Հայաստանը պատրաստակամ է շարունակել արդյունավետ համագործակցությունը. ԱԽ քարտուղարը՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանրությանը չի ներկայանում ծայրահեղ վտանգավոր իրավիճակի և անվտանգության սպառնալիքների պատճառով։ Այս մասին հայտարարե…

Ֆասթ Բանկի աջակցությամբ օրերս Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում կայացել է Բարդերի ակումբի հերթական բարեգործական համերգը։ Երեկոյի ողջ հա…

Ֆասթ Բանկի աջակցությամբ օրերս Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում կայացել է Բարդերի ակումբի հերթական բարեգործական համերգը։ Երեկոյի ողջ հա…
2026 թվականի հուլիսի 1-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 40-45 սանտիմետրով: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրեն Լևոն Ազիզյանը: «2026 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ լճի մակարդակը կանխատեսվում է 1900,30-1900,35 մետրի սահմաններում, որը 2026 թվականի հունվարի 1-ի համեմատությամբ բարձր կլինի 8-13 սմ սահմաններում»,- ասաց նա:
Նա ներկայացրեց նաև 5 խոշոր ջրամբարների՝ 2026 թվականի առավելագույն ջրալցվածության աստիճանը: Ըստ այդմ՝ Ախուրյանի ջրամբարում կանխատեսվում է 100 տոկոս ջրալցվածություն, Արփիի ջրամբարում՝ 80-85 տոկոս, Ապարանի ջրամբարում՝ 82-88 տոկոս, Ազատի և Մամարիկի ջրամբարներում նույնպես կանխատեսվում է 100 տոկոս ջրալցվածություն: Ըստ Ազիզյանի՝ այս կանխատեսման արդարացման դեպքում ջրամբարների լցվածությունը կլինի վերջին 15 տարիների ամենաբարձր ցուցանիշը՝ սկսած 2011 թվականից: