Սպիտակի ոլորաններն ու Վանաձոր-Դիլիջան ճանապարհը փակ են կցորդով բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Դիլիջանի, Սպիտակի ոլորանները և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Գյումրի-Բավրա, Բաղանիս-Ջուջևան ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար։

Ափնագյուղից Սպիտակի ոլորաններ հատվածը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ինչու «Ուժեղ Հայաստանի» ցուցակում Հարություն Հարությունյանի և Նաիրի Սարգսյանի անուները չկան․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն իր փակ համագումարից հետո հրապարակեց նախընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուի ցանկը։

Ուշագրավ է, որ այդ ցանկում ներառված չեն «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի եւ «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ, լիազոր ներկայացուցիչ Նաիրի Սարգսյանի անունները, որոնց հետ նախորդ շաբաթ Նարեկ Կարապետյանը հուշագիր ստորագրեց՝ «Ուժեղ Հայաստան՝ Սամվել Կարապետյանի հետ» անվանումով դաշինք կազմելու մասին։

«Ուժեղ Հայաստանի» խոսնակ Մարիաննա Ղահրամանյանից փորձեցինք ճշտել՝ ինչո՞ւ այդ անունները ներառված չեն։ Նա ասաց միայն, որ նախընտրական ցուցակն ամբողջովին կհրապարակեն ապրիլի 11-ին՝ Ազատության հրապարակում նախատեսված միասնության հանրահավաքի ժամանակ։

ԸՕ վերջին փոփոխություններից հետո արգելվում է կուսակցությունների եւ դաշինքների դեպքում անձնանունների օգտագործումը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Խամենեին հայտարարել է, որ Իրանը պատերազմ չի ցանկանում, բայց կպաշտպանի իր իրավունքները

Իրանի Իսլամական Հանրապետությունը պատերազմ չի ցանկանում Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ, սակայն կպաշտպանի իր իրավունքները որպես ազգ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի անունից արված հայտարարության մեջ, որը մեջբերել է Իրանի պետական ​​հեռուստատեսությունը:

«Մենք պատերազմ չենք փնտրել և չենք ցանկանում այն։ Սակայն մենք ոչ մի դեպքում չենք հրաժարվի մեր օրինական իրավունքներից, և այս առումով մենք ամբողջ դիմադրության ճակատը դիտարկում ենք որպես մեկ ամբողջություն», – ասել է նա ուղերձում՝ ամենայն հավանականությամբ, նկատի ունենալով Լիբանանը, որտեղ Իսրայելը ռազմական գործողություններ է իրականացնում Թեհրանի դաշնակից «Հեզբոլլահ»-ի դեմ։

Հայտարարության մեջ նաև նշվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Հորմուզի նեղուցի կառավարումը «կբարձրացնի նոր մակարդակի»:

ԱՄՆ-ն և Իրանն ապրիլի 8-ին հայտարարել են երկշաբաթյա հրադադարի մասին։ Թրամփն Իրանին մեղադրել է Հորմուզի նեղուցով նավերի անցումը թույլատրելու մասին պայմանավորվածությունները չկատարելու համար։

Ղազախստանը Հայաստանին է հանձնել հետախուզվող անձի

Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձ Կ.Մ.-ն, ով մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով՝ 8 միլիոն 788 հազար դրամ խարդախությամբ հափշտակելու մեջ, հանձնվել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Կ.Մ.-ի տեղափոխումը Երևան:

Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

Ապրիլի 9-ին Երևանում Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Խորհրդակցությունների մեկնարկին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդես է եկել ողջույնի խոսքով: Նա ներկայացրել է տարածաշրջանային ընթացիկ զարգացումները՝ անդրադառնալով Վաշինգտոնի համաձայնություններից հետո Հարավային Կովկասում ձևավորված դրական դինամիկային, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման միտումներին:

Խորհրդակցություններն այնուհետև ընթացել են ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Հակոբ Սարգսյանի և Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային գերատեսչության  պետքարտուղարի տեղակալ, Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ Պիեռ-Իվ Ֆուքսի գլխավորությամբ: Խորհրդակցություններին հայկական կողմից մասնակցել է նաև ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Դավիթ Կնյազյանը:

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Շվեյցարիայի միջև առկա քաղաքական երկխոսությունը՝ երկուստեք ընդգծելով դրա շարունակական ամրապնդման փոխադարձ պատրաստակամությունը։

Անդրադարձ է կատարվել երկկողմ ոլորտային համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի, այդ թվում՝ տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, կրթության ոլորտներում փոխգործակցությանը, ինչպես նաև բազմակողմ հարթակներում ձևավորված արդյունավետ համագործակցության խորացմանը։

Ընդգծվել է Շվեյցարիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցությունը զարգացման համագործակցության ոլորտում՝ հատկապես հումանիտար կարիքների հասցեագրման ուղղությամբ:

Մտքեր են փոխանակվել միջազգային կարևորություն ունեցող մի շարք հարցերի շուրջ։

Նման աբսուրդ դեռ չի եղել. Կոնջորյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի և «Բարգավաճ Հայաստան»-ի ցուցակների մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել:

Ըստ Կոնջորյանի՝ նման աբսուրդ դեռևս չի եղել: Նա նշել է, որ 2 քաղաքական ուժի առաջին համարներն էլ չեն լինելու վարչապետի թեկնածու, թեկնածու չեն, այսինքն՝ լիդերներ չեն:

Մյուս աբսուրդն էլ, ըստ պատգամավորի, այն է, որ և՛ «Ուժեղ Հայաստան»-ի, և՛ «Բարգավաճ Հայաստան»-ի 2-րդ համարները Ռոբերտ Քոչարյանի դաշինքի պատգամավոր են եղել:

«Արամ Վարդևանյանն էլ, Անդրանիկ Թևանյանն էլ կեսից մանդատները դրել են, գնացել են իրենց գործերով, ու հիմա այս ուժն ասում է, թե Ռոբերտ Քոչարյանի հետ կապ չունեն»,- ասել է Կոնջորյանն ու հավելել, թե նախկինների էջը փակված է: