Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում


Քաղաքականություն


Իրանական «Mehr» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շվեյցարիայում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Իրանը որոշել է ներկայացուցիչ ուղարկել Լիբանանում հրադադարի ռեժիմի վերահսկման նոր մեխանիզմին։

Ըստ հայտարարության՝ Իրանը ներգրավվելու է Լիբանանի անվտանգային համակարգում, իսկ նշված դիտորդական խմբի աշխատանքներին Իսրայելը չի մասնակցելու։ 

Բացի այդ, Իրանը Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցումն ապահովող նոր համակարգի ստեղծումը գնահատել է որպես այդ տարածքում իր ինքնիշխանության ամրապնդում։



«Ոնց որ սիրտս վկայեր». ջրասուզակ Վահե Մելքոնյան (տեսանյութ)

«Ոնց որ սիրտս վկայեր». ջրասուզակ Վահե Մելքոնյան

«Առավոտից ուշքս ու միտքս էս էր՝ հասնեմ ծառի մոտ. ոնց որ սիրտս վկայեր։ Շունչս պահեցի, ծառից բռնվեցի՝ իջա, էդ ժամանակ երեխուն զգացի»,- «Ազատության» եթերում ասել է Փամբակ գետում 13-ամյա աղջկա մարմինը գտած ջրասուզակ Վահե Մելքոնյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Վահե Մելքոնյանը հայտնաբերել էր նաև 7-ամյա Նարեի մարմինը։

«Էրեբունու բնակիչներն ահազանգում են»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)

«Էրեբունու բնակիչներն ահազանգում են»․ Սարգիս Տեր-Եսայան

«Իրավունքի և արժեքների գերակայություն» ՀԿ նախագահ Սարգիս Տեր-Եսայանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Էրեբունու բնակիչները նորից ահազանգում են, կիսատ թողած ասֆալտը և ասեք՝ կանենքի կիսատ կամ չկատարած աշխատանքները շարքից» գրառմամբ։

Ուկրաինան «օր ու արև» չի տվել ռուսներին․ ի՞նչ է կատարվում

Հակաօդային պաշտպանության ուժերը մեկ օրում ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի 734 անօդաչու թռչող սարք և 12 կառավարվող ավիացիոն ռումբ։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։

Բացի այդ, ՌԴ զինված ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի նավթավերամշակման, վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող վառելիքի պահեստներին։

Բացի այդ, հարվածներ են հասցվել հեռահար գործողության անօդաչու թռչող սարքերի հավաքման ու պահման վայրերին, ինչպես նաև ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերին 142 շրջաններում։

Իրանն ԱԷՄԳ-ի տեսուչներին հրավիրում է միջուկային օբյեկտներ․ Վենս

Իրանի ղեկավարությունը համաձայնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչներին կրկին հրավիրել իր միջուկային օբյեկտներ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Իրանցիները համաձայնել են կրկին իրենց երկիր հրավիրել ԱԷՄԳ-ի տեսուչներին»,— ասել է նա։ Վենսը հավելել է, որ սա «առաջին քայլն է դեպի վերջնական ապամիջուկայնացում կամ Իրանի միջուկային ծրագրի դադարեցում»։ «Սա հենց այն է, ինչ մենք ցանկանում էինք, և այն, ինչ խնդրում էինք [Իրանից]»,— փաստել է ԱՄՆ փոխնախագահը։

Վենսը չի բացառել, որ ԱԷՄԳ-ի տեսուչները կարող են Իրան ժամանել արդեն հունիսի 22-ին։ «Ակնկալում եմ, որ դա տեղի կունենա առնվազն այս շաբաթ, բայց կարծում եմ, որ տեսուչների և ԱԷՄԳ-ի հետ քննարկումների մի մասը կարող է կայանալ արդեն այսօր»,— նշել է նա՝ հավելելով, որ ամերիկյան կողմը փորձել է կապ հաստատել ԱԷՄԳ-ի տեսուչների հետ դեռևս երկուշաբթի գիշերը։

Գյումրի-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել և սկսել է վայրէջք կատարել

Գյումրի-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել և սկսել է վայրէջք կատարել

13-ամյա աղջկա մարմինը գտել են քրոջը գտնելու վայրից 50 մետր հեռավորության վրա I ԼՈՒՐԵՐ I 16:00

Կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։ Բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։

Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։

Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանում


Հայաստան


Գյումրիից Մոսկվա չվերթ իրականացնող ուղևորատար ինքնաթիռը թռիչքից ավելի քան 1 ժամ անց աղետի ազդանշան է տվել և անցել վայրէջքի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։

Նշվում է, որ Boeing ինքնաթիռը Գյումրիից թռիչքը սկսել է Մոսկվայի ժամանակով ժամը 11։24։ Ավելի քան մեկ ժամ անց՝ Դաղստանի երկնքում, ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և իջել է մինչև 3000 մետր բարձրության վրա։  

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ինքնաթիռը վայրէջք է կատարելու Մախաչկալայի օդանավակայանում։

ՏԱՍՍ-ը, հղում անելով Flightradar-ի տվյալներին, գրում է, որ ինքնաթիռն ուղղորդվել է դեպի Մախաչկալայի օդանավակայան։

Նշվում է, որ ինքնաթիռը պետք է Մոսկվա հասներ տեղական ժամանակով ժամը 14։05-ին։

Ինքնաթիռը պատկանում է ռուսական «Պոբեդա» ավիաընկերությանը, այն պետք է վայրէջք  կատարեր Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։

«Վնուկովո» օդանավակայանի պաշտոնական կայքի տվյալներով՝ ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանում։ Ակնկալվում է, որ ինքնաթիռը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան կհասնի Մոսկվայի ժամանակով ժամը 16։45-ին։



13-ամյա աղջկա մարմինը հայտնաբերվել է Փամբակ գետում՝ դեպքի վայրից շուրջ 550 հեռավորության վրա

13-ամյա աղջկա մարմինը հայտնաբերվել է Փամբակ գետում՝ դեպքի վայրից շուրջ 550 հեռավորության վրա