Ապրիլի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։
Ծրագրված են հանդիպումներ ԵՄ գործընկերների, այդ թվում՝ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։
Ապրիլի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։
Ծրագրված են հանդիպումներ ԵՄ գործընկերների, այդ թվում՝ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։
Ըստ բարձրաստիճան պաշտոնյայի՝ գործողությանն աջակցելու համար տեղակայվել է ավելի քան 15 ամերիկյան ռազմանավ, գրում է The Wall Street Journal-ը:
Ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ Պարսից ծոցի կամ Օմանի ծովի ոչ մի նավահանգիստ անվտանգ չի լինի, եթե իր նավահանգիստները սպառնալիքի տակ լինեն: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հայտարարել էին, որ Հորմուզի նեղուցին ռազմանավերի ցանկացած մոտեցում հրադադարի խախտում կհամարվի:
Պակիստանի վարչապետ Շարիֆը հայտարարել է, որ երկշաբաթյա հրադադարը դեռևս ուժի մեջ է, և որ ջանքեր են գործադրվում ԱՄՆ-ի և Իրանի միջև առկա չկարգավորված հարցերը լուծելու համար, երբ բանակցությունները ավարտվեցին առանց համաձայնագրի:
Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հայտարարել են, որ չեն մասնակցի շրջափակմանը:
ՄԱԿ-ի զինաթափման հանձնաժողովի հիմնական նստաշրջանի ընթացքում ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունները և ընդգծել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի շուտափույթ ուժի մեջ մտնելու կարևորությունը։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը։
Պատվիրակությունը նաև ընդգծել է, որ միջազգային հումանիտար իրավունքը լիովին և առանց բացառության տարածվում է բոլոր զինատեսակների, այդ թվում՝ արհեստական բանականությամբ գործող և ինքնավար գործառույթներ իրականացնող համակարգերի վրա։
Հայաստանը ընդգծել է նաև ռազմական ոլորտում արհեստական բանականության համակարգերի մշակման, տեղակայման և կիրառման գործում մարդկային ներգրավվածության ապահովման կարևորությունը։
Ադրբեջանն ապրիլի 14-ին Հայաստան կուղարկի դիզելային վառելիքով բեռնված 22 վագոն։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կուղարկվի պարարտանյութ տեղափոխող չորս վագոն։
Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպում է ունեցել Պարագվայի Զբոսաշրջության ազգային քարտուղարության՝ SENATUR-ի Զբոսաշրջության կառավարման գլխավոր տնօրեն Խավիեր Ռամիրեսի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացման և խթանման հետ կապված մի շարք հարցեր։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Սարավան-Զանգեր հատվածը փակ է կցորդով բեռնատարների համար։
Գորիս-Սիսիան-Զանգեր, Տաթև-Լծեն ավտոճանապարհները և «Մեղրու սար» կոչվող հատվածը դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Գյումրի-Բավրա ավտոճանապարհի՝ Ցողամարգ գյուղի հատվածը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար երթևեկելի է անվաշղթաների կիրառման դեպքում։
Վարորդներին հորդորվում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 14-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Օձուն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանի հետ եղել է Գյումրու Լիսինյան 15 շենքում։ Կառավարության որոշմամբ շենքն հատկացվել է հիմնադրամին՝ սոցիալական բնակարաններ կառուցելու նպատակով։ Ծրագրով նախատեսվում է ընդհանուր 1 մլն 200 հազար դոլար գումարի շրջանակներում 27 բնակարանների կառուցում։ Այս մասին հայտնում է մարզպետի աշխատակազմը։
Դավիթ Առուշանյանն ու Փիթեր Աբաջյանը քննարկել են շինաշխատանքների ընթացքին առնչվող հարցեր։ Հիմնադրամի տնօրենը մարզպետի հետ զրույցում վստահեցրել է, որ բնակարանները շահագործման կհանձնվեն մինչև տարեվերջ։
Սոցիալական բնակարանները կհատկացվեն միայնակ, անժառանգ, տնակում բնակվող, երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին, որոնք մինչ այժմ չեն օգտվել պետական աջակցությունից։ Ծրագրի շրջանակներում «Դեպի առաջ» բարեգործական հասարակական կազմակերպությունը շենքի առաջին հարկում հիմնելու է արտադրական և ուսումնական կենտրոն` ստեղծելով նոր աշխատատեղեր:


Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ՇՏԱՊ…. Հենց նոր, Դավիթ Մինասյանին Նաիրի ԲԿ-ից տարան բանտ….