
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հավանություն չի տալիս Իրանի լիակատար ոչնչացման գործողություններին։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Նշվում է, որ Էրդողանը հավելել է, որ նաև չի աջակցում տարածաշրջանի երկրների նկատմամբ Իրանի դիրքորոշմանը։ Նա նաև ընդգծել է, որ պետք է պաշտպանել խաղաղությունը և կենտրոնանալ դիվանագիտության վրա։