
Կրասնոդարի երկրամասի արտակարգ իրավիճակների արձագանքման շտաբի տվյալներով՝ հրշեջները շարունակում են մարել Տուապսեի ծովային տերմինալում ապրիլի 20-ի գիշերն անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո բռնկված հրդեհը։
Հրդեհի մարմանը մասնակցում է 276 մարդ և 77 միավոր տեխնիկա։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչության ստորաբաժանումները։
Ապրիլի 20-ին Կրասնոդարի երկրամասի ղեկավար Վենիամին Կոնդրատևը հայտարարեց, որ Տուապսեի նավահանգստում հրդեհ է բռնկվել գիշերը անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով։
Նախորդ օրը տարածաշրջանային արտակարգ իրավիճակների արձագանքման շտաբը հայտնեց, որ ծովային տերմինալում հրդեհի մարմանը մասնակցել է 246 մարդ և 73 միավոր տեխնիկա։