ՊՍԺ-ն հաղթեց Լիվերպուլին և նվաճեց կիսաեզրափակչի ուղեգիր


Սպորտ


Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումում ՊՍԺ-ն արտագնա խաղում առավելության հասավ անգլիական «Լիվերպուլի» նկատմամբ: «Էնֆիլդում» կայացած դիմակայությունն ավարտվեց փարիզյան ակումբի՝ 2:0 հաշվով հաղթանակով:

Հյուրերի կազմում հիանալի հանդիպում անցկացրեց և դուբլի հեղինակ դարձավ Ուսման Դեմբելեն։ «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրը հանդիպման հաշիվը բացեց 72-րդ րոպեին, իսկ խաղավերջում կրկնապատկեց իր թիմի առավելությունը՝ վերջակետ դնելով այս դիմակայությանը։ Այսպիսով, երկու խաղերի ընդհանուր արդյունքով ՊՍԺ-ն հաղթանակ տարավ և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։

Այս փուլում Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը կմրցի Մադրիդի «Ռեալ» – Մյունխենի «Բավարիա» զույգի հաղթողի հետ: Հիշեցնենք, որ այդ թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել է գերմանական ակումբի հաղթանակով՝ 2:1 հաշվով:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *