Երեք օրում բացահայտվել է հանցագործության 294 դեպք. Գրանցվել է 32 ավտովթար. զոհվել է 7, վիրավորվել՝ 67 մարդ
Ապրիլի 18-ին Երևանի քաղաքապետարանը նախատեսում է Հրազդանի կիրճում անցկացնել շաբաթօրյակ, քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ տեղեկացրել է Բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը։ Միջոցառումն իրականացվում է «Green Green» կազմակերպության հետ համագործակցությամբ և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ:
Հավաքված աղբը ենթարկվելու է տեսակավորման: «Ունենալու ենք տեսակավորված աղբից ստացված երկրորդային հումքով պատրաստված արվեստի գործերի ցուցադրություն, ինչպես նաև մասնակիցներին ներկայացնելու ենք Հրազդանի կիրճի բարեկարգման հայեցակարգային որոշ նմուշներ, և նրանք հնարավորություն կունենան քվեարկությամբ ընտրել դրանցից մեկը»,- ասել է Հայկազյանը։
2026թ. ապրիլի 18-ը (շաբաթ) աշխատանքային օր է՝ մայիսի 4-ի փոխարեն:
Այսօրվանից արդեն հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող քաղաքական ուժերը կարող են պաշտոնապես ներկայացնել իրենց հայտերը: Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն մինչև ապրիլի 23-ի ժամը 18:00-ն:
ԿԸՀ-ն քաղաքական ուժերի ընտրական ցուցակների գրանցումը կկատարի ապրիլի 23-ից մայիսի 3-ը:
Նախընտրական քարոզչությունը պաշտոնապես կմեկնարկի մայիսի 8-ին և կշարունակվի մինչև հունիսի 5-ի ժամը 24:00-ն:
Քվեարկության նախորդ օրը՝ հունիսի 6-ը, լռության օր է. այդ օրն արգելվում է քարոզչությունը:
«Այնտեղ, որտեղ ընդդիմությունը միասնական պայքար է տանում, կարող է հաջողություն ունենալ»,- ասաց ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների օրինակին, որտեղ ընդդիմությանը հաջողվեց տապալել 16 տարի իշխող ուժին։
Oragir.News-ի հետ զրույցում Ղազարյանը հիշեցրեց, որ ընտրություններից օրեր առաջ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այցելել էր Բուդապեշտ և աջակցություն հայտնել Վիկտոր Օրբանին չօգնեց, բայց վերջինս պարտվեց։ Այսինան՝ ԱՄՆ աջակցությունը չգնեց Օրբանին վերընտրվելու հարցում, քանի որ ժողովրդի կամքն այլ էր։
Նշեց նաև, որ սա լուրջ առիթ է Նիկոլ Փաշինյանի համար մտորելու.
«Նա կորցնելու է իշխանությունը հունիսի 7-ին, քանի որ հայ ժողովրդի կամքը նույնպես իրեն հակառակ է»։
Ղազարյանի խոսքով՝ Հայաստանում արդեն իսկ նկատվում է լուրջ քաղաքական կոնսոլիդացիա Սամվել Կարապետյանի առաջնորդած դաշինքի շուրջ, որին միացել և իրենց աջակցությունն են հայտնել բազմաթիվ քաղաքական ուժեր։
«Վիկտոր Օրբանն իր էությամբ բռնապետերի՝ Ալիևի և Էրդողանի սպասավորն է։ Նրա պարտությունը մեծ խորհուրդ ունի ոչ միայն իշխանությանը հեռացնելու, այլև նրա հակահայ քայլերի իմաստով»,- ասաց Էդգար Ղազարյանն ու հիշեցրեց, որ Օրբանն Ադրբեջանին էր հանձնել հայ սպային կացնահարած մարդասպանին, ապա մասնակցել Արցախը հանձնելու գործընթացին և մշտապես բոյկոտել Հայաստանին տրամադրվող օգնության ծրագրերը։
Oragir.News-ը մեկնաբանություն խնդրեց նաև քաղաքագետ Թևան Պողոսյանից, թե ինչո՞ւ «Տիսա» կուսակցությունը կարողացավ հաղթել Հունգարիայում, և Հայաստանն ի՞նչ դաս կարող է քաղել սրանից։
Քաղաքագետը նշեց՝ առաջին դասն այն է, որ ոչ մի իշխանություն հավերժ չէ։ Նա բացատրեց, որ պետք չէ ապավինել արտաքին օժանդակությանը կամ Թրամփի հետ լուսանկարներին։
Պողոսյանը նաև նկատեց, որ ի տարբերություն Հայաստանի իշխանությունների, Օրբանը ընտրություններից առաջ ազգին պատերազմով չէր վախեցնում և ի վերջո նորմալ ձևով ընդունեց իր պարտությունը։
Հարցին, թե՝ «Տիսան» կարողացավ 16 տարի կառավարող Օրբանին դուրս հանել, իսկ մեր պարագայում ինչպե՞ս կարող է լինել հանրության համախմբումը, քաղաքագետը պատասխանեց.
«Ամեն ինչ կախված է հանրային միասնական ցանկությունից։ Եթե Հայաստանում էլ ընտրողների 77%-ը գնա մասնակցի, վստահ եմ, որ փոփոխություններ կլինեն»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ցուցադրաբար աջակցում էր Հունգարիայում 16 տարի իշխող Վիկտոր Օրբանին: Ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը հաղթել է ապրիլի 12-ի ընտրություններում, ապահովելով սահմանադրական մեծամասնություն (138 տեղ 199-ից)։ Իսկ նրա առաջնորդ Պետեր Մադյարը հայտարարել է. «Միասին մենք ազատագրել ենք Հունգարիան և տապալել Օրբանի ռեժիմը»:

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ապրիլի 12-ին Արմավիր քաղաքում բացեց գրասենյակ։ Սա Արմավիրի մարզում քաղաքական ուժի 2-րդ տարածքային կառույցն է։ «…
Երևանում ապրիլի 13-ի ցերեկը, 15-ի գիշերը սպասվում են տեղումներ․ քաղաքի բարձրադիր հատվածներում ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով։
Ապրիլի 18-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 14-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ․ հայտնում է «Հայհիդրոմետ»-ը։
Հանրապետության տարածքում ապրիլի 13-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 14-ին, 15-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. 13-ին առանձին վայրերում՝ առատ։
Տեղումներն ապրիլի 13-ի ցերեկը լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան և ձնախառն անձրևի, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։
Ապրիլի 18-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, ապրիլի 15-17-ին աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով։