Հայաստանի շախմատի ակադեմիան հյուրընկալել է Վրաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահին


Սպորտ


Հայաստանի շախմատի ակադեմիան պաշտոնական այցով հյուրընկալել է Վրաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՖԻԴԵ-ի միջոցառումների հանձնաժողովի նախագահ և կառավարման խորհրդի հատուկ հանձնարարությունների տնօրեն Ակակի Իաշվիլիին։

Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն, «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի հետ նա հանդիպել է շախմատի կրթությամբ զբաղվող առաջատար հաստատությունների ներկայացուցիչներին և ծանոթացել «Շախմատը դպրոցում» ծրագրին՝ ընդգծելով Հայաստանի առաջատար դերը և միջազգային համագործակցության կարևորությունը։ Նրանք այցելել են նաև Հայկական պետական մանկավարժական համալսարան, որտեղ ներկայացվել են բուհի գործունեությունն ու «Շախմատ» մասնագիտությունը, ինչպես նաև աշխարհում եզակի «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտ:

Այցի ավարտին եղել են դպրոցում, հետևել ծրագրի ընթացքին և շփվել աշակերտների ու ուսուցիչների հետ՝ համոզվելով, որ շախմատը դարձել է կրթական գործընթացի կարևոր մաս։



Ամենաշատ խաղաժամանակ ստացած դեռահաս ֆուտբոլիստները


Սպորտ


«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը վերջին մեկ տարվա ընթացքում անցկացրած րոպեների քանակով ամենաշատ խաղաժամանակ ստացած դեռահաս ֆուտբոլիստն է։

18-ամյա վինգերը խաղադաշտում անցկացրել է ընդհանուր 4873 րոպե։ Այս մասին X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում հայտնում է Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES)։

Այս ցուցանիշով երկրորդ տեղում է «Բորնմութի» 19-ամյա հարձակվող Ռայանը, ով խաղացել է 4844 րոպե։ Առաջատարների եռյակը եզրափակում է «Բարսելոնայի» մեկ այլ ներկայացուցիչ՝ կենտրոնական պաշտպան Պաու Կուբարսին՝ վերջին մեկ տարում գրանցած 4635 րոպե արդյունքով։ Ընթացիկ մրցաշրջանում Յամալը բոլոր մրցաշարերում միասին մասնակցել է 43 հանդիպման՝ դառնալով 22 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2031 թվականի ամառ։ Transfermarkt պորտալի տեղեկատվության համաձայն՝ երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 200 մլն եվրո։

armsport.am




Ջավոխիր Սինդարովը՝ շախմատի հավակնորդների մրցաշարի հաղթող

20-ամյա ուզբեկ շախմատիստ Ջավոխիր Սինդարովը մրցաշարի ավարտից մեկ խաղափուլ առաջ դարձել է շախմատի հավակնորդների մրցաշարի հաղթող։ Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, Սինդարովը 13 հնարավորից վաստակել է 9.5 միավոր և երկու միավորով առաջ անցել երկրորդ հորիզոնականում գտնվող Անիշ Գիրիից: Սինդարովը հնարավորություն է ստացել այս տարի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցել գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուի հետ։

Վերջին խաղափուլից առաջ տղամարդկանց մրցաշարային աղյուսակը հետևյալն է

Ջավոխիր Սինդարով՝ 9.5 միավոր
Անիշ Գիրի՝ 7.5 միավոր
Ֆաբիանո Կարուանա՝ 6.5 միավոր
Վեյ Ի՝ 6.5 միավոր
Մաթիաս Բլյուբաում՝ 6 միավոր
Հիկարու Նակամուրա՝ 6 միավոր
Ռամեշբաբու Պրագնանանդհա՝ 5.5 միավոր
Անդրեյ Եսիպենկո՝ 4.5 միավոր

Կանանց մրցաշարում հաղթողի կոչման համար պայքարում են մի քանի շախմատիստուհիներ։

Վերջին խաղափուլից առաջ մրցաշարային աղյուսակը հետևյալն է.

Ռամեշբաբու Վայշալի՝ 7.5 միավոր
Բիբիսարա Ասաուբաևա՝ 7.5 միավոր
Չժու Ջիներ՝ 7 միավոր
Աննա Մուզիչուկ՝ 6.5 միավոր
Եկատերինա Լահնո՝ 6.5 միավոր
Ալեքսանդրա Գորյաչկինա՝ 6.5 միավոր
Թան Չժունյի՝ 5.5 միավոր
Դիվյա Դեշմուխ՝ 5 միավոր
Վերջին խաղափուլը կմեկնարկի ապրիլի 15-ին՝ Հայաստանի ժամանակով 16:30-ին:

Իտալիան կշարունակի տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա

Իտալիան կշարունակի տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա

Վլադիմիր Զելենսկու հետ Հռոմում բանակցություններից հետո Իտալիայի վարչապետ Ջորջո Մելոնին հայտարարել է, որ Իտալիան կշարունակի տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա G7-ի և Եվրոմիության շրջանակներում՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու համար։

«Իտալիան մտադիր է իր դերը խաղալ համատեղ լուծումների հասնելու գործում, որոնք կհարգեն Կիևի ինքնիշխանությունը և կապահովեն Եվրատլանտյան դաշինքի համախմբվածությունը», – ասել է Մելոնին։

Սպիտակ տան խոսնակը Իրանի հետ բանակցությունների մասին մանրամասներ է ներկայացրել

Միացյալ Նահանգները դրական է գնահատում Իրանի հետ համաձայնագրի հեռանկարները․ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

«Ակնհայտ է, որ Իրանի շահերից է բխում կատարել նախագահ Թրամփի պահանջները։ Կարծում եմ՝ նա այս բանակցություններում հստակ ցույց է տվել իր կարմիր գծերը, ուստի մենք շարունակում ենք հետևել, թե ինչպես են զարգանում այս քննարկումները», – ընդգծել է նա։

Լևիթը նաև նշել է, որ Իրանի հետ բանակցությունների հաջորդ փուլը ամենայն հավանականությամբ տեղի կունենա նույն վայրում՝ Իսլամաբադում։

Որևէ իրավական հիմնավորում չի կարող լինել Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը երկարաձգելու հարցում․ Գոհար Մելոյան

Որևէ իրավական հիմնավորում չի կարող լինել Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը երկարաձգելու հարցում․ Գոհար Մելոյան | Armat Media

Հայաստանին կուշտ և ուժեղ առաջնորդ է պետք. Սամվել Կարապետյանի աջակիցները՝ դատարանի բակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանին կուշտ և ուժեղ առաջնորդ է պետք. Սամվել Կարապետյանի աջակիցները՝ դատարանի բակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ում մահացել է աշխարհի ամենածեր աղավնին

ԱՄՆ-ում մահացել է աշխարհի ամենածեր աղավնին

Ամերիկյան Սանֆորդ քաղաքում 44 տարեկան հասակում մահացել է Շուգար (Sugar) անունով աղավնին, որը պաշտոնապես գրանցված էր Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկարակյաց աղավնի։ Թռչունն ապրել է սովորական աղավնիներից կրկնակի երկար. նրա տերը՝ երաժիշտ Դուեյն Օրենդերը, հույս ուներ նշել թռչնի 50-ամյակը, սակայն Շուգարը կյանքից հեռացել է 44 տարեկան 72 օրական հասակում։
     Շուգարի պատմությունը սկսվել է դեռևս 1980-ականներին, երբ նա լույս աշխարհ է եկել հենց Օրենդերի տանը։ Այդ օրվանից ի վեր մարդն ու թռչունը եղել են անբաժան։ Տիրոջ խոսքով՝ եթե ինքը երկար ժամանակով բացակայում էր տանից, թռչունը տխրում էր և հրաժարվում սննդից։ 90-ականներին աղավնին զույգ է ունեցել՝ Ռոուզ անունով, որի մահից հետո նա այլևս երբեք ձայն չի հանել։
     Չնայած լռությանը՝ Շուգարը շատ էր սիրում երաժշտություն և հաճախ էր «պարում» տիրոջ նվագած մեղեդիների տակ։ Նա նույնիսկ հասցրել էր դառնալ «աստղ»՝ նկարահանվելով երկու երաժշտական տեսահոլովակներում։ Աղավնին ու տերը միասին նաև հեռուստացույց էին դիտում. Շուգարին հատկապես դուր էին գալիս խոհարարական հաղորդումները, որտեղ հաճախ էր հնչում իր անունը (Sugar — շաքար), և նա կարծում էր, թե հաղորդավարները հենց իրեն են դիմում։
     Շուգարը նախորդ ռեկորդը գերազանցել էր ավելի քան 15 տարով։ Գիտնականների և ռեկորդակիր թռչնի տիրոջ համոզմամբ՝ նման երկարակեցության գաղտնիքը ոչ միայն պատշաճ խնամքն էր, այլև մարդու և կենդանու միջև հաստատված ջերմ ու անխզելի կապը, որն ընդունակ է երկարացնել կյանքի տևողությունը։

Ալեքսեյ Օվերչուկը ժամանել է Ադրբեջան

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ժամանել է Ադրբեջան․ գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները

Նա կմասնակցի Ադրբեջանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստի շրջանակում անցկացվող միջոցառումներին։