը կմրցի Մադրիդի «Ռեալ» – Մյունխենի «Բավարիա» զույգի հաղթողի հետ: Հիշեցնենք, որ այդ թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել է գերմանական ակումբի հաղթանակով՝ 2:1 հաշվով:
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերել են սպանության համար մեղադրվող Մրգաշեն գյուղի բնակիչ 20-ամյա երիտասարդին և նրա 17-ամյա եղբորը։ Նրանք ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին։ Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։