Ծեծկռտուք՝ թիվ 74 երթուղային ավտոբուսում․ «Նիսան»–ով փակել են ավտուբուսի ճանապարհը, հարվածներ հասցրել վարորդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ 2026 թվականի առաջին եռամսյակում Երևանի բյուջե փաստացի մուտքագրվել է 22,3 միլիարդ դրամ՝ սեփական եկամուտների 20,8 միլիարդ դրամի պլանի դեպքում։
Այս մասին հայտնել է քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը։
«Կատարողականը կազմել է 107,2%, այսինքն՝ պլանը գերակատարվել է ավելի քան 1,4 միլիարդ դրամով»,- նշել է նա երկուշաբթի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Հակոբյանը նաև հայտնել է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սեփական եկամուտներն աճել են ավելի քան 5,9 միլիարդ դրամով։
Ընդ որում, խորհրդակցության ընթացքում եկամուտների աճի կառուցվածքը չի հստակեցվել։
Երևանի 2026 թվականի հաստատված բյուջեի համաձայն՝ եկամուտները նախատեսված են 151,5 միլիարդ դրամի չափով, ծախսերը՝ 156,8 միլիարդ դրամ, պակասուրդը՝ 5,3 միլիարդ դրամ, իսկ քաղաքի սեփական եկամուտները պետք է կազմեն 94,8 միլիարդ դրամ ($1-ը՝ 375,73 դրամ)։

ՖԻՖԱ-ն հնարավոր է թույլ տա որակավորում չանցած թիմերին անցնել որակավորման փուլ, եթե Իրանը հրաժարվի մասնակցել այս տարվա Աշխարհի առաջնությանը։ Այս մասին հայտնու…

Իրագետ Վարդան Ոսկանյանը գրել է․ «Ըստ միջազգային ԶԼՄ-ների՝ ԱՄՆ-ի նախագահի՝ Հորմուզի նեղուցի շրջափակումը սկսվել է, և ամերիկյան 15 ռազմանավ անցել են հերթապահութ…