Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալված անձանց թիվը 6–ն է. նրանց թվում է նախկին վարչապետի խորհրդականը

35 տարիներ առաջ՝ 1991թ. ապրիլ-օգոստոս ամիսներին, Խորհրդային Ադրբեջանի ներքին գործերի նախարարության միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները ԽՍՀՄ ներքին գործեր…
Բեյրութի վրա իսրայելական հրթիռային հարձակման հետևանքով սպանվել է ավելի քան 80 քաղաքացի, ևս 200-ը վիրավորվել են: Այս մասին հայտնել է Կարմիր խաչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Լիբանանի Կարմիր խաչի ընկերության կոմիսար Ջորջ Քեթանեն ավելի վաղ հայտարարել էր, որ իսրայելական հրթիռային հարձակումից հետո Բեյրութի տարբեր շրջաններից հիվանդանոցներ են տեղափոխվում մեծ թվով զոհեր և տուժածներ:
«Իրավիճակը կրիտիկական է, կան բազմաթիվ վիրավորներ և զոհեր։ Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ մարդկանց փրկելու համար»,- նշել է նա հայտարարության մեջ։
Քեթանեի խոսքով՝ քաղաքի բոլոր հիվանդանոցներն անցել են աշխատանքի հատուկ ռեժիմի, հայտարարվել է դոնորական արյան շտապ հավաքագրում։
Ցանկացած երկիր, որը ռազմական սպառազինություն կմատակարարի Իրանին, անմիջապես կենթարկվի 50% մաքսատուրքի՝ ԱՄՆ-ում վաճառվող բոլոր ապրանքների համար։
Այս մասին Truth Social-ի իր իջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Թրամփի խոսքով՝ միջոցն ուժի մեջ է մտնում անհապաղ՝ առանց որևէ բացառության կամ մեղմացման։
«Ցանկացած երկիր, որը ռազմական սպառազինություն կմատակարարի Իրանին, անմիջապես կենթարկվի 50% մաքսատուրքի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում վաճառվող ցանկացած և բոլոր տեսակի ապրանքների համար. որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ: Որևէ բացառություն կամ արտոնություն չի լինելու»,- գրել է ԱՄՆ նախագահը։
ԱՄՆ նախագահի վարչակազմը նպատակամիտված է Իրանի հետ համաձայնության ձեռքբերման աշխատանքին, սակայն եթե Թեհրանն անազնիվ գործի, ապա Վաշինգտոնը ճնշում գործադրելու միջոցներ ունի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Բուդապեշտի համալսարաններից մեկում ելույթում։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեզ ասել է գնալ և բարեխղճորեն աշխատել համաձայնության ձեռքբերման ուղղությամբ։ Եթե իրանցիները ցանկանում են բարեխղճորեն աշխատել մեզ հետ, ապա կարծում եմ՝ մենք կարողանանք համաձայնագիր կնքել», – Վենսի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։
«Եթե նրանք ստեն, խաբեն, եթե փորձեն խանգարել մեր կողմից ձեռք բերված այս փխրուն հրադադարին, ապա նրանց սպասում են տխուր հետևանքներ, քանի որ նախագահը ցույց է տվել, որ մենք առաջվա պես ունենք ճնշման ռազմական, դիվանագիտական և, ամենակարևորը, տնտեսական լծակներ», – հավելել է նա։ Նրա խոսքով՝ Թրամփը նախորդ օրն իրեն ասել է, որ իրանցիների մոտ «ավելի լավ է ստացվում վարել բանակցություններ, քան մարտական գործողություններ»։ ԱՄՆ փոխնախագահն ընդգծել է, որ Սպիտակ տան ղեկավարն «անհամբեր է և առաջընթացի է սպասում» իրանական հարցում։