Թրամփը ջնջել է գրառումը, որտեղ ինքը Հիսուս Քրիստոսի պատկերով է և տարօրինակ հայտարարություն է արել

Օրերս անդրադարձել էի Ավինյանի ապօրինի հրահանգին, որով սպառնում էր վարորդներին՝ ուղևորավարձ չպահանջելու դեպքում զրկել արտաժամյա աշխատանքի դիմաց վճարելուց։ Այս…
18-ամյա Դավիթ Մինասյանին «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխել են ՔԿՀ․ Facebook-ում գրել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Այլ մանրամասներ պաշտպանը չի հայտնել։
Հիշեցնենք՝ Դավիթ Մինասյանին կալավարեց ապրիլի 1-ին․ նա մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակիցներից մեկն է։ Դպրոցական Դավիթին մեղադրում են «Խուլիգանություն» և «Պաշտոնատար անձի ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու» համար։
Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 14-ի առավոտյան ժամը 6.30-ից Իսակովի պողոտան Արմավիրից Երևան ուղղությամբ փակ է լինելու։ Երթևեկությունը կազմակերպվելու է հանդիպակաց գոտով։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
«Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը և հորդորում նշված ուղղությունը շրջանցել՝ օգտվելով այլընտրանքային ճանապարհներից»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Երևանի փոքր կենտրոնում 2.5 տոննա և ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող տրանսպորտային միջոցների մուտքը սահմանափակված է․ միայն այս տարի արձանագրվել է ավելին քան 17․250 իրավախախտում։
Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։
Եղանակի պարզեցմամբ պայմանավորված ապրիլի 14-ի լուսադեմին Արմավիրի, Արարատի մարզի առանձին հատվածներում, մայրաքաղաք Երևանում օդում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան, հողի մակերևույթին -1․․․-2 աստիճան ցուրտ, իսկ Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում օդում հնարավոր է -1․․․-2 աստիճան ցուրտ:
Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։