Մասիսի ավագ դպրոցում ձևավորվել են ժամանակակից լաբորատորիաներ


Տեսանյութեր


Մասիսի ավագ դպրոցը 283 աշակերտ ունի. նրանց կրթության որակը բարձրացնելու նպատակով ձևավորվել են ժամանակակից լաբորատորիաներ:

Պետությունը դպրոցի մասնաշենքը վերակառուցելուց բացի՝ ավելի քան 7 միլիոն դրամ է ներդրել անհրաժեշտ սարք-սարքավորումների համար։ Դրանք լիարժեք օգտագործելու նպատակով նախատեսվում են ուսուցիչների վերապատաստումներ:



Իրանի Կարմիր մահիկն ավելի քան 1700 փրկարարական գործողություն է իրականացրել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո

Ինչպես նշվում է Կարմիր մահիկի մամուլի հաղորդագրության մեջ, միայն Թեհրանում փլատակների տակից հաջողվել է դուրս բերել 960 մարդու․․․

«Դրանով ճանապարհ են բացում ադրբեջանական ոճրագործությանը և կեղծիքներին»


«Ադրբեջանցիների իրականացրած ցեղասպան քաղաքականությունը ենթադրում է նաև հայկական հետքի նկատմամբ դաժան պատերազմ, որի վերջին դրսևորումը Ստեփանակերտի Սուրբ Հակոբ…

1 ոսկե և 11 բրոնզե մեդալ․ Երևանում տեղի է ունեցել սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը

Հայաստանի սամբոյի հավաքականի անդամները 1 ոսկե և 11 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում երրորդ տարին անընդմեջ անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում։

Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչմանն արժանացել է 58 կգ քաշային Կարեն Սարգսյանը (մարզական սամբո):

Բրոնզե մեդալակիրներ են դարձել 58 կգ քաշային Դավիթ Հովսեփյանը (մարզական սամբո), 58 կգ քաշայիններ Նարեկ Գոգինյանը, Զավեն Արզումանյանը, 88 կգ քաշային Թաթուլ Ավագյանը, 98+ կգ Մխիթար Թեմուրյանը (մարտական սամբո):

Մարզական սամբոյի կանանց պայքարում պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել են Աննա Այվազյանը (50 կգ), Սյուզաննա Մանուկյանը (72 կգ), Աննա Մկրտչյանը (80+ կգ):

Մարտական սամբոյի կանանց պայքարում բրոնզե մեդալակիրներ են դարձել Մարիամ Ստեփանյանը (54 կգ), Սրբուհի Հովակիմյանը (59 կգ) և Եկատերինա Ժիգալովան (80 կգ):

Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը 22 երկրի ավելի քան 500 մարզիկ է մասնակցել։ Մրցաշարը Երևանում անցկացվել է արդեն երրորդ անգամ․ այստեղ են անցկացվել նաև 2024 և 2025 թվականների աշխարհի գավաթի խաղարկությունները։