Իսլամաբադի բանակցություններում լուծվում է նաեւ աշխարհի ապագա կառավարման հարցը

Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը վերջապես հաստատել է իրանական պատվիրակության ժամանումը՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններին մասնակցելու համար։

Թեհրանը պատրաստ է բանակցել, եթե ԱՄՆ-ն առաջարկի «իսկական համաձայնագիր»։ Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն կատարել է այն պայմանները, որոնք ի սկզբաներ ստանձնել էր, սակայն Իսրայելի պատճառով ամեն բան սրվեց: Խոսքն առաջին հերթին Լիբանանում հրադադարի, ապա` Իրանի սառեցված ակտիվները մասամբ ապասառեցնելու մասին է:

Ամեն դեպքում, Իրանը շարունակում է թերհավատորեն վերաբերվել բանակցություններին: «Մենք ունենք բարի կամք, բայց չունենք վստահություն», – ասել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ով արտգործնախարարի հետ միասին ներկայացնում է Իրանի պատվիրակությունը։

Այն, որ այս անգամ Ղալիբաֆն է բանակցային պատվիրակության ղեկավարը, շատ բան է ակնարկում:Արախչին, չնայած պատերազմի ժամանակ իրեն դրսեւորեց բավականին հստակ, բայց ամեն դեպքում ընկալվում է, որպես Իրանի իշխանությունների այն թեւի ներկայացուցիչը, որը հակված է Արեւմուտքի հետ կոմպրոմիսային լուծումների: Պատերազմը, իհարկե, որոշակիորեն փոխեց նաեւ այդ թեւի մոտեցումները, բայց մեկ է, իրանցի շատ փորձագետներ անվստահություն ունեն նրա հանդեպ: Իսկ ահա Ղալիբաֆը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատարն է, ով հազիվ թե շեղվի ԻՊՀԿ-ի ընդհանուր կուրսից, որի կրողը, ի դեպ, նաեւ նույն ԻՊՀԿ-ական նոր Գերագույն առաջնորդն է: Ու Ղալիբաֆի կողմից իրանական պատվիրակության ղեկավարելու փաստն ինչպես արտաքին ուժերին, այնպես էլ` իրանական հանրությանն ուղղված այն մեսիջն է, որ Իրանն իր հիմնական պահանջներից շեղվող որեւէ զիջողության չի գնա:

Համենայնդեպս չմոռանանք, որ հենց Ղալիբաֆը պաշտոնապես հանդես այն վերջնագրով, որ ոչ մի բանակցություն էլ չի լինի, եթե չդադարեցվի Լիբիայում Իսրայելի հարձակումը եւ չապասառեցնեն իրանական միջոցները: Բացի այդ, մեկնելով Իսլամաբադ, Ղալիբաֆը հրապարակել էր Մինաբի դպրոցի վրա հարձակման ժամանակ զոհված երեխաների լուսանկարներով եւ նրանց դպրոցական պայուսակներով լուսանկար, որոնք նա իր հետ տարել էր բանակցություններին` «որպես ուղեկիցներ»։ Սա այն միանշանակ ազդակն է, որ իրանական պատվիրակությունը հանդես է գալիս նաեւ բոլոր նահատակների անունից, այն է` ամերիկյան կողմը որեւէ շեղում չպետք է սպասի:

Ամեն դեպքում, Իսլամաբադի բանակցությունները ընդամենը հերթական պատերազմը դադարեցնելուն միտված միջոցառում չէ: Սա շատ ավելի խորքային երեւույթ է, որից նախ` կախված է միլիոնավոր մարդկանց և համաշխարհային տնտեսության ճակատագիրը, ու հենց այս պահին: Հաջորդը, այս բանակցություններից մեծ չափով կախված է նաեւ, թե ինչ նոր համաշխարհային կառավարման համակարգ է ստեղծվում:

Այս մասին Փոխանցում է Իրավունք թերթը։

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության ներկայացուցիչները ցամաքային սահմանով մեկնել են Ադրբեջան

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ցամաքային սահմանով մեկնել են Ադրբեջան։ Այս մասին տեղեկանում ենք…

Եփված մսի ոսկորների միջից ՔԿՀ ծառայողները հայտնաբերել են թմրանյութի նմանվող զանգված (վիդեո)

«Արմավիր» տարածքային բաժնի ծառայողների կողմից քաղաքացին ձերբակալվել է և հայտնաբերված…

Հայաստանը պատրաստակամ է շարունակել արդյունավետ համագործակցությունը. ԱԽ քարտուղարը՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին

Սատու Կոյվուն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել…

Ինչու՞ Իրանի առաջնորդը չի ներկայանում հանրության առջև․ պարզաբանում


Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանրությանը չի ներկայանում ծայրահեղ վտանգավոր իրավիճակի և անվտանգության սպառնալիքների պատճառով։ Այս մասին հայտարարե…

20 ՀՀ քաղաքացիներ գտնվում են Ադրբեջանում՝ մասնակցելու կլոր սեղանի քննարկմանը. Մասնակիցների ցանկը հայտնի է

Հանդիպման օրակարգում ներառված են խաղաղության գործընթացի ներկա վիճակի, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության…