ԻՀՊԿ-ն Իսրայելին հիշեցրել է 2000 թվականին Լիբանանից կատարած փախուստի մասին

Իսրայելին սպառնում է 2000 թվականի պատմության կրկնությունը, երբ երկրի զինված ուժերը «խայտառակ կերպով» դուրս բերվեցին Լիբանանի տարածքից։ Այս մասին հունիսի 22-ին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Իսմայիլ Քաանին։

«Եթե ինքներդ չհեռանաք Հարավային Լիբանանից, ապա 2000 թվականի պատմական իրադարձությունները կկրկնվեն։ Այն ժամանակ դուք խայտառակ կերպով լքեցիք այս հողը։ Եթե շարունակեք ագրեսիան ու օկուպացիան, այսօր ձեզ նույնպես կվտարեն նվաստացմամբ ու պարտությամբ։ Ընտրությունը ձերն է», — նրա խոսքերն է մեջբերում իրանական «PressTV» հեռուստաալիքի կայքը։

Նա նաև հավելել է, որ չորս օրից էլ պակաս ժամանակահատվածում Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) ավելի քան 100 զինվոր է կորցրել, իսկ Թել Ավիվը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը՝ «մահաբեր հարվածներ» հասցնելով Լիբանանի խաղաղ բնակչությանը։

Փաշինյանի հանձնարարությամբ՝ ՔՊ պատգամավորները նախաձեռնել են Ընտրական օրենսգրքի փոփոխություն․ Առաքելյան

Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ՝ ՔՊ պատգամավորները նախաձեռնել են Ընտրական օրենսգրքի փոփոխություն, որով ԱԺ ընտրություններին և հանրաքվեին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, ովքեր նախորդող 365 օրվա ընթացքում փաստացի 183 և ավելի օր գտնվել են Հայաստանում․ գրել է  «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Բացում ես Սահմանադրության 48-րդ հոդվածը, որի 1-ին մասում հստակ գրված է․ «Ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք»։

Այսինքն, չի կարող որևէ ձևով սահմանափակվել ընտրելու իրավունքը, և նման նախաձեռնությունը հակասում է Սահմանադրությանը։

Ինչպես ասում էր դասականուհին՝ սա թարգեք, կպեք գործերին»,- գրել է նա։

Փրկարարներն անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Հայաստան

Հունիսի 20-ին՝ ժամը 18։01-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հինգ քաղաքացի Գառնի գյուղի քարերի սիմֆոնիայի մոտ անցել են գետը և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարներն իրականացրել են գետանցում և գետի մյուս ափից դուրս են բերել քաղաքացիներին։

Հունիսի 22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հայաստան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից զգուշացնում են՝ հունիսի 22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հունիսի 22-ին առավելապես երեկոյան ժամերին, 23-ին, 25-26-ին՝ կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում, 24-ին շրջանների զգալի մասում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 21-24-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

Երևանում հունիսի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 23-ի երեկոյան, 24-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։

«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ

Հայաստան

Ազգային ժողովից տեղեկացնում են, որ շաբաթվա ընթացքում «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել Հայաստանի մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:
 
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հանդիպել և զրուցել է Ամերիկայի հայկական համագումարի Ամառային փորձնակների ծրագրի մասնակիցների հետ։

Պատգամավոր Ջուլիետա Ազարյանը հյուրընկալել է «Գերմիոնա» կրթական համալիրի աշակերտներին և ուսուցիչներին:
 
Լոռու մարզի Ստեփանավանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին ընդունել է խորհրդարանական Շիրակ Թորոսյանը:
 
Պատգամավոր Էմմա Պալյանը հանդիպել է Շիրակի մարզի Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոցի սաների հետ:
 
Երևանի Լևոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցի ներկայացուցիչների հետ էլ զրուցել է խորհրդարանական Էսթեր Այվազյանը։
 
Հանդիպումների ընթացքում օրենսդիրները պատասխանել են երիտասարդներին հուզող հարցերին, որոնք վերաբերել են, մասնավորապես, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, տարբեր երկրների և միջազգային կառույցների հետ հարաբերություններին, իրականացվող կրթական ծրագրերին:
 
Հյուրերը եղել են օրենսդիր մարմնի գրադարանում ու թանգարանում, ԱԺ նիստերի դահլիճի օթյակից հետևել խորհրդարանի աշխատանքներին:

8–րդ օրն է՝ Փամբակ գետում նույն թափով որոնում են 13–ամյա աղջկան

Այսօր՝ հունիսի 22-ին, ոստիկաններն ու փրկարարները վաղ առավոտից նույն թափով, նույն ծավալով վերսկսել են 13–ամյա աղջկա որոնողական աշխատանքները։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 17։05-ին, 112 ահազանգ էր ստացվել, որ 7 և 13 տարեկան երկու քույրեր Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս էին եկել և չէին հասել նախատեսված վայր։

Հունիսի 17-ին Փամբակ գետում հայտնաբերվել էր 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

Բանկ ընտրելիս կարևոր են ոչ միայն ծառայությունները, այլև հարմարավետությունն ու վստահելիությունը։ Ահա երեք պատճառ, թե ինչու ընտրել հենց Ամիօ բանկը։

1. Ամբողջական բանկային լուծումներ՝ մեկ փաթեթում

Ամիօ բանկի Active, Pro և Exclusive փաթեթները միավորում են քարտերը, հաշիվները, խնայողական գործիքները և մի շարք արտոնություններ մեկ լուծման մեջ։ Այսպես հաճախորդը մեկ ընտրությամբ ստանում է ոչ միայն բանկային քարտ, այլ իր առօրյա բանկային կարիքների ամբողջական լուծումը։

2. Բանկը՝ քո հեռախոսում

AMIO Mobile հավելվածի միջոցով հնարավոր է դառնալ բանկի հաճախորդ, կառավարել հաշիվներն ու քարտերը, ձևակերպել օնլայն վարկ մի քանի րոպեում, բացել ավանդներ, կատարել բազմաթիվ վճարումներ։ Ամիօ բանկը շարունակաբար զարգացնում է թվային ծառայությունները՝ բանկային փորձառությունն ավելի արագ և հարմար դարձնելու համար։

3. Կայունություն և վստահություն

Ամիօ բանկը հետևողականորեն զարգանում է, ընդլայնում է ծառայություններն ու թվային հնարավորությունները։ Կայուն աճն ու հաճախորդակենտրոն մոտեցումը բանկը դարձնում են վստահելի գործընկեր թե´ ամենօրյա բանկային գործարքների, թե´ խնայողությունների համար։

Դարձիր Ամիօ բանկի հաճախորդ հիմա՝ ներբեռնելով AMIO Mobile հավելվածը։

Ամիօ բանկի փաթեթներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Էլ․ հասցե՝ [email protected]

Հեռ․՝ +374 10 59 20 20

amiobank.am

«Ովքե՞ր են էդ մարդիկ, որ կարողանում են պլստալ». Տիգրան Ավինյան

«Ովքե՞ր են էդ մարդիկ, որ կարողանում են պլստալ». Տիգրան Ավինյան

Առանց համապատասխան թույլտվության տեղադրված ավտոմատ սարքավորումների ուղղությամբ ձեռնարկված աշխատանքների մասին հարցի քննարկման ժամանակ զեկուցվեց, որ 15.05.26թ. դրությամբ առկա է եղել հաշվառված 404 առանց թույլտվության ավտոմատ ինքնասպասարկող սարք, 22.06.26թ. դրությամբ՝ 414 հատ: Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Չեն ուզում արտոնագիր ստանալ, հավաքե՛ք, էդ սարքավորումները հավաքեք, տարեք՝ հատուկ տեղ պահելու: Ի՞նչ ա նշանակում՝ 414-ը սենց առկախված ա, ովքե՞ր են էդ մարդիկ, որ սենց մի տարի ա՝ կարողանում են պլստալ»: