ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց ենք սկսել. վստահ ենք՝ հասնելու ենք հաղթանակի. Սամվել Կարապետյան
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Ապրիլի 14-ին՝ 14.40-ի սահմաններում, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայում գործող բանկում քաղաքացին դանակով սպառնում է աշխատակիցներից մեկին, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները հայտնաբերել, ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 62-ամյա մի տղամարդու։
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը խոստովանել է, որ բանկի աշխատակցից դանակի սպառնալիքով գումար է պահանջել։
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։
62-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին․ հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Տաթեւի նախկին վարչական ղեկավար Գոռ Մինասյանի քրեական վարույթով դատաքննությունը։ Բացի վարչական…

Խորհրդարանում մեկնարկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվետվության քննարկումը, այն ընթանում է կիսադատարկ դահլիճում, իշխող ուժից այս պահին ութ պատգամավ…

Մայրիկներին ձերբակալում են, երեխաները հայտնվում են դատարանում մայրիկի հետ