Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Հարեվաններ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը, ինչպես նաև իրականացվել է տարանցիկ բեռների մատակարարում։ Այս մասին հայնտում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ 

Բալաջարի կայարանից Բյոյուք-Քյասիքի ուղղությամբ է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն՝ շուրջ 1000 տոննա ընդհանուր քաշով։

Միաժամանակ իրականացվել է Ռուսաստանից Հայաստան հերթական մատակարարումը՝ Ադրբեջանի տարածքով։ Բալաջարի կայարանից Բյոյուք-Քյասիքի ուղղությամբ է ուղարկվել ցորենով բեռնված 18 վագոն՝ 1260 տոննա քաշով։

Լոս Անջելես եկանք հպարտությամբ, խաղացինք պատվով և հեռանում ենք արժանապատվությամբ․ Իրանի ֆուտբոլի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսի հանդերձարանում

Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը Բելգիայի հետ ոչ-ոքիից հետո Լոս Անջելեսի SoFi մարզադաշտի հանդերձարանում գրություն է թողել՝ շնորհակալություն հայտնելով Լոս Անջելեսին ցուցաբերած հյուրընկալության համար և նշելով, որ հեռանում է արժանապատվությամբ․ գրում է Reuters գործակալությունը։

Լոս Անջելեսը հյուրընկալել է Իրանի՝ մինչ այս պահը G խմբում անցկացրած երկու հանդիպումները։ ԱՄՆ-ում գտնվելու սահմանափակումների պատճառով թիմը մրցաշարի ընթացքում մնում է Մեքսիկայի Տիխուանա քաղաքում, իսկ հանդիպումներն անցկացնելու համար՝ այնտեղից մեկնում ԱՄՆ։

«Հազարավոր տարիներ առաջ գոյություն ունեցած հին Պարսկաստանից մինչև այսօրվա քաղաքակիրթ Իրանը՝ Իրանի ոգին շարունակում է ապրել և մնալ անսասան։ Մենք Լոս Անջելես եկանք հպարտությամբ, խաղացինք պատվով և հեռանում ենք արժանապատվությամբ։ Շնորհակալություն, Լոս Անջելես, հյուրընկալության համար», – ասվում է ձեռագիր գրության մեջ, որը հրապարակել է Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Թիմը նաև շնորհակալություն է հայտնել իրանցի երկրպագուներին՝ երկու հանդիպումների ընթացքում իրենց «սիրտը, ձայնը և հոգին» տալու համար։

«Թո՛ղ բոլոր ազգերի միջև տիրեն խաղաղությունը, հարգանքը և բարեկամությունը», – ասվում է գրության մեջ։

Տողերի միջև նաև տեսնում ենք «#168» և «#minab» գրությունները՝ ի հիշատակ Մինաբի օրիորդաց դպրոցի վրա ամերիկյան հարձակման ընթացքում զոհված երեխաների և ուսուցիչների։

Լեհաստանում աերոզոլների արտադրության գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել

Աշխարհ

Լեհաստանի Չառնովո գյուղում մոտավորապես ժամը 13:00-ին հրդեհ է բռնկվել աերոզոլների արտադրության գործարանի տարածքում, հայտնում է Polsat News-ը։ Տարածքի վրա բարձրացել է խիտ սև ծխի սյուն, որը տեսանելի էր մի քանի կիլոմետր հեռավորությունից։ Ոստիկանության տվյալներով, կրակը ամբողջությամբ ընդգրկել է արտադրական արտադրամասը։ Դեպքի վայր են ուղարկվել չորս հրշեջ հաշվարկներ, լրացուցիչ ստորաբաժանումները շարունակում են ժամանել։ Հրդեհի պատճառները այս պահին դեռ չեն հաստատվել։

Սլուպսկում ոստիկանության ներկայացուցիչ․ կրտսեր ասպիրանտ Ամադեուշ Գալուսը հայտնել է, որ ձեռնարկության տարածքից տարհանվել են բոլոր աշխատակիցները։ Բացի այդ, կրակի տարածման և բնակչության համար հավանական վտանգի պատճառով իշխանությունները որոշում են կայացրել տարհանել մոտ 200 մետր շառավղով բնակվող բնակիչներին։

Փրկարար ծառայությունների ներկայացուցիչները շեշտում են, որ այս պահին տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։

Իրավիճակը բարդացնում է արտադրության առանձնահատկությունը․ գործարանը զբաղվում է աերոզոլների արտադրությամբ, ուստի կա պայթյունների և վտանգավոր նյութերի արտանետման վտանգ։ Ըստ հրշեջների, աշխատանքները կատարվում են անվտանգ հեռավորությունից, իսկ հետագա գործողությունները կախված կլինեն կրակի տեղայնացումից։

Իշխանությունները բնակիչներին զգուշացրել են օդի հնարավոր աղտոտման մասին և խորհուրդ տվել մնալ տանը, փակել պատուհաններն ու դռները, ինչպես նաև անջատել օդափոխության համակարգերը մինչև իրավիճակի կայունացումը։ Ծառայությունները շարունակում են վերահսկել իրավիճակը։

Իրանում ՀՀ դեսպանը քննարկել է հայ-իրանական փոստային համագործակցության ընդլայնման հարցեր

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, ազգային փոստային ընկերության գործադիր տնօրեն Մոհամմադ Ահմադիի հետ: Այդ մասին NEWS.am—ին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։ 

Կողմերը քննարկել են փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման, լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավման և առևտրատնտեսական կապերի դյուրացման վերաբերյալ հարցեր: 

Այդ համատեքստում ընդգծվել է 2025 թվականին «Հայփոստ» ընկերության և ԻԻՀ ազգային փոստային ընկերության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի իրականացման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկման անհրաժեշտության մասին:

Զեյնալյանը և Վարդանյանը չեն մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը. «Փաստինֆո»

Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի Սահմանադրական դատարանում՝ ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը, քանի որ կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ, գրում է «Փաստինֆոն»։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հունիսի 19-ին 7 դիմում է մուտքագրվել ՍԴ՝ 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ՍԴ են դիմել ինչպես խորհրդարան անցած, այնպես էլ ընտրական շեմը չհաղթահարած քաղաքական ուժեր։ Դիմումների գերակշիռ մասում հիմնական պահանջը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ընտրությունների արդյունքներն ամփոփող որոշումն անվավեր ճանաչելն է, սակայն մի շարք ուժեր ներկայացրել են նաև լրացուցիչ պահանջներ։

Մասնավորապես, «Ուժեղ Հայաստան» դաշինքը պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, իսկ որպես այլընտրանքային պահանջ՝ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։ Ավելի վաղ դաշինքի ներկայացուցիչները հայտարարել էին, որ իրենց կարծիքով առկա են բավարար հիմքեր ընտրությունների արդյունքները վերանայելու համար։

«Հայաստան» դաշինքը ևս վիճարկում է ԿԸՀ որոշումը՝ ներկայացնելով մեկ պահանջ՝ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները. պնդում են՝ խախտումներն այնքան ցցուն են, որ ընտրությունները պետք է միայն անվավեր ճանաչվեն։ՍԴ է դիմել նաեւ ԲՀԿ-ն, որին զրկեցին մանդատից՝ 3 ընտրատեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելով։

Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկում են նաեւ Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր» կուսակցությունը, Հայկ Մարությանի գլխավորած «Նոր ուղի» կուսակցությունը, «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցությունը, եւ Արման Բաբաջանյանի գլխավորած «Հանուն Հանրապետության ժողովրդարության պաշտպանների դաշինք» կուսակցությաունը։

ՍԴ-ն միավորել է գործերը մեկ վարույթում, զեկուցողը ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանն է։

Կայքը տեղեկացավ, որ ՍԴ-ն գործով որպես երրորդ անձ է ներգրավել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim

Աշխարհ

Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ հետագա բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի։ Այս մասին գրել է իրանական Tasnim գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Եթե  Իսրայելի հանցագործությունները Լիբանանում շարունակվեն, ոչ մի բանակցություն այդ հարցերի շուրջ Իրանը չի վարի»,- աղբյուրի խոսքերը փոխանցել է գործակալությունը։

Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում հունիսի 21-ին նախատեսված են ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների բանակցությունները։ Միջազգային լրատվամիջոցներն ավելի վաղ գրել էին, որ բանակցություններում առաջնային հարցը լինելու է Լիբանանում հրադադարի հաստատումը։

Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային ևս հայտարարել էր, որ առանց Լիբանանում հրադադարի հաստատման Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ չեն լինի։

Լույս հունիսի 18-ի գիշերը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռակա կարգով ստորագրեցին Իրանի և Միացյալ Նահանգների միջև 14 կետից բաղկացած փոխըմբռնման հուշագիրը։ Այն հրապարակվել է ինչպես ամերիկյան, այնպես էլ իրանական առաջատար ԶԼՄ-ների կողմից։

Փաստաթուղթը նախատեսում է, որ ԱՄՆ-ն և Իրանը անհապաղ դադարեցնում են ռազմական գործողությունները «բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում»։

Տեքստի համաձայն՝ ԱՄՆ-ն և Իրանը պարտավորվում են բանակցություններ անցկացնել և վերջնական համաձայնագրի հասնել ոչ ավելի, քան 60 օրվա ընթացքում։ 