Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիան ԱՄՆ-ի հետ 18 ժամ տևած բանակցություններից հետո

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի գլխավորած իրանական պատվիրակությունն ԱՄՆ-ի հետ 18 ժամ տևած բանակցություններից հետո լքել է Շվեյցարիան և ուղևորվել Թեհրան․ հայտնում է ТАСС-ը՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին հղումով։

Ավելի վաղ Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջնորդ հանդիսացող Քաթարն ու Պակիստանը հայտարարել էին, որ Բյուրգենշտոկում կողմերը մշակել են Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջնական համաձայնագրի կնքման «ճանապարհային քարտեզը»։ Ավելին՝ կստեղծվի հատուկ կոմիտե՝ բանակցությունները վերահսկելու համար։

Հայտնի է՝ երբ են վերջապես բացելու Ավետ Ավետիսյան փողոցը

Երևանի Ավետ Ավետիսյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին, և ճանապարհը նախատեսվում է ամբողջությամբ բացել առաջիկա օրերին։ Այս մասին տեղեկացվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։

Պատասխանատուների ներկայացմամբ՝ փողոցի բացումը նախատեսվում է իրականացնել մոտակա երկու օրերի ընթացքում։ Նշվել է, որ ճանապարհահատվածում իրականացվում է եռաշերտ ասֆալտապատում, որից առաջին երկու շերտերն արդեն փռված են։

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Սահմանադրական դատարանի դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը, այս մասին տեղեկանում ենք ՍԴ որոշումներից։

Ըստ այդ որոշումների՝ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ:

Հայաստանը տարանցիկ ինտերնետ կմատակարարի Ադրբեջանին. ստորագրվել է համաձայնագիր

Հայաստանը տարանցիկ ինտերնետ կմատակարարի Ադրբեջանին. ստորագրվել է համաձայնագիր

Հայկական և ադրբեջանական կապի օպերատորները համաձայնագիր են ստորագրել

Հայկական «Տելեկոմ Արմենիա» և ադրբեջանական «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախատեսում է երկու երկրների տարածքներով տարանցիկ ինտերնետի…

Ավինյանը սպառնացե՞լ է – Հրապարակ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ընթացքում նշել է, որ վերջին շրջանում Երևանի կենդանաբանական այգում զգալի աշխատանքներ են իրականացվել, և կարևոր է ապահովել դրանց շարունակականությունը։

Քաղաքապետի խոսքով՝ այգում դեռևս առկա հիմնական խնդիրներից մեկը վերաբերում է տարածքում գործող որոշ սրճարանների գործունեությանը։ Նա ընդգծել է, որ այդ օբյեկտների աշխատանքում նկատվում են հնացած մոտեցումներ, որոնք, ըստ նրա, չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին։

Ավինյանը նշել է, որ տարիների ընթացքում բազմաթիվ բանակցություններ է վարել տարբեր վարձակալների հետ և եկել այն եզրակացության, որ հին աշխատաոճով ձևավորված գործարարներից շատերը դժվարությամբ են ընդունում նոր գաղափարներ և փոփոխություններ։ Նրա գնահատմամբ՝ տնտեսվարողները պետք է հարմարվեն ժամանակի պահանջներին և վերանայեն իրենց գործունեության սկզբունքները։

Քաղաքապետը նաև դիմել է Երևանի տարբեր հատվածներում վարձակալական հիմունքներով գործունեություն ծավալող տնտեսվարողներին՝ նշելով, որ նրանք պետք է կամ արդիականացնեն իրենց աշխատանքային մոտեցումները, կամ մտածեն այլ զբաղվածության մասին։ Նրա խոսքով՝ քաղաքային իշխանությունները հետևողականորեն շարունակելու են աշխատանքը՝ ապահովելու համար, որ հանրային տարածքներում գործող առևտրային օբյեկտները համապատասխանեն ժամանակակից չափանիշներին։

«Ովքեր նախկինից վարձակալական հիմունքներով Երևանի տարբեր հատվածներում առևտրային տարբեր օբյեկտներ են աշխատեցնում, երևի թե ձեր էդ իրավունքը փորձեք վաճառել, որովհետև մենք վաղ թե ուշ գալու ենք ձեր հետևից, որովհետև դուք այլևս չեք համապատասխանում մերօրյա պահանջներին»,- նշել է նա:

Ադրբեջանը Թուրքմենստանին լցանավ է նվիրել

Ադրբեջանը Թուրքմենստանին լցանավ է նվիրել․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Դոսթլուգ» լցանավը Թուրքմենստանին հանձնելու արարողությունը տեղի է ունեցել առցանց ռեժիմով՝ Իլհամ Ալիևի և Սերդար Բերդիմուհամեդովի մասնակցությամբ։

Լցանավը կառուցվել է Բաքվի նավաշինարանում։ Նավը 141 մետր երկարություն, 16,9 մետր լայնություն ունի։

Հիվանդ երեխաների տեղափոխող ինքնաթիռի ողբերգական վթար է եղել

Բոլիվիայի ռազմաօդային ուժերի Cessna FAB-409 ինքնաթիռը վթարի է ենթարկվել, որի հետևանքով զոհվել է վեց մարդ։ Ինքնաթիռը Էլ Ալտո քաղաքից Կոչաբամբա էր թռչում, հաղորդում է Reuters-ը։

Գործակալությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք՝ անձնակազմի երկու անդամ և չորս քաղաքացիական անձ, զոհվել են։ Ինքնաթիռը գտնվել է Անդերի հեռավոր լեռնային շրջանում։

Պաշտպանության նախարարությունը չի նշել վթարի պատճառը։ Նախարարության տվյալներով՝ ինքնաթիռը վերջին շաբաթներին օգտագործվել է ուռուցքով հիվանդ երեխաներին բուժման կենտրոններ տեղափոխելու համար։

Ինքնաթիռը հարմարեցվել է երեխաներին տեղափոխելու համար մայիսի սկզբին Բոլիվիայում սկսված զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ։ Ցուցարարները փակել են ճանապարհները՝ կտրելով սննդի, վառելիքի և դեղորայքի մատակարարումը բազմաթիվ շրջաններ։