Ապրիլի 18-ին Երևանի քաղաքապետարանը նախատեսում է Հրազդանի կիրճում անցկացնել շաբաթօրյակ, քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ տեղեկացրել է Բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը։ Միջոցառումն իրականացվում է «Green Green» կազմակերպության հետ համագործակցությամբ և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ:
Հավաքված աղբը ենթարկվելու է տեսակավորման: «Ունենալու ենք տեսակավորված աղբից ստացված երկրորդային հումքով պատրաստված արվեստի գործերի ցուցադրություն, ինչպես նաև մասնակիցներին ներկայացնելու ենք Հրազդանի կիրճի բարեկարգման հայեցակարգային որոշ նմուշներ, և նրանք հնարավորություն կունենան քվեարկությամբ ընտրել դրանցից մեկը»,- ասել է Հայկազյանը։
2026թ. ապրիլի 18-ը (շաբաթ) աշխատանքային օր է՝ մայիսի 4-ի փոխարեն: