Իսպանիայում ցուլը ցլամարտից անմիջապես առաջ մահացու հարվածել է նախկին մատադորին | ՄԱՄՈՒԼ.ամ

Իսպանիայում ցուլը ցլամարտից անմիջապես առաջ մահացու հարվածել է նախկին մատադորին

CNN-ը հայտնում է, որ ուրբաթ օրը ցուլը սպանել է թոշակառու մատադորին, որը կենդանիներին ցլամարտի էր պատրաստում Իսպանիայի հարավում գտնվող Մալագա քաղաքի ցլամարտի ասպարեզում:

Ռիկարդո Օրտիսը ցլերին վարժեցնում էր Մալագայի պատմական ցլամարտի ասպարեզ Լա Մալագետայի վանդակներում, երբ կենդանիներից մեկը նրան պոզահարել է, հայտնում է միջոցառումը կազմակերպող ցլամարտի Lances de Futuro ընկերությունը։

«Մենք ցանկանում ենք մեր խորին ցավակցությունը հայտնել մահացածի ընտանիքին, ընկերներին և գործընկերներին, ով ցլամարտի աշխարհում շատ սիրված և հարգված անձնավորություն էր», – ասվում է ընկերության հայտարարության մեջ։

Պակիստանը Թրամփին խնդրել է հետաձգել Իրանին չարաբաստիկ հարվածը․ լարված րոպեներ են


Ամերիկյան և արաբական պաշտոնական աղբյուրները Wall Street Journal-ին հայտնել են, որ ընթացող բանակցությունները վերաբերում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իր…

ԱԺ-ն արտահերթ ընդունեց «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններ

Ազգային ժողովի արտահերթ նիստում 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին…

Բшխվել են «Mercedes»-ը, «Volkswagen»-ը, «Ford»-ը, «Գազել»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ «Գազել»-ը կողաշրջվել է․ կան վիրավորներ

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը․․․

«Այս պետությունը կկայանա, երբ գելափներն ու խուդաթյանդավիթներն այստեղ այլևս խոսելու բան չունենան»․ Կարեն Հեքիմյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Այս պետությունը կկայանա, երբ գելափներն ու խուդաթյանդավիթներն այստեղ այլևս խոսելու բան չունենան»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Խուդաթյան Դավիթն ասել է, որ ««Գելափին» հիասթափություն է սպասվում ընտրություններից հետո»:
     Այսինքն, ըստ Խուդաթյան Դավթի, Gallup International Аassociation-ի տեղեկատվությունն արժանահավատ չէ: Այդ դեպքում, ի՞նչ է խանգարում Խուդաթյան Դավիթ & Co-ին զրկել այդ կազմակերպությանը սոցիոլոգիական հարցումներ իրականացնելու իրավունքից կամ վերջինիս «դուրս շպրտել» Հայաստանից:
     Ի՞նչ է նշանակում «հիասթափություն է սպասվում»: Այդօրինակ «հիասթափություններ» մենք օրական տասնյակ անգամ ենք ունենում տարաբնույթ խուդաթյանդավիթների և փաշինյաննիկոլների գործունեությունից: Եվ, ի՞նչ: Հիասթափվենք Հայրենիքի՞ց: Գնա՞նք: Իսկ ավելի լավ չէ՞, որ խուդաթյանդավիթները գնան: Օրինակ` լսեն գելափների տեղեկատվությունն ու գնան: Գելափների հետ միասին:
     Հավատացեք` այս պետությունը կկայանա այն ժամանակ, երբ գելափներն ու խուդաթյանդավիթներն այստեղ այլևս խոսելու բան չունենան»:

Կրակել է համագյուղացու ուղղությամբ․ կա զոհ


Ապրիլի 7-ին՝ ժամը 16․14-ին, «Արմավիր» ԲԿ-ից Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի Շենիկ գյուղի 48-ամյա…

Իրանը միաժամանակյա հրթիռային հարձակում է իրականացրել Կատարի, ԱՄԷ-ի, Բահրեյնի և Քուվեյթի վրա

Բահրեյնի Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ամբողջ երկրում օդային տագնապի ազդանշաններ են հնչել, հաղորդում է Al Jazeera-ն…

«Թուրքիան հավանություն չի տալիս Իրանի լիակատար ոչնչացման գործողություններին». Էրդողան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Թուրքիան հավանություն չի տալիս Իրանի լիակատար ոչնչացման գործողություններին». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հավանություն չի տալիս Իրանի լիակատար ոչնչացման գործողություններին։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Նշվում է, որ Էրդողանը հավելել է, որ նաև չի աջակցում տարածաշրջանի երկրների նկատմամբ Իրանի դիրքորոշմանը։ Նա նաև ընդգծել է, որ պետք է պաշտպանել խաղաղությունը և կենտրոնանալ դիվանագիտության վրա։

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի բոլոր սցենարներին. Մոհամմադ Ռեզա Արեֆ

Ավելի վաղ Թրամփը սպառնացել էր, որ «ամբողջ քաղաքակրթությունը կոչնչանա այսօր երեկոյան և երբեք այլևս չի վերականգնվի», եթե Իրանը չհամաձայնի Հորմուզի նեղուցը վերաբացել մինչև ժամը 20:00-ն…