Գալուզինը եւ ՀՀ դեսպանը քննարկել են երկու երկրների ղեկավարների պայմանավորվածությունների իրականացումը

Միխայիլ Գալուզինը եւ Գուրգեն Արսենյանը քննարկում են ունեցել…

Եվրոպան 17 տոկոսով ավելացրել է ռուսական ՀԲԳ ներմուծումը Մերձավոր Արեւելքում պատերազմի ֆոնին

Եվրոպական երկրներն ավելացրել են ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը…

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի նիստը

Ներկայացված նախագծերի շուրջ խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները: Ընդգծվել է Կառավարության կողմից…

Թուրքիան և Ադրբեջանը ռազմարդյունաբերության ոլորտում նոր պայմանագիր են կնքել

Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմարդյունաբերության ոլորտում նոր համագործակցության մասին պայմանագիր է ստորագրվել, որը նպատակ ունի զարգացնել ռազմավարական կարողությունները և վերափոխել էկոհամակարգը: Այս մասին սոցիալական մեդիայում կատարած գրառմամբ տեղեկացրել է Թուրքիայի նախագահականի ռազմարդյունաբերության վարչության ղեկավար Հալուք Գյորգյունը:

«Ռազմարդյունաբերության մեջ ամբողջական էկոհամակարգային մեր մոտեցումն այժմ հասել է մի մակարդակի, որտեղ այն միջազգային ճանաչում ունի ոչ միայն հարթակի և արտադրանքի մշակման հնարավորությունների, այլև կորպորատիվ կառուցվածքի, կառավարման մոդելի և կայուն արդյունաբերականացման ըմբռնման առումով»,- նշել է նա:

Գրառման համաձայն՝ Թուրքիայի նախագահականի ռազմարդյունաբերության վարչության անունից փաստաթուղթը ստորագրել է վարչության ղեկավարի օգնական Հաքան Քարաթաշը, իսկ Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարության անունից՝ գերատեսչության ղեկավարի օգնական Հիդայեթ Ազիմովը:

Ermenihaber

Ալիևն ընդունել է Թուրքիայի ՆԳՆ ղեկավարին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչիին:

Օրակարգում է եղել երկու պետությունների միջև առկա կապերն ու ռազմավարական համագործակցությունը:

Բաքվում կայացած հանդիպմանն ընդգծվել է, որ երկկողմ հարաբերությունները ընդլայնվել են բոլոր ոլորտներում, ինչպես նաև կարևորվել այդ համատեքստում համապատասխան կառույցների միջև արդյունավետ գործընկերությունը:

Թուրքական մամուլի համաձայն՝ կողմերը նշել են նաև, որ ներկայումս ընթացող համատեղ աշխատանքներն ամրապնդում են երկու պետությունների միջև առկա վստահությունն և կայունությունը: Ըստ այդմ նաև՝ Չիֆթչիի այցն Ադրբեջան միտված է երկրների հարաբերություններն էլ ավելի խորացնելուն:

Գալուզինը և ՌԴ-ում ՀՀ դեսպանը քննարկել են Հարավային կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների  հաստատման վերաբերյալ հարցեր

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը քննարկել են երկու երկրների ղեկավարների միջև բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը․ նշվում է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության հայտարարության մեջ։

«Կայացել է մտքերի փոխանակում երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի շուրջ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Մոսկվայում վերջերս կայացած բանակցությունների լույսի ներքո։ Ընդգծվել է ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ ակտիվ համատեղ աշխատանքի կարևորությունը, այդ թվում՝ առևտրային, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև համատեղ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում համագործակցության վերաբերյալ»,- նշել է նախարարությունը։

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային հարցեր՝ Հարավային Կովկասում տնտեսական համագործակցության զարգացման և տրանսպորտային հաղորդակցությունների  հաստատման, ինչպես նաև «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի գործունեության շարունակման վերաբերյալ։

Նախարարությունն ընդգծել է, որ հանդիպումն անցել է բարեկամական մթնոլորտում։