Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքեր

Հայաստան

Ապրիլի 6-ին՝ ժամը 23․23-ին, առաքիչ աշխատող օտարերկրյա մի քաղաքացի Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տվեց հաղորդում, որ նույն օրը պատվեր ստանալով՝ սուպերմարկետից 33 578 դրամի ծխախոտ և տարբեր տեսակի սննդամթերք է առաքել Եղբարության փողոց, որտեղ մոտեցել են երկու տղաներ։ Նրանցից մեկը վերցրել է պատվերը և տվել 20 հազար դրամանոց ու հեռացել։ Առաքիչը նկատել է, որ դրամի վրա առկա է «հուշանվեր» գրառումը և այն վերադարձրել է մյուս տղային, որը, սակայն, առանց պատվերի գումարը վճարելու նույնպես հեռացել է։

Եվս մի օտարերկրացի էլ հայտնել էր, որ ապրիլի 7-ին՝ գիշերվա ժամը 2․37-ին, պատվեր ստանալով՝ 33․295 դրամի քաղցրավենիք է առաքել Թադևոսյան փողոց, որտեղ մոտեցել է մի անձ և պատվերի համար տվել երկու հատ 20 հազարանոց՝ կրկին «հուշանվեր» գրառմամբ։
Ապրիլի 7-ին՝ ժամը 17-ին, Շենգավիթի բաժնում ստացվել է հաղորդում, որ ժամը 16․34-ի սահմաններում ժամացույցի առաքման պատվերով օտարերկրյա առաքիչը մոտեցել է Եղիշե Թադևոսյան փողոց, որտեղ ապրանքի դիմաց անծանոթ տղամարդն իրեն վճարել է «հուշանվեր» գրառմամբ երկու հատ քսանհազարանոց։ Այս դեպքում առաքիչն ուշ էր նկատել կեղծիքը, վերադարձրել էր յոթ հազար դրամ մանրը և հեռացել։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Շենգավիթի համայնքային ոստիկանների վարկածն այն էր, որ երեք դեպքում էլ «հուշանվեր» թղթադրամներով խարդախությունները կատարել է նույն անձը, և վարկածը հաստատվեց։
Պարզվեց, որ խարդախություններն իրականացրել է Մանթաշյան փողոցի բնակիչ 37-ամյա մի տղամարդ։

Ապրիլի 8-ի առավոտյան ժամը 8-ին Մանթաշյան փողոցում նա ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին, որտեղ խոստովանեց արարքները։
Նրա խուզարկությամբ, ի թիվս այլ թղթադրամների, հայտնաբերվեց նաև «հուշանվեր» գրառմամբ երկու քսանհազարանոց։

Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Իրանը հայտարարել է, որ բանակցությունների մեկնարկից առաջ ԱՄՆ-ը պետք է երկու պայման կատարի

Այդ երկու պայմանները պետք է կատարվեն բանակցությունների մեկնարկից առաջ,- շեշտել է Ղալիբաֆը…

Իրանը հայտարարել է, որ բանակցությունների մեկնարկից առաջ ԱՄՆ-ը պետք է երկու պայման կատարի

Այդ երկու պայմանները պետք է կատարվեն բանակցությունների մեկնարկից առաջ,- շեշտել է Ղալիբաֆը…

ԱԳՆ–ն հիշել է Մարաղայի կոտորածի մասին, ընդգծել՝ «Հայաստանը հավատարիմ է մնում Ադրբեջանի հետ խաղաղության սկզբունքներին»

ԱԳՆ–ն հիշել է Մարաղայի կոտորածի մասին, ընդգծել՝ «Հայաստանը հավատարիմ է մնում Ադրբեջանի հետ խաղաղության սկզբունքներին»

Այս տեսարանը ապրիլի 24-ին ձեզ կհրամցնեն որպես Մեծ Եղեռնի հուշահամալիրի վերականգնում․ Հայկ Դեմոյան

Այս տեսարանը ապրիլի 24-ին ձեզ կհրամցնեն որպես Մեծ Եղեռնի հուշահամալիրի վերականգնում․ Հայկ Դեմոյան

ԵՄ-ն ավելացնում է ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը Իրանի պատերազմի ֆոնին. FT

Աշխարհ

Եվրամիությունը Մերձավոր Արևելքում էներգետիկ ճգնաժամի ֆոնին ավելացրել է ռուսական հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) ներմուծումը: Այս մասին հայտնում է Financial Times-ը: Նրա տվյալներով՝ 2026 թվականի առաջին եռամսյակում ռուսական «Յամալ ՀԲԳ» նախագծից ԵՄ երկրներ մատակարարումներն աճել են 17 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ և հասել 5 մլն տոննայի, որից 1,8 մլն տոննան ներկրվել է մարտին։

Ռուսաստանից գազի ներկրման աճը գրանցվել է Կատարից հեղուկացված բնական գազի մատակարարումների կրճատման ֆոնին՝ տեղական էներգետիկ ենթակառուցվածքներին Իրանի հարվածներից և Հորմուզի նեղուցի փակումից հետո, գրում է Financial Times-ը:

Պարբերականը, սակայն, նշում է, որ չնայած ստեղծված իրավիճակին, Բրյուսելը ​​մտադրություն չունի վերանայել Ռուսաստանից հեղուկացված բնական գազի մատակարարման համար նախատեսված արգելքը, որը կսկսի գործել 2027 թվականի հունվարից։