Արտենի գյուղի մոտ ավտովթարից զոհվել է մեկ, տուժել 9 մարդ


Ավտո


Արտենի գյուղի մոտակայքում իար են բախվել «Ford» և «ZIL» մակնիշների ավտոմեքենաները։ Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգն ստացվել է այսօր` հունիսի 22-ին՝ ժամը 06։15-ին։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Նախնական տվյալներով բախվել են «Ford» և «ZIL» մակնիշների ավտոմեքենաները. կա մեկ զոհ և ինը տուժած, հայտնում են Փրկարար ծառայությունից։



Արաբկիրի թաղապետն ամուսնացել է. հարսանիքին կարճ ժամանակով ներկա է եղել Փաշինյանը. Armlur.am

Օրերս տեղի է ունեցել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանի հարսանեկան արարողությունը, որը կազմակերպվել է Արաբկիրի «Երազ» այգու ռեստորանային համալիրներից մեկում, գրում է ArmLur.am-ը։

«Ըստ նույն աղբյուրի՝ միջոցառումը բացօթյա է եղել, իսկ հյուրերի թվում եղել են իշխանության տարբեր ներկայացուցիչներ, վարչական շրջանների ղեկավարներ և Վարոսյանի մտերիմները։

Ավելին, հարսանեկան արարողությանը կարճ ժամանակով մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Սուրեն Վարոսյանը հանրությանը հայտնի դարձավ նախ որպես վարչապետի աշխատակազմի արարողակարգային պատասխանատու, իսկ հետագայում տեղափոխվեց Երևանի կառավարման համակարգ։

2024 թվականին նա նշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ և ժամանակավորապես կատարել ղեկավարի պարտականությունները, իսկ 2025 թվականի օգոստոսին պաշտոնապես նշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար»,– գրել է կայքը։

Մարտուն Գրիգորյանի հետախուզվող որդին՝ Կամո Գրիգորյանը, կալանավորվել է


Հայաստան


Մարտուն Գրիգորյանի հետախուզվող որդին՝ Կամո Գրիգորյանը, մեկ տարի անց փաստաբանի հետ ներկայացել է ոստիկանություն և կալանավորվել։ Տեղեկությունը 1lurer.am-ի հետ զրույցում հայտնեցին Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ 2025 թվականի հունիսի 20-ին քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ ժամը 01։00-ի սահմաններում Գյումրու Հաղթանակի պողոտայում՝ «Հացատուն» սննդի կետի մոտ, մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք էր տեղի ունեցել, լսվել էին կրակոցի ձայներ:

ՀՀ ՔՕ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հոդվածներով:

Կամո Գրիգորյանն անցնում է այս գործով։



Մահացել է Արևելյան Թիմորի նախկին նախագահ Ֆրանսիշկու Գուտերիշը

71 տարեկան հասակում մահացել է Արևելյան Թիմորի նախկին նախագահ (2017-2022 թթ.) Ֆրանսիշկու Գուտերիշը: Երկրի կառավարությունը յոթնօրյա սուգ է հայտարարել։ Այս մասին հայտնում է «Tatoli» լրատվական գործակալությունը։

Ասիական պետության նախկին առաջնորդը մահացել է Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրի հիվանդանոցներից մեկում։ Հայտնի է, որ հենց այդ հիվանդանոցում էլ նա բուժման կուրս է անցել։ Նշվում է, որ սգո օրերին՝ հունիսի 22-ից 28-ը, երկրի ողջ տարածքում և արտերկրում կիջեցվեն Արևելյան Թիմորի դիվանագիտական ներկայացուցչություններում գտնվող պետական դրոշները։

Գուտերիշը ծնվել է 1954 թվականին Պորտուգալական Թիմորի (պորտուգալական գաղութ 1586-1975 թվականներին) Օսու քաղաքում։ 2002-2007 թվականներին նա զբաղեցրել է երկրի խորհրդարանի նախագահի պաշտոնը։ 2017 թվականին քաղաքական գործիչը հաղթել է Արևելյան Թիմորի նախագահական ընտրություններում՝ ստանալով ընտրողների 57,1%-ի աջակցությունը։ Գուտերիշի կառավարման տարիներին երկրի ՀՆԱ-ն աճել է 15%-ով՝ 2020 թվականին կազմելով 1,9 միլիարդ դոլար։ 2022 թվականին նա առաջադրվել է նախագահական երկրորդ ժամկետի համար, սակայն զիջել է Ժոզե Ռամուշ-Օրտային՝ հավաքելով ձայների 37%-ը (մրցակցի օգտին քվեարկել էր ընտրողների 62%-ը)։

Մահացել է Արևելյան Թիմորի նախկին նախագահ Ֆրանսիշկու Գուտերիշը

71 տարեկան հասակում մահացել է Արևելյան Թիմորի նախկին նախագահ (2017-2022 թթ.) Ֆրանսիշկու Գուտերիշը: Երկրի կառավարությունը յոթնօրյա սուգ է հայտարարել։ Այս մասին հայտնում է «Tatoli» լրատվական գործակալությունը։

Ասիական պետության նախկին առաջնորդը մահացել է Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրի հիվանդանոցներից մեկում։ Հայտնի է, որ հենց այդ հիվանդանոցում էլ նա բուժման կուրս է անցել։ Նշվում է, որ սգո օրերին՝ հունիսի 22-ից 28-ը, երկրի ողջ տարածքում և արտերկրում կիջեցվեն Արևելյան Թիմորի դիվանագիտական ներկայացուցչություններում գտնվող պետական դրոշները։

Գուտերիշը ծնվել է 1954 թվականին Պորտուգալական Թիմորի (պորտուգալական գաղութ 1586-1975 թվականներին) Օսու քաղաքում։ 2002-2007 թվականներին նա զբաղեցրել է երկրի խորհրդարանի նախագահի պաշտոնը։ 2017 թվականին քաղաքական գործիչը հաղթել է Արևելյան Թիմորի նախագահական ընտրություններում՝ ստանալով ընտրողների 57,1%-ի աջակցությունը։ Գուտերիշի կառավարման տարիներին երկրի ՀՆԱ-ն աճել է 15%-ով՝ 2020 թվականին կազմելով 1,9 միլիարդ դոլար։ 2022 թվականին նա առաջադրվել է նախագահական երկրորդ ժամկետի համար, սակայն զիջել է Ժոզե Ռամուշ-Օրտային՝ հավաքելով ձայների 37%-ը (մրցակցի օգտին քվեարկել էր ընտրողների 62%-ը)։

Մեր զորակցությունն ենք հայտնում Անդրանիկ Թևանյանին. մշակութային գործիչները հայտարարություն են տարածել

50 մշակութային գործիչ հայտարարություն են տարածել՝ իրենց աջակցությունը հայտնելով Անդրանիկ Թևանյանին․ հայտարարությունը՝ ստորև․

«2026 թ. հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները, մեր կարծիքով, անցան համատարած ապօրինությունների, բռնաճնշումների, վախի մթնոլորտի տարածման, ընդդիմության նկատմամբ հրապարակային սպառնալիքների, ձերբակալությունների և հետապնդումների ներքո:

Ապօրինի հետապնդման ենթարկվեցին բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ: Քվեարկությունից երկու շաբաթ առաջ ապօրինի քրեական գործ հարուցվեց «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ՝ նախընտրական արշավի բնականոն ընթացքը խափանելու և նրան մեկուսացնելու նպատակով:

Անընդունելի այս գործելաոճն իշխանությունների կողմից շարունակվում է նաև այսօր:

Ակնհայտ է, որ նման ռեպրեսիվ միջոցներով իշխանությունները չեն կարող երկարաձգել իրենց կառավարման տարիները: Հետապնդելով հայրենասեր գործիչներին, այլախոհներին՝ նրանք թուլացնում են երկրի դիմադրողականությունը, վտանգի տակ դնում անվտանգությունը: Բացի այդ այս գործելաոճով հնարավոր չէ կառուցել ժողովրդավարական պետություն, ինչպես որ խոստացել էին:

Տպավորություն է, որ գործող իշխանությունը փորձում է ստեղծել նոր բռնապետություն և ձևավորել վախի համատարած մթնոլորտ՝ 1937 թ. ստալինյան ռեպրեսիաների օրինակով:

Հայ մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչներ խիստ անհանգստացած են երկրում կատարվող իրադարձություններից և օրհասական այս պահին լռելու ու անտարբեր լինելու բարոյական իրավունք չունեն: Մի կողմից հայոց պետականության կորուստը կասեցնելու հրամայականը, մյուս կողմից՝ ապագայի հանդեպ պատասխանատվությունը, մեզ կանգնեցրել են մեր ձայնը հնչեցնելու պարտավորության առջև:

Մենք՝ ներքոստորագրյալներս, մեր անվերապահ զորակցությունն ենք հայտնում շինծու գործով ազատազրկված Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին, որոնք ազնվորեն լծված են պետության գոյության համար պայքարի գործին:

Ազատությո՛ւն Անդրանիկ Թևանյանին:

Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին:

1․ Արթուր Սահակյան – ռեժիսոր

2․ Լևոն Հարությունյան – դերասան

3․ Սամվել Հարոյան – մշակույթի գործիչ

4․ Սամվել Թադևոսյան – ռեժիսոր, ՀՀ կինեմատոգրաֆիստների միաության անդամ

5․ Մարտին Վարդազարյան – կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ

6․ Գուրգեն Մելիքյան – վաստակավոր մանկավարժ, պրոֆեսոր

7․ Թաթուլ Մանասերյան – տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

8․ Աշոտ Ավագյան – նկարիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր

9․ Աննա Մայիլյան – երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ

10․ Լևոն Գալստյան – կինոսցենարիստ

11․ Ժիրայր Դադասյան – բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ

12․ Ներսիկ Իսպիրյան – երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ

13․ Դավիթ Ամալյան – երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ

14․ Արամ Գևորգյան (Արամո) – երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ

15․ Էմմա Պետրոսյան – երգչուհի, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ

16․ Մերուժան Տեր-Գուլանյան – գրող, հրապարակախոս

17․ Արշակ Զաքարյան – կինոռեժիսոր, սցենարիստ

18․ Նառա Սարգսյան – բանասիրական գիտությունների թեկնածու

19․ Արտաշես Բախշյան – սոցիոլոգիական գիտությունների թեկնածու

20․ Լուսինե Հարոյան – սոցիոլոգ, հոգեբան

21․ Կարեն Արիստակեսյան – մշակույթի գործիչ

22․ Մուրադ Մշեցի – երգիչ, երգահան

23․ Սարգիս Բաղդասարյան – երգիչ, մշակույթի վաստակավոր գործիչ

24․ Աշխունջ Պողոսյան – ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

25․ Արա Նախշքարյան – մշակույթի գործիչ

26․ Կարո Շահբազյան – մշակույթի գործիչ

27․ Դավիթ Վարդազարյան – արևելագետ (բգթ)

28․ Սամվել Գալստյան – երգիչ, երգահան, պրոֆեսոր

29․ Ռազմիկ Մարտիրոսյան – սոցիոլոգ, հասարակագետ

30․ Արմեն Մուսայելյան – տնտեսագետ, հասարակական գործիչ

31․ Ատոմ Մխիթարյան – ՀՀ ԳԱԱ մագիստրատուրայի դեկան

32․ Աստղիկ Ավետիսյան – ԵՊՀ դոցենտ

33․ Վահան Եղիազարյան – հասարակական և մշակութային գործիչ

34․ Տիգրան Արզումանյան – քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ

35․ Աղասի Թադևոսյան – մշակութաբան, դերասան

36․ Կարո Վարդանյան – գրականագետ, արվեստի վաստակավոր գործիչ

37․ Արսեն Համբարյան – գրող, երգահան, երգիչ

38․ Հրաչ Գրիգորյան – Պետական կոնսերվատորիայի դոցենտ

39․ Թադևոս Տոնոյան – բանաստեղծ, բ. գ. թ., դոցենտ

40․ Տիգրան Չոբանյան – ճարտարապետ

41․ Ռոբերտ Եսայան – բանաստեղծ

42․ Հովիկ Վարդումյան – գրող, ՀԳՄ նախագահության անդամ

43․ Մենուա Սողոմոնյան – պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ 44․ Ցոլակ Ակոպյան – քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ

45․ Արմեն Մանվելյան – ՀՀ ԳԱԱ առաջատար մասնագետ

46․ Կարապետ Հակոբյան – ինժեներ-էկոլոգ

47․ Ռուբեն Հովհաննիսյան – մասսայական միջոցառումների ռեժիսոր

48․ Արմինե Սարգսյան – պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու

49․ Արսինե Նավասարդյան – դերասանուհի, ռեժիսոր

50․ Դավիթ Կարապետյան – մշակույթի գործիչ»։

«Վաղ թե ուշ գալու ենք ձեր հետևից». Տիգրան Ավինյան

«Վաղ թե ուշ գալու ենք ձեր հետևից». Տիգրան Ավինյան

Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձանագրեց, որ Կենդանաբանական այգում մեծ ծավալի աշխատանք է իրականացվել: «Կարծում եմ՝ աշխատանքների շարունակականությունը պետք է ապահովենք, ու միակ խնդիրը, որ դեռևս առկա է, այգու տարածքում գործող սրճարաններին է վերաբերվում: Էդ սրճարաններում 1990-ական, 2000-ականների հոգեբանություն եմ զգում: Իրականում էդ հնի մտածելակերպով անձինք, ովքեր նախկինում ինչ-որ մի տրամաբանությամբ աշխատել են, իրենց շատ դժվար է տրանսֆորմացնել: Մեր բոլոր տնտեսվարողները՝ լինեն այգու վարձակալներ, էս տեսակ սրճարաններ աշխատեցնողներ, կամ պիտի գիտակցեն, որ մտածելակերպը պիտի փոխեն, համապատասխանեն էս դարին ու պահանջներին, կամ էլ գնան, ուրիշ գործերով զբաղվեն: Վերջին տարիներին մեծ ժամանակ եմ հատկացրել տարբեր վարձակալների հետ տարատեսակ բանակցությունների համար ու 90 տոկոս դեպքերում փորձը ցույց է տալիս, որ հին տրամաբանությամբ աշխատած մարդիկ չեն կարողանում նոր լուծումներ տեսնել»,- ասաց քաղաքապետը՝ հավելելով. «Հետևապես, կոչ, հորդոր մեր տնտեսվարողներին, ովքեր նախկինից վարձակալական հիմունքներով Երևանի տարբեր հատվածներում առևտրային տարբեր օբյեկտներ են աշխատեցնում, հարգելինե՛րս, երևի թե ձեր էդ իրավունքը փորձեք վաճառել, որովհետև մենք վաղ թե ուշ գալու ենք ձեր հետևից, որովհետև դուք այլևս չեք համապատասխանում մերօրյա պահանջներին»:

Հրաձգություն՝ Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կան զոհեր (տեսանյութ)

Հրաձգություն՝ Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կան զոհեր

Երկու դեռահասներ կրակ են բացել Ֆիլիպինների Տակլոբան քաղաքի Սան Խոսեի ավագ դպրոցում։ Երեք մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել, հաղորդում է Inquirer-ը՝ հղում կատարելով ոստիկանությանը։ Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 09:00-ին (Երևանի ժամանակով՝ 05:00-ին)։ Philippine News Agency-ի տվյալներով՝ կասկածյալները ձերբակալվել են: Իրավապահները պարզում են միջադեպի դրդապատճառները։

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր