Կողմնորոշվեք՝ հիմա մենք երիտասարդից, հայ մորից վախենո՞ւմ ենք, թե՞ վախեցնում ենք. Պարսիլյան

Կողմնորոշվեք՝ հիմա մենք երիտասարդից, հայ մորից վախենո՞ւմ ենք, թե՞ վախեցնում ենք. Պարսիլյան

Կալանավորվել է Գրիգորի Խաչատուրովը

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար  Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։ ՀՀ Զինվորական դատախազության կողմից ներկայացված մեղադրական եզրակացության մասին տվյալները հասանելի չեն համակարգում։ Գործը դատարան է ստացվել ապրիլի 14-ին, մակագրվել է դատավոր Մերի Մոսինյանին։

Գրիգորի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով՝Հոդված 549 մաս 3՝ Հրամանատարի (պետի) կամ պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն առաջացրել է հանցանքի կամ այլ իրավախախտման պարտակում կամ էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ 

Ձայնագողի կերպարից չեք կարողանում դուրս գալ՝ ուղղակի արհեստական բանականությունն է եկել օգնության

Ձայնագողի կերպարից չեք կարողանում դուրս գալ՝ ուղղակի արհեստական բանականությունն է եկել օգնության

Վարչապետը մասնակցում է Հայաստանի եզդիական համայնքի՝ ազգային Նոր տարվան նվիրված միջոցառմանը

Վարչապետը մասնակցում է Հայաստանի եզդիական համայնքի՝ ազգային Նոր տարվան նվիրված միջոցառմանը

Պաշտպանները վախենում են՝ Սամվել Կարապետյանն ավելորդ բան կասի․ դատական նիստի նկարահանումն արգելվել է

Medianews-ը գրում է․ Մեկնարկել է ռուսաստանահայ օլիգարխ Սամվել Կարապետյանի գործով առաջին դատական ​​նիստը։

Նրա պաշտպանները միջնորդություն են ներկայացրել, որպեսզի դատական նիստը չնկարահանվի և չհեռարձակվի։ Միջնորդությունն ընդունվել է։

Փաստացի,  սա ոչ այլ ինչ է, քան Կալուգեցի Սամոյի պաշտպանների վախի դրսևորում։ Վախենում են, որ ավելորդ բան կասի տեսախցիկների առջև, ինչպես ասեց թքած ունի ՀԷՑ-ի վրա։

Բա որ ուժեղ եք, էդ «տասովկեքի» գործը ինչու՞ էիք էդ աղջկա վրա թողել. Ալեքսանյան

15.04.2026, 13:36

Քաղաքականություն

Մեզ պետք է, որ այս պրոցեսի շուրջ լինի զրո նյարդ. Փաշինյանը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի օրենքի մասին

Մեզ պետք է, որ այս պրոցեսի շուրջ լինի զրո նյարդ. Փաշինյանը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի օրենքի մասին

15.04.2026

Քաղաքականություն

Մեզ պետք է, որ այս պրոցեսի շուրջ լինի զրո նյարդ. Փաշինյանը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի օրենքի մասին

«Արգելված ֆիլմը» արդեն հասանելի է Հանրայինի յութուբյան պաշտոնական էջում. Հովհաննես Մովսիսյան

«Արգելված ֆիլմը» արդեն հասանելի է Հանրայինի յութուբյան պաշտոնական էջում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

 

«Ինչու ենք հիմա տեղադրում

 

Դատարանը վերջերս որոշում հրապարակեց, որով արձանագրվեց, որ հեղինակը խախտել է Հանրային հեռուստաընկերության հեղինակային իրավունքները։ Ավելի վաղ հեղինակը խախտել էր նաև ֆիլմի հանձնման ժամկետները։

 

Արդյունքում, հիմա, երբ վերականգնվել են Հանրային հեռուստաընկերության իրավունքները, Հանրային հեռարձակողի խորհրդի համաձայնությամբ ֆիլմը դարձնում ենք հրապարակային հասանելի, որպեսզի բոլորը կարողանան գնահատել այն։

 

Այսքանով այս պատմությունը համարում եմ սպառված»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ խոսքը «Անկախության մեր ճանապարհը» վավերագրական ֆիլմի մասին է:

Մեր «սրտիկը» իրենց նյարդայնացնում է, որովհետև չեն պատկերացնում՝ ո՞նց կարելի է քաղաքացուն սիրել. Ղազարյան

Մեր «սրտիկը» իրենց նյարդայնացնում է, որովհետև չեն պատկերացնում՝ ո՞նց կարելի է քաղաքացուն սիրել. Ղազարյան