Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ»

Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երբ մեկուկես ամիս առաջ Փաշինյանն սկսեց իր ավտոբուսային «սննդաերթերը», դա իշխանական քարոզչությունը փաթեթավորեց որպես ՔՊ ներկուսակցական ընտրությունների հետ կապված քարոզարշավ: Դա, իհարկե, այդպես չէր, քանի որ թե՛ այցերը, թե՛ շփումները զուտ ներկուսակցական չէին: Բայց համարենք, որ այդ «պատճառաբանությունը» ինչ-որ տեղ կարող էր «կյանքի իրավունք» ունենալ:

Բայց հիմա, երբ ՔՊ-ի «ներկուսակցական ընտրությունները» տեղի են ունեցել ու ավարտվել են, ի՞նչ փաթեթավորմամբ են քպականները ավտոբուսով ընկել դռնեդուռ:

Եթե Փաշինյանը որպես վարչապետ է գնում, կարող է մի քանի պաշտոնյա հետը վերցնել և գնալ իր աշխատանքային պարտականությունները կատարելու, այսպես ասած՝ «աշխատանքային այցով»: Ընդ որում, ոչ թե փողոցները «չափչփելով», այլ աշխատանքային խորհրդակցություններով, կոնկրետ կազմակերպություններ այցերով (ասենք՝ ջրի ծորակներ ստուգելով), ինչպես Կոտայքի մարզ կատարած այցը: Բայց այդ դեպքում նա պետք է դա անի աշխատանքային օրերին: Եթե զուտ որպես կուսակցական այց է, ապա դա ցանկացած կուսակցության իրավունքն է: Սակայն ինչո՞ւ է ողջ իրավապահ համակարգը սպասարկում, ինչո՞ւ են ահռելի թվով ոստիկաններ ուղեկցում, որոնց տեղափոխող մի ավտոբուսն էլ հերթական մահաբեր վթարի պատճառ է դառնում, ինչո՞ւ է ողջ վարչական ռեսուրսը ոտքի հանվում, վերջապես՝ ինչո՞ւ է Փաշինյանն ասում. «Մեր նախընտրական ծրագրում գրված է…»:

Մի րոպե: Ի՞նչ նախընտրական ծրագիր: ՔՊ-ն, որպես ընտրությանը մասնակցող ուժ, դեռ անգամ գրանցված չէ ԿԸՀ-ում (երեկ նոր փաստաթղթերը հանձնել են): Ու ընդհանրապես, երկու օր առաջ է միայն սկսվել ԿԸՀ փաստաթղթեր ներկայացնելու գործընթացը: Ավելին, քարոզարշավն էլ դեռ չի էլ սկսվել, մոտ 23 օր կա: Այդ ի՞նչ նախընտրական ծրագիր են ներկայացնում:

Պատահական չէ, որ թե՛ քաղաքական գործիչները, թե՛ իրավաբանները նշում են, որ սա ընտրության արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում է»:

Քանի ընտրող կա ՀՀ-ում. «Ժողովուրդ» (լուսանկար)

Քանի ընտրող կա ՀՀ-ում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը ստացել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պաշտոնական գրությունը, որտեղ ներկայացված է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների ընտրողների թվի վերաբերյալ տեղեկությունը։

Պաշտոնական փաստաթղթում նշվում է, որ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների ընտրողների թվի վերաբերյալ տեղեկանքն ըստ մարզերի և Երևան քաղաքի վարչական շրջանների» կցվում է գրությանը։

Ըստ այդ տեղեկանքի՝ ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2 489 031։

Մարզերով պատկերն այսպիսին է.
     • Արագածոտն — 113 302
     • Արարատ — 220 058
     • Արմավիր — 224 696
     • Գեղարքունիք — 178 402
     • Լոռի — 213 703
     • Կոտայք — 238 979
     • Շիրակ — 209 519
     • Սյունիք — 101 648
     • Վայոց ձոր — 43 751
     • Տավուշ — 101 695

Երևանում ընտրողների թիվը բաշխված է այսպես.
     • Կենտրոն — 95 393
     • Քանաքեռ-Զեյթուն — 57 937
     • Էրեբունի — 91 130
     • Նուբարաշեն — 8 539
     • Նորք-Մարաշ — 10 916
     • Ավան — 39 919
     • Արաբկիր — 95 763
     • Դավթաշեն — 35 028
     • Աջափնյակ — 85 354
     • Մալաթիա-Սեբաստիա — 109 785
     • Շենգավիթ — 113 456
     • Նոր Նորք — 100 058

Այսպիսով, հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ ամենամեծ ընտրազանգվածն ունի Կոտայքի մարզը՝ 238 979 ընտրողով, իսկ Երևանում ամենամեծ թվերը գրանցված են Շենգավիթում՝ 113 456, Մալաթիա-Սեբաստիայում՝ 109 785 և Նոր Նորքում՝ 100 058։

«Հրապարակ». Կոչ արեցին Սփյուռքում բնակվող հայերին՝ հունիսի 7-ին գալ Հայաստան եվ քվեարկել


Փարիզում ապրիլի 11-ին տեղի ունեցավ Սփյուռքի զորաշարժի համաժողովը, որը տեւեց երկու օր: Համաժողովին մասնակցելու էր ժամանել 150 հայ` աշխարհի 25 երկրից, այդ թվու…

ԿԳՄՍ նախկին պաշտոնյաները հաղթել են նախարարի դեմ դատը․ «Հրապարակ»

ԿԳՄՍ նախկին պաշտոնյաները հաղթել են նախարարի դեմ դատը․ «Հրապարակ»

Անցած տարվա հոկտեմբերին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անակնկալ կերպով աշխատանքից ազատել էր մասնագիտական կրթության եւ ուսուցման վարչության պետ «Հրապարակ»-ը գրում է․ «Արմենուհի Պողոսյանին եւ մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգման բաժնի պետ Կարեն Մանուկյանին:

Պատճառն ինչ-որ քոլեջի ուսանողի, իբրև, սխալ ֆինանսավորումն էր եղել, չնայած նախարարությունում վստահ էին, որ նախարարը, ըստ համակարգի աղբյուրների, փորձել էր ազատվել ոչ այնքան յուրային կադրերից։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանն անվավեր ճանաչելու պահանջով նախկին պաշտոնյաները դիմել էին դատարան։ Երեկ տեղեկացանք, որ երկուսն էլ հաղթել են դատարանում»:

Իսրայելի անվտանգության կաբինետը  Լիբանանում հրադադարի վերաբերյալ որոշում չի կայացրել․ Ynet

Իսրայելի անվտանգության կաբինետի նիստը տևել է մոտ չորս ժամ, սակայն Լիբանանում հրադադարի վերաբերյալ որոշում չի կայացվել: Այս մասին հայտնել է Ynet պորտալը՝ հղում անելով իր աղբյուրին:

Ավելի վաղ Իսրայելի կառավարության աղբյուրը TACC-ին հայտնել էր, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ապրիլի 15-ի երեկոյան հրավիրել է անվտանգության կաբինետի նիստ, որին մասնակցում են  անվտանգության կաբինետի հիմնական նախարարները:

 

Օգտագործվող շաքարի զգալի մասը «թաքնված» է վերամշակված մթերքներում

Օգտագործվող շաքարի զգալի մասը «թաքնված» է վերամշակված մթերքներում

Ազատ շաքարների չափից շատ օգտագործումը հանգեցնում է ավելորդ քաշի և ճարպակալման, մեծացնելով դրա հետ կապված ոչ վարակիչ հիվանդությունների` սրտանոթային հիվանդություններ, 2-րդ տիպի շաքարային դիաբետի և որոշ տեսակի քաղցկեղների առաջացման ռիսկը:
     Որո՞նք են ազատ շաքարները
     ● Արտադրողների, խոհարարների կամ սպառողների կողմից սննդամթերքներին և ըմպելիքներին ավելացված շաքարներ:
     ● Մեղրում, օշարակներում, մրգահյութերում և մրգահյութի խտանյութերում առկա բնական շաքարներ:
     Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝
     ✔ Շաքարները տալիս են էներգիա (1 գ = 4 կկալ), սակայն համարվում են ոչ անհրաժեշտ սննդանյութեր
     ✔ 2 տարեկանից փոքր երեխաներին խորհուրդ է տրվում խուսափել շաքար պարունակող սննդամթերք և ըմպելիքներ տրամադրելուց:
     ✔ 2 տարեկան և ավելի բարձր տարիքի երեխաները, դեռահասները և մեծահասակները պետք է սահմանափակեն ազատ շաքարների օգտագործումը՝ օրական էներգիայի ընդունման 10%-ից պակաս (50 գրամ կամ շուրջ12 թեյի գդալ՝ օրական շուրջ 2000 կկալ օգտագործող և նորմալ մարմնի քաշ ունեցող անձի համար)։
     Այսօր օգտագործվող շաքարի զգալի մասը «թաքնված» է վերամշակված մթերքներում, որոնք սովորաբար չեն ընկալվում որպես քաղցրավենիք։ Օրինակ՝ կետչուպի 1 ճաշի գդալը պարունակում է մոտ 4 գրամ (մոտ 1 թեյի գդալ) ազատ շաքարներ։ Շաքարով քաղցրացված գազավորված ըմպելիքի մեկ շիշը կարող է պարունակել 40 և ավելի գրամ (գրեթե 10 թեյի գդալ) ազատ շաքարներ։
     Ինչպե՞ս նվազեցնել շաքարի օգտագործումը
     ● Սահմանափակեք բարձր շաքար պարունակող սննդամթերքի և ըմպելիքների օգտագործումը (օրինակ՝ քաղցրացված ըմպելիքներ, քաղցրավենիք):
     ● Քաղցր նախուտեստները փոխարինեք թարմ մրգերով և հում բանջարեղենով:
     Հայաստանում նկատվում է, որ երեխաների շրջանում ֆիզիկական ակտիվությունը տարիքին զուգընթաց նվազում է, միաժամանակ աճում է քաղցրավենիքի օգտագործումը, իսկ ավելորդ քաշն ու գիրությունը շարունակում են մնալ տարածված խնդիր։