Աղինի մոտ 6 կյանք խլած վթարից տուժած կնոջ գիտակցությունը մթագնած է, միացված է արհեստական շնչառական ապարատին

Նախնական տեղեկություններով  BMW եւ «Օպել» մակնիշի մեքենաները հանդիպակաց են…

Իտալիան չի երկարաձգի Իսրայելի հետ պաշտպանական համաձայնագրի ժամկետը

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է Իսրայելի հետ պաշտպանական համաձայնագրի ավտոմատ երկարաձգման կասեցման մասին գրում է Al Jazeera-ն։

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կառավարությունը որոշել է կասեցնել Իսրայելի հետ պաշտպանական համաձայնագրի ավտոմատ երկարաձգումը», – Վերոնայում կայացած միջոցառման շրջանակում հայտարարել է Իտալիայի վարչապետը։

Նշվում է, որ համաձայնագիրը ենթադրում է ռազմական տեխնիկայի և տեխնոլոգիական հետազոտությունների փոխանակում։

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 16 մարդ վիրավորվել է

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության հատուկջոկատայիններն ու բուժաշխատողները, հրաձիգին ձերբակալելու գործողությունը շարունակվում է․․․

Ավիավառելիքի գները դեռ երկար ժամանակ բարձր կմնան․ Virgin Atlantic-ի ղեկավար

Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) ղեկավար Վիլլի Ուոլշը նույնպես զգուշացրել է, որ մատակարարումների վերականգնումը կտևի մի քանի ամիս․․․

Մենք մեր հարաբերություններն Ուկրաինայի հետ բարձրացնում ենք ռազմավարական գործընկերության մակարդակի․ Գերմանիայի կանցլեր

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Գերմանիա այցի ընթացքում Գերմանիան և Ուկրաինան պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել։

«Մենք մեր երկկողմ հարաբերություններն Ուկրաինայի հետ բարձրացնում ենք ռազմավարական գործընկերության մակարդակի»,- հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

Նա նաև նշել է, որ Ուկրաինայի հետ համատեղ կաշխատեն սահմանափակել Գերմանիայում ապաստան գտած ուկրաինացի տղամարդկանց թիվը, քանի որ կարևոր է, որ «այս տղամարդիկ այնտեղ լինեն՝ իրենց երկրին օգնելու համար»։

Եվրոպան կարող է կառուցողական դեր խաղալ իրանա-ամերիկյան բանակցություններում․ Փեզեշքիան

Իրանը պատրաստ է շարունակել բանակցությունները բացառապես միջազգային նորմերի և կանոնների շրջանակներում․․․

«Եվրոպան կարող է կառուցողական դեր խաղալ Իրան-ԱՄՆ բանակցություններում»․ Փեզեշքիան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Եվրոպան կարող է կառուցողական դեր խաղալ Իրան-ԱՄՆ բանակցություններում»․ Փեզեշքիան

Եվրոպան կարող է ԱՄՆ-ին հորդորել Իրանի հետ բանակցություններ վարել միջազգային նորմերի շրջանակներում՝ դրանով իսկ կառուցողական դեր խաղալով Իսլամական Հանրապետության շուրջ ճգնաժամի կարգավորման գործում: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ:

«Իրանը պատրաստ է շարունակել բանակցությունները բացառապես միջազգային նորմերի և կանոնների շրջանակներում՝ Իրանի ժողովրդի իրավունքների պաշտպանության նպատակով, իսկ Եվրոպան կարող է կառուցողական դեր խաղալ՝ ԱՄՆ-ին հորդորելով պահպանել այդ շրջանակները»,- Փեզեշքիանի խոսքերը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը: Նրա խոսքով՝ հենց ԱՄՆ վարչակազմի կողմից չափազանց շատ պահանջներն ու քաղաքական կամքի բացակայությունն են, որ խոչընդոտում են երկրների միջև համաձայնագրի կնքմանը, չնայած փորձագետների մակարդակով համաձայնությունների ձեռքբերմանը:

Նոր օրենսդրական կարգավորումներ կառուցապատողների գործունեության համար

Ընկերությունների վարկանիշավորում, թափանցիկության պահանջներ, գնորդների գումարների ետվերադարձի ռիսկերի ապահովագրում…

Կառավարության նիստում կընդունվի պարարտանյութերի գնի սուբսիդավորման ծրագիրը. 3000 դրամ ամեն 50 կգ–ի համար. Պապոյան

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է…