Ֆրանսիայում ծայրահեղ շոգի պատճառով 845 դպրոցում դասերը չեղարկվել են

Ծայրահեղ շոգի հետևանքով
երկուշաբթի օրը Ֆրանսիայի 845 տարրական և միջնակարգ դպրոցներում դասերը չեղարկվել են
կամ անցկացվելու են սահմանափակ ձևաչափով։ Այս մասին France 3 հեռուստաալիքի եթերում
հայտարարել է կրթության նախարար
 Էդուար Ժեֆրեն։

 

«Վաղը Ֆրանսիայի
845 տարրական և միջնակարգ դպրոցներում չեղարկվելու են աշակերտների դասերը։ Սա նշանակում
է, որ դրանք կամ ընդհանրապես չեն բացվի, կամ կբացվեն միայն շատ փոքր թվով աշակերտների
համար», — նշել է նախարարը։

 

Բացի այդ, երկրի շուրջ
1800 կրթական հաստատություններ նախարարությանը տեղեկացրել են, որ փոփոխելու են իրենց
դասացուցակները։ Դպրոցները նախատեսում են կրճատել դասաժամերի քանակը և աշակերտներին
ավելի վաղ տուն ուղարկել՝ շոգի գագաթնակետային ժամերից խուսափելու նպատակով։

 

Ֆրանսիայի իշխանությունները
նման քայլերի են դիմում՝ աշակերտների և կրթական անձնակազմի առողջությունն ու անվտանգությունն
ապահովելու համար՝ երկրում շարունակվող բարձր ջերմաստիճանների պայմաններում։

Ծառուկյանին պատկանող Շանգրի լա խաղատունը զրկվեց լիցենզիայից

«ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ խաղատան (Շանգրի լա) կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին։ Այս մասին հայտնում է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նշենք, որ Շանգրի լա խաղատունը պատկանում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։

Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ակնաշեն բնակավայրում վերջերս բնակեցված՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված համայնքային փոքր տուն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

 

Նախարարը շրջել է տարածքում, ծանոթացել բնակիչների կենսապայմաններին, զրուցել նրանց հետ, հետաքրքրվել առօրյայով։

 

Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ պետության առաջնահերթություններից է հաշմանդամություն ունեցող անձանց համար արժանապատիվ և մատչելի կենսապայմանների ապահովումը, ինչպես նաև նրանց ինքնուրույն կյանքի և համայնքում լիարժեք մասնակցության հնարավորությունների ընդլայնումը։

 

Նշենք, որ համայնքային փոքր տները նախատեսված են 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող քաղաքացիների համար։ Դրանք միտված են խթանելու անկախ կյանքը, սոցիալական ներառումը և համայնքում ապրելու իրավունքի իրացումը՝ ապահովելով անհրաժեշտ խնամք, աջակցություն և սոցիալական ծառայություններ։

 

Ակնաշենի փոքր տանն այս պահին բնակվում է ԱՍՀ նախարարության ենթակայությամբ գործող շուրջօրյա հաստատություններից տեղափոխված 12 բնակիչ։

 

Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում

Հունիսի 22-ին՝ ժամը 11:43-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 8-րդ հարկում գտնվող բնակարաններից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:18-ին, մարվել՝ 12:35-ին: Այրվել է ննջասենյակը՝ գույքով։ 

Փրկարարները տարհանել են ութ քաղաքացու։ Երկու քաղաքացի տեղում ստացել են համապատասխան օգնություն։

Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում

Հունիսի 22-ին՝ ժամը 11:43-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 8-րդ հարկում գտնվող բնակարաններից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:18-ին, մարվել՝ 12:35-ին: Այրվել է ննջասենյակը՝ գույքով։ 

Փրկարարները տարհանել են ութ քաղաքացու։ Երկու քաղաքացի տեղում ստացել են համապատասխան օգնություն։

Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ

Մոտ 20 հազար ֆերմեր այս տարի ավելի շատ եկամուտ կստանա։ Կառավարության աջակցությունը՝ ֆերմերներին. առաջին անգամ սուբսիդավորվում է կաթի արտադրությունը։

 

«Շտապե՛ք, դիմելու համար քիչ ժամանակ է մնացել։

 

Սուբսիդավորման գումարի ստացման նպատակով անհրաժեշտ է էլեկտրոնային եղանակով դիմել համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով բնակության վայրը և հասցեն, հեռախոսահամարը, իր անունով բացված բանկային հաշվեհամարը, 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ իր կողմից տնօրինվող կովերի գլխաքանակը և դրանց ականջապիտակների գույքային համարները»,- ասվում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում։

 

«Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Զելենսկու սպառնալիքները Մինսկի հասցեին»․ Պեսկով

«Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Զելենսկու սպառնալիքները Մինսկի հասցեին»․ Պեսկով

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն մոտ ժամանակներս նախատեսում են շփումներ անցկացնել և քննարկել, այդ թվում՝ Վլադիմիր Զելենսկու սպառնալիքները Մինսկի հասցեին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա հավելել է, որ այդ «սպառնալիքը բացարձակապես ագրեսիվ է, այն միջամտություն է մեկ այլ երկրի ներքին գործերին, ոտնձգություն մեկ այլ երկրի ինքնիշխանության նկատմամբ»։ «Սակայն մենք կասկած չունենք, որ Բելառուսի ղեկավարությունը և ինքը՝ Բելառուսը, ի վիճակի են ապահովել իրենց ինքնիշխանությունը»,- նշել է Պեսկովը։